Manushak13/Ավազարկղ-2

Գեորգե Զամֆիր (ռումիներեն՝ Gheorghe Zamfir, [ˈɡe̯orɡe zamˈfir]; ծնվ. 1941 թվականի ապրիլի 6-ին, Գաեշտի), ռումինացի երաժիշտ, ով հայտնի է որպես բազմաֆունկցիոնալ ֆլեյտայի` նայի կատարող:


Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1941 թվականի ապրիլի 6-ին Գաեշտի քաղաքում, Դիմբովիցա ժուդեցում: Սկզբից պլանավուրում էր դառնալ ակորդեոնիստ, սակայն արդեն 14 տարեկանում սկսեց նվագել պան-ֆլեյտա: Ավարտել է Բուխարեստի երաժշտության ակադեմիան, որտեղ եղել է Ֆենիկե Լուկիի աշակերտը:

Նվագում է ռումինական ազգային գործիք` պան-ֆլեյտայի (նայի) մոդեռնիզացված տեսակ, որը բաղկացած է 20-30 խողովակներից` լայնացած հնչյունային դիապազոնով և տոների մեծ քանակությամբ: Գեորգե Զամֆիրն սկսել է ելույթ ունենալ լայն հասարակության առջև 1960-ականներին, մասնավորապես, ռումինական ազգային երաժշտության հետազոտող` շվեյցարացի երաժիշտ Մարսել Սելիեի շնորհիվ: 1980-ական թվականներին նրա ելույթները թողարկվել են CNN ալիքով: Սակայն իրեն բեմական ելույթների համար առաջին պարգևը նա ստացել է դեռ 1959 թվականին: Ջեյմս Լաստի «Միայնակ հովիվ» («The Lonely Shepherd») հայտնի կոմպոզիցիան կատարվել է Ջեյմս Լաստի նվագախոմբի կոլեկտիվի հետ համատեղ և թողարկվել 1977 թվականին որպես սինգլ գերմանական տարբերակով (գերմ.՝ Einsamer Hirte)[1]:

Դրսևորել է իրեն որպես գրող և նկարիչ` հրատարակել է բանաստեղծություններ, էսսեներ և ինքնակենսագրական գրքեր և ներկայացրել սեփական նկարները հայրենիքում և արտասահմանում:

1990 թվականի դեկտեմբերի 23-ին ընտրվել է Քիշնևի պատվավոր քաղաքացի[2]:

Այժմ ապրում է և դասավանդում երաժշտական արվեստ Բուխարեստում:

Նրա որդին նույնպես երաժիշտ է:

Պարգևներ խմբագրել

Սաունդտռեկներ խմբագրել

Նրա երաժշտությունը հնչում է ավստրալական «Խնջույք Կախովի ժայռի մոտ» ֆիլմում, ինչպես նաև հոլիվուդյան շատ ֆիլմերում, օրինակ` «Սպանել Բիլին»: Զամֆիրը նաև կատարել է նայի պարտիան «Բարձրահասակ շիկահերը սև կոշիկում»: Նրա կատարած մեղեդին հնչում է «Դեռ երեկ» (Omohide poro poro) ճապոնական անիմե-ֆիլմում:

Մատենագրություն խմբագրել

Գեորգե Զամֆիրը գրում է գրքեր պան-ֆլեյտա նվագելու արվեստի մասին:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել