Մասնակից:Monicaabrahamyan/Ավազարկղ 1

Բաբլսը (անգ․՝ Bubbles) (ծնվել է 1983թ․-ի ապրիլի 30-ին) շիմպանզե է, ում ժամանակին որպես ընտանի կենդանի պահում էր ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնը, ով նրան գնել էր Տեխասի հետազոտական ​​հաստատությունից 1980-ականներին։ Բաբլսը հաճախ էր ճամփորդում Ջեքսոնի հետ՝ գրավելով լրատվամիջոցների ուշադրությունը: 1987 թվականին Bad World շրջագայության ժամանակ Բաբբլսը և Ջեքսոնը թեյ խմեցին Ճապոնիայի Օսակա քաղաքի քաղաքապետի հետ։

Բաբլսը սկզբում պահվում էր Լոս Անջելեսի Էնսինո քաղաքում գտնվող Ջեքսոնի ընտանիքի տանը, բայց 1988 թվականին տեղափոխվեց Ջեքսոնի տուն՝ Նեվերլենդ Րենչ (Neverland Ranch): Այնտեղ նա քնում էր Ջեքսոնի ննջասենյակի օրորոցում, օգտվում Ջեքսոնի զուգարանից և ուտում Ջեքսոնի կոնֆետը Նեվերլենդի կինոթատրոնում։ 2003 թվականին Բաբլսը վերածվել էր մեծ և ագրեսիվ չափահաս շիմպանզեի, որը պիտանի չէր որպես ընտանի կենդանի, ինչպես շատ շիմպանզեներ և ուղարկվեց Կալիֆորնիայի կենդանիների վարժեցնողի մոտ: Երբ մարզիչը փակեց իր հաստատությունը 2004 թվականին, Բաբլսը տեղափոխվեց Մեծ կապիկներ կենտրոն՝ Վաուչուլա, Ֆլորիդայի սրբավայր, որտեղ նա ապրում է 2005 թվականից:

Կյանքը

խմբագրել

Ձեռքբերում

խմբագրել

Բաբլսըծ նվել է 1983 թվականին Տեխաս նահանգի Օսթին քաղաքի հետազոտական ​​հաստատությունում, որտեղ պրիմատներ էին բուծվում կենդանիների փորձարկման համար:[1][2] Հակասական տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես է նա հայտնվել Ջեքսոնի մոտ. շատերը նշում են, որ Ջեքսոնը գնել է նրան, երբ նա ութ ամսական էր: Ասվում էր, որ ձեռքբերումը վերահսկվում էր Բոբ Դաննի կողմից, ով այն ժամանակ ֆիլմերի, ֆոտոշարքերի և գովազդի համար Հոլիվուդի ամենահայտնի մատակարարներից և կենդանիների վարժեցնողներից էր: [3][4]

Վաղ 1980-ականներ

խմբագրել

Բաբլսը պահվել է Ջեքսոնի ընտանիքին պատկանող Էնսինո տանը մինչև 1988 թվականը, երբ նա տեղափոխվել է Ջեքսոնի նոր տուն՝ Նեվերլենդ Րենչ, որը գտնվում էր Կալիֆորնիայի Սանտա Բարբարա շրջանում։[5] Բաբլսը քնում էր Ջեքսոնի ննջասենյակի օրորոցում,[6] ուտում Ջեքսոնի կոնֆետները Նեվերլենդի կինոթատրոնում [7] սնվում էր ճաշասեղանի մոտ,[6] հագնում տակդիր և օգտագործում Ջեքսոնի զուգարանակոնքից։ [7][8] 2005 թվականին Ջեքսոնի դատավարության ժամանակ Ջեքսոնն ասաց, որ իր շիմպանզեն օգնում է տնային գործերում. «նա վազում է շուրջս, օգնում ինձ մաքրել սենյակը: Օգնում է մաքրել փոշիներն ու սրբել պատուհանները։ Ջեքսոնի տնային տնտեսուհիները վկայել են, որ իրենց դուր չի եկել շիմպանզեի վարքը։ Մեկն ասաց, որ ստիպված էր մաքրել ննջասենյակի պատին նետված կղանքը, իսկ մյուսը նկարագրեց, թե ինչպես է շիմպանզեն պատռում տակդիրը նախքան Ջեքսոնի մահճակալին մագլցելը: [8]

