Ասորեստանի անկախության շարժում կամ պարզապես ասորական շարժում՝ շարժում, որի հիմնական նպատակն Ասորիների համար ասորի հայրենիքում անկախ Ասորեստանի ստեղծումն է։ Ասորի հայրենիքը նեռարում է ժամանակակից Իրաքի Հյուսիսային, Թուրքիայի հարավ֊արևելյան, իրանի հյուսիս֊արևմտյան մասերը, իսկ ավելի լայն շրջանակներում հյուսիս֊արևելյան Սիրիայի տարածքը։ Հիմնական պայքարը ընդհանում է ասորիների ազգաբնակչության մեծամասնություն կազմող տարածքներում և ոչ ամբողջ ասորի հայրենիքում։ Այդ ասորաբնակ տարածքներն են Ալղոշը, Էրբիլը և Դոհուկը Իրաքում, որոնցից վերջին 2֊ը գտնվում են Իրաքյան Քուրդաստանում։ Պայքարը նաև թեժ է Սիրիայի Ալ-Հասաքայի մարզում։ Մոսուլ և Նինվեն ասորաթափվել են Իսլամական Պետության շնորհիվ։

Ազատագրական շարժումը մեծ թափ ունի և ասորական հայրենիքում, և ամբողջ ասորական սփյուռքում, չնայաց տեղային մահմեդական ուժերի և քրդերի դիմակայությանը։ Շարժումն ունի հարյուրամյա պատմություն, սակայն ժամանակակից ասորական պետականության գաղափարն ամբողջությամբ ձևավորվել է միայն 19-րդ դարի Օսմանյան Կայսրությունում Թուրքական կառավարության թուլացման և Եվրոպական ուժերի շրջանում ակտիվացման հետ։ Այդ ուժերն էին Բրիտանական և Ռուսական Կայսրությունները, ինչպես նաև Ֆրանսիական Կայսրությունն ու Հանրապետությունը։

Մի շարք գործողություններ նպաստեցին շարժման թուլացմանը, ինչպես Սեյֆոն (Ասրական ցեղասպանություն), Սիմելեի ջարդերը, Քրդացումը, արաբացումը և թրքացումը, իսկ այսօր՝ ԻԼԻՊ-ը, որը իր կառավարության տակ է վերցրել և կոտորել է ասորաբնակ տարածքներում Ասորիներին և Հայերին։ Ասորական մի շարք կազմակերպություններ ԱՄՆ-ում դիմել են ԱՄՆ կառավարությանը՝ դրանց դեմ քայլեր ձեռնարկելու և այդ գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համար։

19-րդ դարում Օսմանյան Կայսրությունում Բրիտանիայի հյուպատոս Հենրի Լայարդը հայտարարել է, որ Ասորինները 19-րդ դարում պայքարել են Արաբների, Մոնղելների և Քրդերի դեմ՝ սարերում անկախություն ստեղծելու համար։

2016 թվականին Իրաքի ազգային ժողովը մերժեց նոր քրիստոնեական մարզի նախագիծը, ինչը իղձելի էր բոլոր ասորիական ուժերի համար։ Ասորիները, այդ թվում նաև ասորաքրիստոնեական կուսակցության նախագահ Ռոմիո Հաքարին դժգոհել է այդ որոշումից և հայտարարել,որ« ասորիները չեն ապրի նույն մարզում մահմեդականների հետ»։

Պատմություն խմբագրել

Առաջին Համաշխարհային Պատերազմ խմբագրել

Ասորիները հիմնականում բնակվել են Հաքարի, Շըրնակ և Մարդին մարզերում Օսմանյան Կայսրությունում, որոնք կազմել են Ասորական Կայսրության հիմնական մասը։ Այս տարածքները նաև ունեին Հայ և Քուրդ ազգային մեծամասնություններ։ 19-րդ դարից սկսած տարածաշրջանի հայերը, հույները և ասորիները ենթարկվել են բազմաթիվ ջարդերի և տեղաշարժումների, որոնց հիմնական պատճառը տարածաշրջանի նախաթրքական և նախամահմեդական քրիստոնյա բնակչության ոչնչացումն էր։

Հաքարի շրջանը Ասորիների կենտրոնն էր։ Համաձայն Կոստանդնուպոլսի հայ Պատրիարքի, 1914 թվականին Վանում կային 18 հազար, Բիթլիսում 15 հազար և Դիարբեքիրում 25 հազար Ասորիներ։ 1914 թվականին Երիտթուրքերը քրդերի օգնությամբ սկսեցին տեղամասի բնիկ քրիստոնեական էթնիկ խմբերի սիստեմատիկ ոչնչացումը։ Այդ խմբերը հիմնականում Հայերը, Հույները և Ասորիներն էին, ինչպես նաև փոքր չափով Վրացիները։ Սկսվեցին այնպիսի վճռագործություններ, ինչպիսիք են հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը, ինչպես նաև Լիբանանի սարի սովը։ Սկզբում ոչնչացվեց ասորի ազգայնական մտավորականությունը և կրոնականները․ դրան հաջորդեց թուրքերի, քուրդերի, չեչենների և չերկեսների կողմից հարյուր հազարավոր անզեն տղամարդկանց, կանանց և երեխաների կոտորումը։

Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբում ասորի բնակչության գրեթե կեսը ապրում էր այսորվա հարավ-արևելյան մասում, ինչպես նաև դրան հարակից այսօրվա իրաքի և սիրիայի տեղամասերում։ Երիտթուրքերը՝ թուրք ուլտրա-ազգայնականների խումբը, օսմանյան կայսրության կառավարումը իրենց ձեռքերը վերցրին պատերազմի սկզբից մի քանի տարի առաջ։ Օսմանները ցանկանում էին միանալ եռյակ դաշինքին, և նրանց հետ միասին բաժանել Բրիտանական, Ռուսական և Ֆրանսիական կայսրությունների հենակետերը ասիայում։ 1914 թվականին, իմանալով պատերազմի շուտափույթ մասնակցման մասին, թուրքական կառավարությունը ընդհունեց մի օրենք, ըստ որի կայսրությունում բոլոր չափահաս տղամարդիկ պետք է ծառայեն բանակում։ Կայսրությունը պաշտոնապես մասնակցեց աշխարհամարտին 1914 թվականի հոկտեմբերին՝ սև ծովի ռուսական նավահանգիստները ռմբակոծելով։