«Քննություն» (անգլExam), պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Ստյուարտ Հեյզելդինի 2009 թվականին նկարահանված հոգեբանական թրիլլեր, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Քոլին Սալմոնը, Քրիս Քերին, Ջիմի Միսթրին, Լյուկ Մեբլին, Ջեմմա Չանը, Չուկվուդի Իվուջին, Ջոն Լլոյդ Ֆիլինգհեմը, Պոլյաննա Մաքինտոշը, Ադար Բեքը և Նատալի Կոքսը։

Ֆիլմում շատ ցանկալի աշխատանքի ութ թեկնածուներ միասին փակվում են քննասենյակում և պետք է թեստ լրացնեն պատասխանելով ընդամենը մեկ՝ թվացյալ պարզ հարցի։ Այնուամենայնիվ, շատ չանցած, մասնակիցների միջև շփոթություն և լարվածություն է առաջանում։

Սյուժե խմբագրել

Ութ թեկնածուներ մրցում են «DATAPREV» ընկերությունում աշխատանքի գնահատման պաշտոնի համար։ Խումբը մտնում է սենյակ և նստում առանձին գրասեղանների մոտ։ Յուրաքանչյուր գրասեղան ունի «թեկնածու» բառով տպագրված թուղթ և մեկից մինչև ութ համար։ Հետախույզը բացատրում է, որ մեկ հարցին պատասխանելու համար իրենք ունեն 80 րոպե, սակայն կա երեք կանոն՝ թեկնածուները պետք է չփչացնեն իրենց թուղթը, դուրս չգան սենյակից, չխոսեն նրա կամ դռան մոտ զինված պահակի հետ։ Եթե անեն այդ բոլոր գործողությունները, ապա կորակազրկվեն։ Հսկիչը մասնակիցներից ճշտում է, արդյոք վերջիններս հարցեր ունեն, հետո հեռանում է։

Քննությունը սկսելուն պես պարզվում է, որ թերթերն ամբողջովին դատարկ են։ Մի քանի րոպե անց թեկնածու համար 2-ը որակազրկվում է իր թուղթը գրելու միջոցով փչացնելու համար։ Մնացած յոթ թեկնածուները գիտակցում են, որ թույլատրելի է խոսել միմյանց հետ և համագործակցել: Թեկնածուներից մեկը՝ Ուայթը, յուրաքանչյուր թեկնածուի մականուններ է տալիս՝ ելնելով մազերի գույնից և մաշկի գույնից՝ Բլեք (սև), Բլոնդ (շիկահեր), Բրաուն( շագանակագույն) , Բրունետ (թխահեր), Դարք (մուգ) և Դիֆ (խուլ,այն թեկնածուն, ով չի խոսում կամ պատասխանում խմբին):

Հաջորդ ժամին թեկնածուները օգտագործում են լույսեր, մարմնական հեղուկներ և կրակ մարիչներ՝ փորձելով բացահայտել թաքնված տեքստը իրենց թղթերի վրա, բայց ապարդյուն։ Նրանք ենթադրություններ են անում քննության նպատակի և ընկերության բնույթի մասին: Դարքը պնդում է, որ գործադիր տնօրենը խիստ գաղտնի է և չի երևացել նախնական հրապարակային առաջարկից ի վեր։ Աստիճանաբար բացահայտվում է, որ ընկերությունը պատասխանատու է «հրաշագործ» դեղամիջոցի համար, որը նախատեսված է վիրուսային համաճարակի պատճառով տառապող բնակչության մեծ մասին բուժելու համար։ Քաոսի ընթացքում Ուայթը ստանձնում է խմբի վերահսկողությունը և մշակում է Բրաունի և Դիֆի որակազրկումները փչացած թղթերի համար:

Ուայթը նույնպես սկսում է ծաղրել մյուսներին՝ ասելով, որ ինքը հասկացել է հարցը, բայց չի ասի նրանց։ Ի պատասխան՝ Բլեքը հարվածում է Ուայթին այնպես, որ նա կորցնում է գիտակցությունը, ապա վերջինիս կապում աթոռին։ Երբ Ուայթը ուշագնաց է լինում, նա խնդրում է իր դեղորայքը՝ ակնարկելով, որ հիվանդ է։ Բրաունն իր ուշադրությունը կենտրոնացնում է Դարքի վրա, ով ցույց է տալիս ընկերության ներքին աշխատանքի մասին իմացությունը և տանջում է նրան՝ բացահայտելով, որ վերջինս աշխատում է ընկերությունում։ Պարզվում է, որ Բլեքը իսկապես հիվանդ է։ Ուայթը ցնցումների մեջ է ընկնում՝ ապացուցելով, որ ինքը նույնպես հիվանդություն ունի: Դարքը հսկիչից օգնություն է խնդրում և որակազրկվում:

Բլոնդը վերցնում է Ուայթի դեղամիջոցը, որը Բրաունը մինչ այդ գողացել էր նրանից, և օգտագործում է վերջինիս վերակենդանացնելու համար։ Մյուսները բաց են թողնում Ուայթին և պահանջում են իմանալ թե որն է հարցը։ Ուայթը ենթադրում է, որ ոչ մի հարց էլ չկա, և ընկերությունը պարզապես աշխատանքի կընդունի այն թեկնածուին, ով կմնա մինչև վերջ։ Բլեքը գողանում է պահակի ատրճանակը, բայց կրակելու համար պահանջվում է պահակի մատնահետքը։ Պահակի ձեռքը ձգանից քաշելով՝ Ուայթը ստիպում է Բրաունին հեռանալ սենյակից՝ որակազրկելով նրան։ Երբ Բլոնդը նույնպես հեռանում է, նա անջատում է ձայնով ակտիվացված լույսը, ինչի հետևանքով Բլեքը հարձակվում է Ուայթի վրա:

Բլեքին հրացանով կրակելուց հետո լույսերը նորից միանում են: Բլոնդը թաքնվում է միջանցքում՝ մի ոտքը պահելով սենյակի ներսում։ Մինչ Ուայթը կարող էր սպանել նրան, քննության ժամանակաչափը զրոյի է հասնում: Ուայթը դիմում է հսկիչին՝ վստահ լինելով իր հաջողության մեջ, բայց որակազրկվում է։ Պարզվում է, որ Դիֆը մինչ այդ մի քանի րոպե հեռացրել էր հետհաշվարկի ժամանակաչափից: Բլոնդը հիշում է, որ Դիֆը նախկինում օգտագործել էր ակնոցներ և մի կտոր կոտրված ապակի թուղթը ուսումնասիրելիս։ Վերցնելով դեն նետված ակնոցը՝ նա գտնում է քննական թերթիկի վրա փոքր ձեռագրով գրված «Հարց 1» արտահայտությունը։ Բլոնդը հասկանում է, որ առաջին հարցը վերաբերում է այն միակ հարցին, որը խմբին տվել է դիտորդը թեստի սկզբում («Կա՞ն հարցեր»), Շիկահերը պատասխանում է․«Ոչ»:

Ներս է մտնում հսիկչը և բացահայտում, որ Դիֆը ընկերության գլխավոր տնօրենն է: Նա գտել է վիրուսի բուժումը, բայց նաև հայտնաբերել է բջիջների արագ վերականգնման մեթոդ։ Բլեքին դիպած գնդակի մեջ հենց այդ դեղն է եղել որը վերակենդանացրեց նրան։ Հաշվի առնելով դեղամիջոցի մեծ պահանջարկը և սահմանափակ մատակարարումը, ընկերությանը անհրաժեշտ էր ադմինիստրատոր, ով կարող էր դժվար որոշումներ կայացնել՝ ուշադրություն դարձնելով մանրուքներին և կարեկցանքին, այսինքն այն բոլոր հատկանիշները, որոնք Բլոնդը դրսևորեց քննության ժամանակ: Եվ այսպես Բլոնդը համաձայն է աշխատանքին։

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ստուդիայի միջամտության պատճառով իր ընկերների որոշ ֆիլմեր դիտելուց հետո, Ստյուարտ Հեյզելդայնը որոշել է, որ ցանկանում է լիովին վերահսկել իր դեբյուտը[1]: Սկզբնական պատմությունը դպրոցական քննության մասին էր, սակայն Ստյուարտ Հեյզելդայնը այն փոխեց աշխատանքի հարցազրույցի։ Ֆիլմի վերջը նույնպես Հեյզելդայնի ստեղծագործությունն է, քանի որ այն չի եղել բնօրինակ պատմության մեջ։ Հեյզելդայնը ցանկանում էր առանձնացնել կերպարներին ըստ ռասայի, մշակույթի, սեռի և հատկապես աշխարհայացքի[2]: Ֆիլմում համաճարակի առկայության վրա ազդել են թռչնագրիպի ժամանակակից վախերը և դեղագործական ընկերությունների հանդեպ անվստահությունը: Սցենարն ի սկզբանե ավելի շատ գիտաֆանտաստիկ տարրեր է ունեցել, բայց Հեյզելդայնը հեռացրել է դրանք՝ ֆիլմը առավել հիմնավորված պահելու համար։ Ինչ վերաբերում է անսովոր ավարտին, Հեյզելդայնն ասել է, որ ցանկանում էր ֆիլմը լինի ավելին, քան պարզապես շրջադարձ, և նա փորձեց գրավել հանդիսատեսին, ովքեր փնտրում էին պատմություններ մարդկային էության մասին[1]:

Թողարկում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հունիսին Էդինբուրգի կինոփառատոնի շրջանակներում[3], այնուհետև եղել է «Raindance» կինոփառատոնում 2009 թվականին[4]։ Այն Մեծ Բրիտանիայի կինոթատրոններում էկրան է բարձրացել 2010 թվականի հունվարի 8-ին[5]։