 
1980-ականների վերջին Մայքլ Ջեքսոնին ընկերակցում էր Բաբլսը։

1980-ականների վերջին Ջեքսոնը Բաբլսին տանում էր զբոսանքի և հաճախ խոսում նրա հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նրան ցույց է տվել, թե ինչպես են անում լուսնաքայլ:[9] Բաբլսը խոսնակ ուներ, և լուրեր էին տարածվել, որ նա ունի իր թիկնապահը:[6][10] Նա ներկա գտնվեց Ջեքսոնի «Bad» (1987) ալբոմի ձայնագրմանը. Ջեքսոնը պնդեց, որ Բաբլսը և իր տնային օձը ներկա գտնվեն որպես հանդիսատես, և քաջալերեն Ջեքսոնին «Bad» երաժշտական ​​տեսահոլովակի նկարահանման ժամանակ:[6][11][12] Բաբլսը նկարահանվել է «Liberian Girl» տեսահոլովակում։[13]

Երբ 1987 թվականի սեպտեմբերին սկսվեց Bad World շրջագայությունը, Բաբլսը և Ջեքսոնը Տոկիոյում կիսում էին երկու սենյականոց հյուրանոցային համարը:[6] Բաբլսը և Ջեքսոնը այց կատարեցին Օսակայի քաղաքապետ Յասուշի Օշիմային․ այնտեղ Բաբլսը Ջեքսոնի կողքին լուռ նստած խմեց ճապոնական կանաչ թեյ: Օշիման ասաց, որ ինքը և իր գործընկեր պաշտոնյաները «զարմացել են՝ տեսնելով շիմպանզեին, բայց մենք հասկանում ենք, որ նա [Մայքլի] լավ ընկերն է…սա առաջին դեպքն է, երբ կենդանին մտնում է քաղաքապետարան»:[14][15] Չնայած, Ճապոնիա այցին, Բաբլսը չկարողացավ մուտք գործել Բրիտանիա և Շվեդիա՝ խիստ կարանտինային օրենքների պատճառով:[16][17] Ջեքսոնը Էլիզաբեթ Թեյլորի տանը թեյելու էր տարել Բաբլսին։ Թեյլորը դեմ չէր, որ Ջեքսոնը շիմպանզե էր տարել իր հետ։[18] Bad-ը նշելու և գովազդելու երեկույթի ժամանակ Բաբլսը «ժամանկ է անցկացրել այնտեղ» և եղել է «խնջույքի սիրտն ու հոգին»:[6]

Մոտավորապես այս ժամանակահատվածում Բաբսին և Ջեքսոնին լուսանկարել է Քենի Ռոջերսը իր «Իմ ու քո ընկերը» գրքի համար: Լուսանկարում Բաբլսը նստած է Ջեքսոնի ոտքին։ Սև ու սպիտակ լուսանկարում Բաբլսը հասարակ երկարաթև վերնաշապիկ և կոմբինեզոն է հագել։ Ջեքսոնը նույնպես հասարակ է հագնված. նա կրում է ջինսե տաբատ և հասարակ վերնաշապիկ։ [19] Ռոջերսն ասում էր. «Բաբլսը այնքան մարդկային էր, որ համարյա վախեցնում էր: Նա բռնում էր Քրիստոֆերի (Ռոջերսի որդու) ձեռքից, մոտենում էր սառնարանի մոտ, բացում այն, հանում բանան և տալիս նրան: Քրիստոֆերը ապշած էր... բոլորս էինք ապշած»:[19]

Ըստ հեղինակ Դեյվիդ Ուիգի՝ Queen-ի երգիչ Ֆրեդի Մերկուրին հիասթափվել է, երբ փորձել է զուգերգ ձայնագրել Ջեքսոնի հետ, քանի որ Ջեքսոնը պնդել էր, որ Բաբլսը ստուդիայում լինի: Ֆրեդին ասել է, որ չի պատրաստվում այդ գրողի տարած կապիկի հետ միևնույն ստուդիայում նստել ամբողջ գիշեր։ Մերկուրին լքեց նախագիծը և երգը թողարկեց որպես մենակատար 1985 թվականին։

