Qnarik/Սևագրություն 24
 

Ռիչարդ Վ. Գեյթս III (անգլ.՝ Richard W. Gates IIIRichard W. Gates III, ), ամերիկյան քաղաքական խորհրդատու և լոբբիստ[1]։ Փոլ Մանաֆորտի երկարամյա բիզնես գործընկերՆ Է: 2016 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավի ժամանակ որպես ընտրական շտաբի մենեջեր աշխատելիս, զբաղեցրել է Մանաֆորտի տեղակալի պաշտոնը: 2017 թվականի հոկտեմբերին Գեյթսին և Մանաֆորտին մեղադրանքներ են ներկայացվել՝ կապված Ուկրաինայում քաղաքական գործիչների խորհրդականներ աշխատելու հետ:

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Գոդ Գեյթսը ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ, Վիրջինիա նահանգի Փրինս Ջորջ քաղաքում հիմնված «Gates Group International» կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրեն Ռիչարդ Վ. Գեյթս Կրտսերի որդին է: Մանուկ հասակում Գեյթսն ապրել է ԱՄՆ բանակի բազմաթիվ բազաներում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում[2]։

1994 թվականին ավարտել է Ուիլյամի և Մերիի քոլեջի կառավարման բաժինը։ Ավելի ուշ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պետական քաղաքականության ոլորտում ստացել է մագիստրոսի կոչում[3]։

Գործունեություն խմբագրել

Իր գործունեության սկզբում Գեյթսը վերապատրաստվել է Վաշինգտոնում՝ «Black, Manafort, Stone and Kelly» (BMSK) խորհրդատվական ընկերությունում։ Այնտեղ Գեյթսը աշխատել է հանրապետականների լոբբիստ Ռիկ Դևիսի հետ՝ 2006 թվականի արդյունքում սկսելով աշխատել նրա և Մանաֆորտի համար «Davis Manafort» նոր խորհրդատվական ընկերության Կիևի գրասենյակում: Գեյթսի հաճախորդների թվում էին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան, որոնք ստանձնեցին աշխատանքը, երբ 2008 թվականին Դևիսը լքեց ընկերությունը` աշխատելու Ջոն Մաքքեյնի նախագահական ընտրություններին: Նրանք միասին կարևոր դերակատարություն ունեցան 2006 թվականին Մակքեյնի և Դերիպասկայի հանդիպումը կազմակերպելու գործում[4][5]։

2016 թվականի հունիսին Դոնալդ Թրամփը վարձեց Մանաֆորտին՝ ղեկավարելու իր նախագահական ընտրարշավը, իսկ Գեյթսը հետևեց իր բիզնես գործընկերոջը: Գեյթսը վարում էր ամենօրյա քարոզչական գործունեություն: Նա ստանձնեց Մելանյա Թրամփի՝ 2016 թվականի Հանրապետական ազգային համագումարում ունեցած ելույթում բացահայտ գրագողության պատասխանատվությունը: Գեյթսը մնացել է նախընտրական արշավում Մանաֆորտին պաշտոնանկ անելուց հետո, իսկ հետո աշխատանքի է անցել իբրև Հանրապետական ազգային կոմիտեի և Դոնալդ Թրամփի երդմնակալության կոմիտեի համար միջոցներ հավաքող: Դրանից հետո նա օգնել է ստեղծել շահույթ չհետապնդող խումբ, որը կոչվում էր «America First Policies»՝ ի պաշտպանություն Թրամփի, բայց հեռացվել է կազմակերպությունից՝ «Manafort»-ի արտասահմանյան ընկերություններում ներգրավվելու պատճառով[6]։

Մեղադրանք և կալանք խմբագրել

2017 թվականի հոկտեմբերի 27-ին Մեծ դաշնային ժյուրին Գեյթսին և Մանաֆորտին մեղադրանքներ Է առաջադրել Ռոբերտ Մյուլերի ղեկավարությամբ հատուկ դատախազական հետաքննության շրջանակներում՝ 2016 թվականի ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության և դրա հետ կապված հարցերի վերաբերյալ[7]։ Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ դավադրության տասներկու մեղադրանքով՝ սուտ մատնություն, «տասնյակ միլիոնավոր դոլարներ» փողերի լվացում և Ուկրաինայում որպես օտարերկրյա գործակալ չգրանցվելու պահանջ, որը նշվում է «Արտասահմանյան գործակալների գրանցման մասին» օրենքով[8]։ Մեղադրանքները վերաբերում են միայն նրանց՝ որպես խորհրդատուներ կատարելու աշխատանքին՝ ի շահ Ուկրաինայի ռուսամետ կառավարության, և ոչ մի կապ չունեն Թրամփի նախընտրական արշավի հետ[9]։

2017 թվականի հոկտեմբերի 30-ին Մանաֆորտը և Գեյթսը հանձնվել են ՀԴԲ-ին և խնդրագիր ներկայացրել դատարան[10]։ Մինչ դատավարությունը Մանաֆորտը և Գեյթսը ազատ են արձակվել 10 միլիոն և 5 միլիոն ԱՄՆ դոլար գրավի դիմաց: Դատախազությունը նրանց որակել է որպես փախուստի ունակ, և նրանք ստիպված են եղել անձնագիր հանձնել, որից հետո նրանց նկատմամբ սահմանվել է տնային կալանք[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Confessore, Nicholas; Meier, Barry (2017-06-16). «How the Russia Investigation Entangled a Manafort Protégé». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017-10-30-ին.
  2. «Rick Gates, indicted in Trump-Russia probe, owns home in Richmond». WRIC. 2017-10-30. Վերցված է 2017-10-31-ին.
  3. DePompa, Rachel (2017-10-30). «Manafort's former business partner has home in Richmond». WWBT. Վերցված է 2017-10-31-ին.
  4. Solomon, Jeffrey H. Birnbaum and John (2008-01-25). «Aide Helped Controversial Russian Meet McCain» (անգլերեն). Վերցված է 2017-10-30-ին.
  5. Jacobs, Ben (2017-10-30). «Who is Rick Gates, Manafort's right-hand man and alleged partner in crime?». The Guardian (անգլերեն). Վերցված է 2017-10-30-ին.
  6. Choma, Russ (2017-10-30). «Who Is Rick Gates?». Mother Jones. Վերցված է 2017-10-30-ին.
  7. Perez, Evan (2017-10-30). «Manafort, Gates charged with conspiracy against US». CNN. Վերցված է 2017-10-30-ին.
  8. Salinas, Sara (2017-10-30). «Who is Richard Gates? Paul Manafort's right-hand man gets a matching indictment». CNBC. Վերցված է 2017-10-31-ին.
  9. Savage, Charlie (2017-10-30). «What It Means: The Indictment of Manafort and Gates». The New York Times. Վերցված է 2017-10-30-ին.
  10. «Former Trump Aides Charged as Prosecutors Reveal New Campaign Ties With Russia». The New York Times. 2017-10-30.
  11. Evan Halper, $10 million bond for ex-Trump chairman Paul Manafort after not guilty plea in Russia probe, Los Angeles Times (October 30, 2017).
  12. Harris, Andrew M. (2017-10-30). «Manafort, Gates Placed Under House Arrest After Not Guilty Pleas». Bloomberg. Վերցված է 2017-10-30-ին.