Արմեն Եղիշեի Պետրոսյան (ապրիլ 30, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (2000), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող (2017): Գրականագետ Եղիշե Պետրոսյանի որդին[1] և դերասան Վարդան Պետրոսյանի եղբայրը:

Կենսագրություն խմբագրել

1966 թվականին ավարտել է Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետներում[2] , ծառայել Խորհրդային բանակում: Աշխատել է ՀՀ ԳԱԱ մանրեաբանության և ԳՆ հողագիտության և ագրոքիմիքիայի ինստիտուտներում, Հայկական հանրագիտարանի խմբագրությունում և Երևանի Էրեբունի թանգարանում: Հայագիտությամբ սկսել է զբաղվել 1983-ից: 1988-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Աշխատել է նաև Մատենադարանում և դասախոսել Երևանի պետական համալսարանում:

Գործունություն խմբագրել

Ունի ավելի քան 300 տպագրված աշխատանք, հիմնականում հայերեն, ռուսերեն և անգլերեն, տպագրված Հայաստանում, Եվրոպայում և Ամերիկայում, մեծագույն մասով գիտական հոդվածներ, 15 գիրք, բայց նաև էսսեներ, գիտամասսայական, երգիծական և այլ հրապարակումներ: Խմբագրել է մի շարք գիտական ժողովածուներ: 2006 թվականին Արամ Քոսյանի և Երվանդ Գրեկյանի հետ հիմնադրել է Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies գիտական հանդեսը:[3] Աշխատանքների նշանակալի մասը նվիրված է հայոց և հարևան հին ժողովուրդների առասպելների, կրոնների և էպոսների ուսումնասիրությանը և հայոց ազգածագման ու Հայաստանի հնագույն պատմության հարցերին: Ցույց է տվել հայոց հին առասպելներում, նախաքրիստոնեական կրոնում և էպոսում բնիկ՝ հնդեվրոպական ժառանգության էական ներկայությունը, ապա և հին մերձարևելյան տարրերը: Առանձին ուսումնասիրել է հայ-հնդկական, հայ-հունական, հայ-հռոմեական, հայ-կովկասյան առասպելաբանական կապերը: Մի շարք աշխատանքներում քննել է հայ ժողովրդի կազմավորման, նախապատմության, Հայասայի և Ուրարտուի էթնիկական կազմի, իշխող արքայատոհմերի ծագման հարցերը և տեղական դիցարանները: Ներկայացրել է հայոց ազգածագման գիտական վարկածների քննական տեսությունը: 1984-ից հրատարակված մի շարք աշխատանքներում առաջ է քաշել և զարգացրել հայոց ազգածագման էթիունյան վարկածը:

Աշխատություններ խմբագրել

Գրքեր

  • Արամի առասպելը հնդեվրոպական առասպելաբանության համատեքստում և հայոց ազգածագման խնդիրը. Երևան, Վան Արյան, 1997:
  • Հայկական էպոսի հնագույն ակունքները. Երևան, Վան Արյան, 1997:
  • The Indo-European and Ancient Near Eastern Sources of the Armenian Epic. Journal of Indo-European Studies Monograph No 42. Washington DC, Institute for the Study of Man, 2002.[4]
  • Армянский эпос и мифология. Ереван, авторское издание, 2002:[5]
  • Արամազդ. պաշտամունք, կերպար, նախատիպեր. Երևան, Վան Արյան,2006:[6]
  • Հայոց ազգածագման հարցեր. Երևան, Նորավանք, 2006:
  • Арменоведческие исследования. Ереван, Антарес, 2014.
  • Պետրոսյան Ա. Հայը և աշխարհը. Երևան, Անտարես, 2015:
  • Problems of Armenian Prehistory. Myth, Language, History. Yerevan, “Gitutyun”, 2015.
  • Հայ ժողովրդի ծագման խնդիրը. Երևան, Անտարես, 2017։
  • Բիայնիլի-Ուրարտու. աստվածներ, տաճարներ, պաշտամունք. Երևան 2018, ՀԱԻ հրատարակչություն, 208 էջ (համահեղինակներ՝ Ե. Գրեկյան, Մ. Բադալյան, Ն. Տիրացյան)։
  • Проблема происхождения армянского народа. Raleigh, North Carolina, Open Science Publishing, 2018.
  • The problem of Armenian origins.Myth, history, hypotheses, Journal of Indo-European studies monograph 66, Institute for the Study of Man, Washington DC, 2019.
  • Առասպել և ժամանակակից իրականություն. Երևան, 2019, ՀԱԻ հրատարակչություն։
  • Հայկական էպոսի հնագույն ակունքները 2, Երևան, ՀԱԻ հրատ․, 2020։

Երկեր

Արտաքին հղումներ խմբագրել

Արմեն Պետրոսյանի էջը Academia.edu կայքում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմաբանասիրական Հանդես, 2023, 1, 287-292 էջ» (PDF). www.academhistory.am. 2023. Վերցված է 2023-11-02-ին.
  2. «Պատմաբանասիրական Հանդես, 2023, 1, 287-292 էջ» (PDF). www.academhistory.am. 2023. Վերցված է 2023-11-02-ին.
  3. «Ինչպես ունենալ միջազգային մակարդակով մրցունակ հայագիտություն. գիտնականի առաջարկները». archive3.ankakh.com (անգլերեն). Վերցված է 2023-11-01-ին.
  4. Petrosyan, Armen (2002-01-01). The Indo-European and Ancient Near Eastern Sources of the Armenian Epic. Washington D.C. 2002.
  5. Petrosyan, Armen. Armenian epic and mythology (in Russian). Армянский эпос и мифология. Ереван 2002.
  6. Պետրոսյան, Արմեն Եղիշեի (2006). Արամազդ: կերպար, պաշտամունք, նախատիպեր. Վան Արյան. ISBN 978-99941-38-33-3.