«Սերվանտես» հոդվածը հղվում է այստեղ։ Ազգանվան կամ եզրի այլ կիրառությունների համար տե՛ս Սերվանտես (այլ կիրառումներ)
Միգել դե Սերվանտես Սաավադրա
Miguel de Cervantes
Դիմանկար
Սերվանտեսի հայտնի դիմանկարը, որն ամենայն հավանականությամբ հեղինակել է Խուան դե Խաուրեգին
ՔաղաքացիությունԻսպանական կայսրություն Իսպանական կայսրություն
Ազգությունիսպանացի
Ազդել էվերածնունդ, մաներիզմ
ԵրկերՀնարամիտ ասպետ Դոն Կիխոտ
Մասնագիտությունզինվորական, վիպասան, բանաստեղծ, թատերագիր, հաշվապահ

Միգել դե Սերվանտես Սաավադրա (իսպ.՝ Miguel de Cervantes, ), իսպանացի աշխարհահռչակ գրող, որը համարվում է իսպանական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներիցն ու աշխարհի լավագույն վիպասաններից մեկը։ Նրա ստեղծագործությունների մարգարիտը՝ «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» արկածային վեպը, թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի լեզուներով և համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Այն ունի երրորդ ամենաշատ հրատարակման ծավալը Աստվածաշնչից և Հարի Փոթերից հետո։ Շատ փորձագետներ կարծում են, որ «Դոն Կիխոտը»-ը երևէ գրված լավագույն ստեղծագործությունն է արևմտայն և համաշխարհային գրականության մեջ։ Այնքան մեծ է Սերվանտեսի ազդեցությունն իսպաներենի վրա, որ ռոմանական այս լեզվին շատ հաճախ անվանում են «Սերվանտեսի լեզու»։

1567 թվականին Միգել Սերվանտեսը հարկադրված Կաստիլիայից տեղափոխվում է Հռոմ, որտեղ աշխատում է կարդինալի պալատում։ Այնուհետև նա զորակոչվում է Իսպանիայի կայսերական ռազմածովային նավատորմի հրաձգային գունդ և ռազմական գործունեություն ծավալում մինչև 1575 թվականը։ Այդ տարում Միգելի նավը դառնում է բերբերական ծովահենների զոհ և վերջինս գերեվարվում է։ Հինգ տարվա գերությունից հետո գրավի դիմաց նա ազատ է արձակվում և վերստին բնակություն հաստատում Մադրիդում։

1585 թվականին լույս է տեսնում Սերվանտեսի առաջին գրական ստեղծագործությունը՝ «Լա Գալատեա» հովվական վեպը։ Նա աշխատել է իսպանական «անպարտելի» արմադայում որպես գործակալ, իսկ ավելի ուշ՝ որպես կառավարական հարկահավաք։ 1597 թվականին Սերվանտեսի ձերբակալվում է՝ հաշվետվություններում գանձվար հարկերի չափի անհամապատասխանությունների պատճառով։ Ազատ արձակվելով 1605 թվականին Սերվանտեսը հաստատվում է Վալյադոլիդում, որտեղ էլ լույս է տեսնում «Դոն Կիխոտ» արկածային վեպի առաջին մասը։ Ստեղծագործությունը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություններ է ունենում Իսպանիայում, որն էլ ճանաչում է բերում ապագա գրական հանճարին։ Այսպիսով նա վերստին մուտք է գործում գրական աշխարհ։ 1607 թվականին Միգելը վերջնականապես տեղափոխվումէ քաղաքամայր Մադրիդ, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև վախճանը։ Կյանքի վերջին ինը տարիների ընթացքում Սերվանտեսն ամրապնդում է իր հեղինակությունը որպես գրող՝ 1613 թվականին հրատարակելով «Նովելաս էխամպլարես» (թարգմանաբար՝ վեպի օրինակներ), իսկ մեկ տարի անց՝ «Վիախա դե Պարնասո» (թարգմանաբար՝ ճանապարհորդություն դեպի Պարնասո) գրական ստեղծագործությունները։ 1615 թվականին լույս է տեսնում «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» ստեղծագործության երկրորդ մասը, որն էլ ավարտուն տեսքի է բերում աշխարհահռչակ ստեղծագործությունը։ Նրա վերջին ստեղծագործությունը՝ «Լոս Տրաբախոս դե Պերսիլես ի Սիխիսմունդա» վեպը, հրատարակվում է 1617 թվականին՝ նրա մահվանից մեկ տարի անց։

Սերվանտեսն իր մահկանացուն կնքում է 1616 թվականի ապրիլի 23-ին Մադրիդում։

Ծանոթագրություններ խմբագրել