Արամ Քոսյան

հայ պատմաբան

Արամ Վաղարշակի Քոսյան (մայիսի 18, 1956(1956-05-18)), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր։

Արամ Քոսյան
Ծնվել էմայիսի 18, 1956(1956-05-18) (68 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԽաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1997)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Արամ Քոսյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 18-ին։ 1963-1973 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը։ 1977 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության և հասարակագիտության բաժինը։ 1977-1978 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Աբովյանի շրջանի Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ։ 1981-1982 թվականներին եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի փորձնակ-հետազոտող, 1978-1985 թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ լաբորանտ։ 1985-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1991-1994 թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող[1], 1994-1995 թվականներին՝ նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1995-2001 թվականներին՝ Արևելագիտության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրեն։ 1997 թվականի նոյեմբերին ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան (պաշտպանության թեման՝ «Մ.թ.ա. XII դարի մերձավորարևելյան ճգնաժամը և Հայկական լեռնաշխարհը»)։ 2002-2007 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության և հետբուհական կրթության վարչության պետ, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գիտական կենտրոնի տնօրեն, Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր[2]։

Անդամակցություն

խմբագրել

Հրապարակումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Institute of Oriental Studies». orient.sci.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  2. «Արամ Վաղարշակի Քոսյան». aspu.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  3. Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  4. Քոսյան, Արամ Վաղարշակի (1999). Մ.թ.ա. XII դարի մերձավորարեւելյան ճգնաժամը եւ Հայկական լեռնաշխարհը. Զանգակ -97.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Քոսյան» հոդվածին։