Տեղափոխություններ

խմբագրել
 
Բաբլսն ապրում էր Ջեքսոնի տանը, մինչև չափազանց ագրեսիվանալը։

2003 թվականին «Ապրել Մայքլ Ջեքսոնի հետ» վավերագրական ֆիլմում Ջեքսոնը լրագրող Մարտին Բաշիրին ասաց, որ Բաբլսը դարձել է կատաղի:[20] Նա տեղափոխվել է կենդանիների ապաստարան, քանի որ կարող էր հարձակվել Ջեքսոնի նորածին որդու՝ արքայազն Մայքլ II-ի վրա: [nb 1][22] Ջեքսոնը գնեց ևս երկու ձագ շիմպանզե՝ Մաքսին և Էքշնին։ Հասարակությունը կարծում էր, որ Բաբլսն է: Բաբլսի հեռացումը Ջեքսոնի համար մեծ ափսոսանք էր: Հարցազրույցի ընթացքում պատմել են, թե ինչպես է Ջեքսոնը պլանավորում «հանրահայտ կենդանիների երեկույթ» կազմակերպել Բաբլսի համար․ հրավիրվելու էին Չիտան՝ Տարզանի շիմպանզեն, Բենջին և Լասին։[23]

Բաբլսը տեղափոխվել է Բոբ Դաննի Սիլմարի ռանչո, որը գտնվում է Կալիֆորնիաում:[3][24] Դանն այդ ժամանակ ասել է. «Բաբլսը չափահաս շիմպանզ է և վայրի կենդանի: Մենք նրան թույլ չենք տալիս դուրս գալ խաղալու»: [24] Ինչպես հայտնում է CNN-ը, Ջեքսոնն ու իր երեխաները այցելել են Բաբլսին և խաղացել ռանչոյի մյուս կենդանիների հետ։ [24]«Ջեքսոնը իրեն երեխա է զգում կենդանինեիրի շրջապատում», - ասաց Դաննը:[24]«Վաշինգտոն թայմս»-ը պնդում էր, որ Ջեքսոնը չի այցելել Բաբլսին, չնայած Ջեքսոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ կցանկանար նորից հանդիպել նրա հետ:

[25]Կարճ ժամանակ անց՝ 2003 թվականի դեկտեմբերին, հայտարարվեց, որ Բաբլսը ինքնասպանության փորձ է արել։[26][27] Նրան, ենթադրաբար, ժամանակին տեղափոխել են հիվանդանոց՝ փրկվելու համար։ [27]

2004 թվականին Դաննիի հաստատության փակումից հետո Բաբլսը պահվում էր Ֆլորիդայի Վաուչուլա քաղաքի «Մեծ կապիկներ» կենտրոնում, որտեղ, ինչպես ասում են, նա հաճույքով նկարում էր և լսում ֆլեյտա:[3] Կենտրոնում յուրաքանչյուր կենդանու տարեկան խնամքը 2009 թվականի դրությամբ կազմում է շուրջ 17000 ԱՄՆ դոլար: «Մեծ կապիկներ» կենտրոնի տնօրեն Փեթի Ռագանը մեկնաբանել է արգելավայրում կենդանիների առօրյան. «Նրանք հանգստանում են: Միասին քնում են: Նրանք կարող են բարձրանալ գմբեթի գագաթին: Պառկում ծառի տակ ու մտնում թունելներ: Կենդանիները իրար հարդարում են, կռվում են, նաև վեճեր ունենում»։[3] Ըստ կենտրոնում կենդանի պահողների՝ Բաբլսը, ում դեմքի դիմագծերը փոխվել են Ջեքսոնի հետ ունեցած ժամանակներից ի վեր, այժմ «հսկայական և տգեղ կապիկ է», կշռում է 185 ֆունտ (84 կգ), բայց «քաղցր բնավորություն» ունի:[28][2]2009 թվականին Բաբլզն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր 40-ամյա շիմպանզեի՝ Սեմի հետ ծառերի վրա հանգիստ նստած։ [28]

Ջեքսոնի մահը

խմբագրել

2009 թվականի հունիսի 25-ին, 50 տարեկան հասակում մահացավ Ջեքսոնը։[29]Դաննը, խոսելով News of the World-ի հետ, ասաց. «Բաբլսը, անկասկած, կարոտեում[էր եքսոնին] երբ նրանք բաժանվեցին, և հիմա ավելի քան կկարոտի: Շիմպանզեները խելացի են. նրանք մտապահում են մարդկանց և իրերը։ Բաբլսը և Մայքլը մտերիմ ընկերներ և խաղընկերներ էին: Վերջին անգամ, երբ Մայքլն այցելեց, Բաբլսը հաստատ ճանաչեց և հիշեց նրան»: Նա ասաց, որ Ջեքսոնը հոգ էր տանում Բաբլսի մասին որպես իր առաջնեկի մասին, և ավելացրեց, որ հույս ունի, որ Ջեքսոնի երեխաները հոր մահից հետո կապ կպահպանեն իրենց «խորթ եղբոր» հետ։ [26][26] 2010 թվականին Ջեքսոնի քույրը՝ Լա Տոյան, այցելեց Ֆլորիդայի «Մեծ կապիկներ» կենտրոնում գտնվող Բաբլսին։ [30] Համաձայն «Մեծ կապիկներ» կենտրոնի կայքի՝ Ջեքսոնի ունեցվածքը «շարունակել է աջակցել հաստատությունում Բաբլսի խնամքի տարեկան ծախսերին»։[1]

Լրատվամիջոցների լուսաբանումը

խմբագրել

Հասարակության ընկալումն այն մասին, թե ինչպիսին է Մայքլը որպես մարդ, խիստ չափազանցված է: Ինձ համար դժվար է առնչվել այդպիսի հոդվածների։ Օրինակ, Բաբլսը ավելի զվարճալի է քան իմ ճանաչած շատ մարդիկ։ Ես Բաբլսին տեսել եմ հարսանիքի ժամանակ։ Նա հիանալի է իրեն պահում սեղանի շուրջ։

Լրագրող Սթիվ Հյուիի խոսքերով, Բաբլսը Ջեքսոնի մասին հասարակական ընկալում է ձևավորել որպես «տարօրինակ էքսցենտրիկի, ով տարված է իր մանկությունը վերակառոցելու մտքերով»։[32][33][34] Ըստ Սիրակուզայի համալսարանի ժողովրդական մշակույթի պրոֆեսոր Ռոբերտ Թոմսոնի, Ջեքսոնի կողմից Բաբլսի ձեռքբերումը տեղի ունեցավ «երբ տարօրինակությունը սկսեց առասպելական չափերի հասնել»:[35]

Ջեքսոնի և Բաբլսի կապը, ինչպես նաև Ջեքսոնի մյուս ենթադրյալ էքսցենտրիկությունները, նպաստեցին լրատվամիջոցների կողմից «Wacko Jacko» մականվան ստեղծմանը, որը Ջեքսոնը սկսեց արհամարհել:[33] Լրատվամիջոցները հաճախ կենտրոնանում էին Բաբլսի, այլ ոչ թե Ջեքսոնի երաժշտության վրա, և հրապարակում էին կեղծ պատմություններ, ինչպիսիք են այն պնդումը, որ Բաբլսը ոչ թե մեկ կապիկ է, այլ մի քանի կապիկներից մեկը:[36][37] Ավելի ուշ մի պնդում տարածվեց, որ Բաբլսը մահացել է. Ջեքսոնի մամուլի խոսնակ Լի Սոլթերսը լրագրողներին ասաց, որ «երբ Բաբլսը իմացավ նրա մահվան մասին խելքը գցեց։ Ինչպես Մարկ Տվենը, նրա մահը խիստ չափազանցված է, և նա ողջ ու առողջ է»։ [38][39]

Լրատվամիջոցները նաև կեղծ տեղեկություններ էին հայտնում, որ 1991 թվականին Նեվերլենդ Րենչում Բաբլսը ներկա է գտնվելու է Էլիզաբեթ Թեյլորի հարսանիքին ու պահելու է մատանիները:

Ժառանգություն

խմբագրել

Ջեքսոնը 1986 թվականի նոյեմբերին թողարկեց «Michael's Pets»-ը՝ փափուկ խաղալիքների շարքը, որը հիմնված էր իրեն պատկանող կենդանիների հիման վրա: «Ջեքսոնն ինքը մեծ դերակատարություն ունեցավ խաղալիքների նախագծման գործում», - ասել է Բոբ Մայքլսոնը, ով պատասխանատու էր դրանց մշակման համար: [40]«Նա մեծ դերակատարություն ունեցավ այն հարցում, թե ինչպես պետք է դրանք նախագծվեն․ նա ահռելի ինտուիցիա ունի»:[40] Ջեքսոնը, թողարկելով խաղալիքները, սահմանեց, որ արտադրողները յուրաքանչյուր վաճառքի համար 1 դոլար նվիրաբերեն մանկական բարեգործական կազմակերպությանը: [41]

1988 թվականին նկարիչ Ջեֆ Քունսը պատրաստեց երեք միանման ճենապակյա քանդակներ՝ Մայքլ Ջեքսոնը և Բաբլսը, որպես իր ցուցահանդեսի մի մաս:[42] Այն ժամանակ ասում էին, որ յուրաքանչյուր քանդակն արժեր 250 հազար դոլար:[43] Քունսը մի անգամ ասել է. «Եթե ես կարողանայի լինել մեկ այլ կենդանի մարդ, դա հավանաբար կլիներ Մայքլ Ջեքսոնը»: Այդ ստեղծագործությունը դարձավ Քունսի ամենահայտնի գործերից մեկը։ [42] [44] Քանդակները պատկերում են Ջեքսոնին ու Բաբլսին՝ զինվորական ոճի ոսկե կոստյումներով: [42] 2001 թվականին քանդակներից մեկն աճուրդի է հանվել, և ակնկալվում էր, որ այն կկազմի 3-4 միլիոն դոլար: [45] Քանդակը վաճառվեց անանուն գնորդին 5,6 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային է Քունսի ստեղծագործության համար:[46]

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «bubblescenter» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 Yourse, Robyn-Denise (July 1, 2009). «M.J.'s Bubbles OK». The Washington Times. News World Communications. Վերցված է August 18, 2009-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Segal, Kim; Zarrella, John (July 2, 2009). «Jackson's chimp Bubbles enjoys life out of public eye». CNN. Time Warner Inc. Վերցված է July 25, 2009-ին.
  4. Ayres, Chris (March 24, 2005). «What does Hollywood do when a screen chimp turns nasty? Shoot it dead and call in a cartoon». The Times. London: News Corporation. Վերցված է February 2, 2010-ին.
  5. «Michael Jackson joins the over-30 crowd». Deseret News. Deseret Management Corporation. August 29, 1988. Արխիվացված է օրիգինալից July 4, 2009-ին. Վերցված է April 3, 2009-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Goldberg, Michael (September 16, 1987). «Is singer Michael Jackson for real?». Deseret News. Deseret Management Corporation. Վերցված է April 3, 2009-ին.(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 Taraborrelli, p. 455
  8. 8,0 8,1 «Monkey business in the loo». The Sydney Morning Herald. Fairfax Media. May 12, 2005. Վերցված է April 3, 2009-ին.
  9. Lartigue, Michael J. «Is Michael Still a Thriller?». The Harvard Crimson. Harvard University. Արխիվացված է օրիգինալից November 8, 2004-ին. Վերցված է April 3, 2009-ին.
  10. Anderson, p. 159
  11. Rees, p. 261
  12. Barnes, Ken (September 10, 2001). «Michael: Thrilling, bad, dangerous and more». USA Today. Gannett Company. Վերցված է April 3, 2009-ին.
  13. «Just Who Was Bubbles, Michael Jackson's Famous Chimp?». MTV. Viacom. June 26, 2009. Վերցված է June 28, 2009-ին.
  14. «Chimp's tea party» (Payment required to access full article). Toronto Star. Torstar. September 20, 1987. Վերցված է February 3, 2010-ին.
  15. Wire, From (September 19, 1987). «People» (Payment required to access full article). The Dallas Morning News. A. H. Belo Corporation. Վերցված է February 3, 2010-ին.
  16. «Tour goes on without chimp». Rome News-Tribune. News Publishing Company. June 30, 1988. Վերցված է July 25, 2009-ին.
  17. «Sorry Bubbles, you have to stay home». Boca Raton News. South Florida Media Company. March 12, 1988. Վերցված է July 25, 2009-ին.
  18. Taraborrelli, p. 511
  19. 19,0 19,1 Campbell, pp. 128–129
  20. Ayres, Chris (February 8, 2005). «Neverland, or Iraq? That's an easy one. Hand me that flak jacket, will you...». The Times. London: News Corporation. Վերցված է April 2, 2009-ին.
  21. Goodall, Jane (February 25, 2009). «Loving chimps to death». Los Angeles Times. Վերցված է February 4, 2010-ին.
  22. Flett, Kathryn (February 9, 2003). «Bashir'd, but not beaten». The Guardian. London. Վերցված է August 1, 2009-ին.
  23. Elsworth, Catherine (May 13, 2005). «Like Princess Di, my love for children is pure, says Jackson». The Daily Telegraph. Վերցված է August 21, 2009-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 Miller, Samantha (July 29, 2002). «Michael Jackson may face a cash crunch». CNN. Time Warner Inc. Վերցված է April 2, 2009-ին.
  25. «Taking Names». The Washington Times. News World Communications. July 1, 2009. Վերցված է August 28, 2009-ին.
  26. 26,0 26,1 26,2 Copping, Jasper (June 28, 2009). «Michael Jackson: pet chimpanzee Bubbles pines for former owner». The Daily Telegraph. London. Վերցված է June 28, 2009-ին.
  27. 27,0 27,1 «And misfortune strikes MJ». The Times of India. Bennett, Coleman & Co. Ltd. December 23, 2003. Վերցված է April 2, 2009-ին.
  28. 28,0 28,1 «Bubbles the Chimp not invited to Michael Jackson's funeral». independent.ie. Վերցված է April 15, 2021-ին.
  29. «Singer Michael Jackson dead at 50-Legendary pop star had been preparing for London comeback tour». Today.com. NBC Universal, Inc. June 25, 2009. Վերցված է June 25, 2009-ին.
  30. «La Toya & Bubbles Reunited». National Ledger. June 24, 2010. Վերցված է June 27, 2010-ին.
  31. Campbell, p. 133
  32. Stout, Gene (October 28, 1988). «Michael Jackson superstar's weird but wonderful». Seattle Post-Intelligencer. Hearst Corporation. Վերցված է April 3, 2009-ին. (չաշխատող հղում)
  33. 33,0 33,1 Taraborrelli, pp. 370–373
  34. Huey, Steve. «Michael Jackson biography». MTV.com. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից August 4, 2012-ին. Վերցված է April 3, 2009-ին.
  35. Leung, Rebecca (November 22, 2003). «Behind The Mask». CBS News. CBS Corporation. Վերցված է April 3, 2009-ին.
  36. Taraborrelli, p. 364
  37. Taraborrelli, p. 380
  38. Martin, Douglas (May 21, 2009). «Lee Solters, Razzle-Dazzle Press Agent, Dies at 89». The New York Times. Վերցված է July 25, 2009-ին.
  39. «Pop star's chimp is alive and well». Gadsden Times. The New York Times Company. January 24, 1990. Վերցված է February 3, 2010-ին.
  40. 40,0 40,1 Campbell, p. 127
  41. Well-known celebrities help little-known causes. Johnson Publishing Company. May 6, 1985. Վերցված է August 21, 2009-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  42. 42,0 42,1 42,2 Bennett, Will (June 5, 2001). «Mystery buyer pays £4m for golden vision of Jackson and his chimp». The Daily Telegraph. Վերցված է April 2, 2009-ին.
  43. Dewan, Shaila K. (June 6, 2000). «No Walking, Just Watering for This Puppy». The New York Times. Վերցված է April 2, 2009-ին.
  44. «Art foundry flounders after sculptor's suit». Central Penn Business Journal. Journal Publications, Inc. March 27, 1998.
  45. Rohleder, Anna. «Trouble Ahead For Art Market». Forbes. Վերցված է April 2, 2009-ին.
  46. Mason, Christopher (May 20, 2001). «That Cool, That Suit: Sotheby's 007». The New York Times. Վերցված է April 2, 2009-ին.

Մատենագրություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "nb", but no corresponding <references group="nb"/> tag was found