2010 թվականի փետրվարի 11-ին «IFC Films»-ը ձեռք է բերել տարածման իրավունքներ Միացյալ Նահանգներում, որտեղ այն ցուցադրվել է «Սանտա Բարբարայի միջազգային կինոփառատոնի» շրջանակներում[6]։ DVD-ն և Blu-ray-ը թողարկվել են Մեծ Բրիտանիայում 2010 թվականի հունիսի 7-ին[7]։ ԱՄՆ-ի կինոթատրոններում թողարկում չկար, բայց «IFC Films»-ը ֆիլմը թողարկեց 2010 թվականի հուլիսի 23-ին տեսահոլովակի պահանջով և 2010 թվականի նոյեմբերի 16-ին DVD-ով[8]։

2012 թվականի սեպտեմբերի 4-ին Մանչեստրում բացվել է ֆիլմի բեմական ադապտացիան[9]։

Ընդունելություն խմբագրել

«The Telegraph» թերթից Թիմ Ռոբին ասել է, որ ֆիլմը լավ է սկսվում, սակայն կարծես կորցնում է իր ուղին[10]։ Variety-ի լրագրող Լաել Լոուենշտեյնն այն անվանել է «խելացիորեն մտածված, հմտորեն իրականացված հոգեբանական թրիլլեր»[6]։ «The Guardian»-ից Ֆիլիպ Ֆրենչը ֆիլմն անվանել է խելացի և «փայլուն մշակված», բայց ավարտն անվանել է հիասթափեցնող [11]։ Գրելով «Guardian»-ի համար՝ Փիթեր Բրեդշոուն հինգից միայն երկու աստղ է տվել ֆիլմին և ասել, որ ֆիլմը չի համապատասխանում իր ինտրիգային նախադրյալներին[12]։ Հինգ աստղից չորսը տալով ֆիլմին՝ «Total Film» ամսագիրը համեմատել է այն «Cube» ֆիլմի և Ժան-Պոլ Սարտրի գործերի հետ[13]։ «Screen Geek»-ից Բեքի Ռիդն այն համեմատել է 2005 թվականի իսպանական «12 զայրացած տղամարդ» և «El Metodo» (Մեթոդ) ֆիլմերի հետ[14]։

Մրցանակներ խմբագրել

  • Սանտա Բարբարա կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն անկախ խաղարկային ֆիլմ»[6]։
  • Դինարդ բրիտանական ֆիլմերի փառատոնում արժանացել է «բրոնզե Հիչքոկ» մրցանակին[15]։
  • Առաջադրվել է «Raindance»-ում Միացյալ Թագավորության լավագույն ֆիլմ անվանակարգում[16]։
  • Առաջադրվել է BAFTA-ի «Լավագույն դեբյուտ» անվանակարգում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Chaplinsky, Joshua (16 November 2010). «Stuart Hazeldine: British Filmmaker, Hollywood Screenwriter». Twitch Film. Արխիվացված է օրիգինալից 10 September 2014-ին. Վերցված է 25 August 2013-ին.
  2. Bartlett, Becky (5 January 2010). «Stuart Hazeldine's Exam: No Bathroom Breaks Allowed». The Skinny (magazine). Վերցված է 25 August 2013-ին.
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «screen» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Walters, Ben (2 September 2009). «Raindance Film Festival Hopes to Take London by Storm». The Guardian. Վերցված է 25 August 2013-ին.
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «dread» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 6,2 Loewenstein, Lael (16 February 2010). «Review: "Exam"». Variety. Վերցված է 25 August 2013-ին.
  7. 7,0 7,1 Moore, Debi (18 May 2010). «UK DVD and Blu-Ray Specs for Stuart Hazeldine's Exam». Dread Central. Վերցված է 25 August 2013-ին.
  8. Barton, Steve (14 July 2010). «Official One-Sheet and Trailer – IFC's Exam». Dread Central. Վերցված է 25 August 2013-ին.
  9. Hepworth, Craig. «EXAM - New Stage Adaptation of Cult Psychological Brit Thriller». Broadway World. Վերցված է 7 April 2013-ին.
  10. Robey, Tim (7 January 2010). «Exam, review». The Telegraph. Վերցված է 25 August 2013-ին.
  11. French, Philip (9 January 2010). «Exam». The Guardian. Վերցված է 25 August 2013-ին.
  12. Bradshaw, Peter (7 January 2010). «Exam». The Guardian. Վերցված է 25 August 2013-ին.
  13. «Exam Review». Total Film. 21 December 2009. Վերցված է 25 August 2013-ին.
  14. Reed, Becky (5 January 2010). «Exam». Screen Geek. Արխիվացված է օրիգինալից 14 July 2014-ին. Վերցված է 8 June 2014-ին.
  15. Gain, Bruce (11 October 2010). «'Dagenham,' 'Treacle' share Dinard's Top Prize». Variety. Վերցված է 25 August 2013-ին.
  16. «The 17th Raindance Film Festival Reveals Award Nominations». Screen Daily. 11 September 2009. Վերցված է 25 August 2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել