Քվենտին Մետսիս

Քվենտին Մետսիս (հոլանդերեն՝ Quinten Matsijs) (ծնվել է 1466 թվականին, մահացել՝ 1529 թվականին) ֆլամանդացի նկարիչ և Անտվերպի դպրոցի հիմնադիր: Նա ծնվել է Լեուվենում և եղել դարբին մինչև նկարիչ դառնալը: Մետսիսը համարյա 20 տարի գործել է Անտվերպում ստեղծելով կրոնական թեմաներով գործեր և ունեցել հակումներ երկիծական նկարչության հանդեպ:

Կյանքի վաղ շրջան խմբագրել

 
Ժան Ուիերիքս

Նրա կյանքի մասին եղած պատմությունների մեծ մասը նման են լեգենդի և շատ քիչ բան կա նրա գործունեության կամ բնորոշ գծերի մասին: Համաձայն Մոլանուսի Մետսիսը ծնվել է Լեուվենում, եղել է համեստ դարբին: Ըստ լեգենդի Մետսիսը թողնում է դարբնի աշխատանքը, հետամուտ լինելով կնոջը, քանի որ վերջինս գտնում էր, որ նկարիչ լինելը շատ ավելի ռոմանտիկ մասնագիտություն է: Սակայն իրական պատճառը այդ գործից հրաժարվելու նրա առողջական վիճակն էր, նա թույլ էր և ի վիճակի չէր աշխատելու դարբնոցում, բայց փոխարենը ձուլում էր զարդեր տոնահանդեսները զարդարելու համար:[1] Փաստաթղթերում նշված է, որ նա բավականին զգալի եկամուտ ուներ և որ ֆինանսական կարիքները չէին նրան ստիպել զբաղվել նկարչությամբ: Նա Անտվերպում եղած ժամանակ դասեր է վերցնում չորս նկարիչներից՝ Արիան վան Օվերբեկ (դասեր է վերցրել 1495 թվականին), Ուիլլեմ Մուելենբրոեկից՝ 1501 թվականին), Էդուարտ Պորտուգալուասից՝ 1504 թվականին,և Հեննեն Բոեկմեկերից՝ 1510 թվականին: Մետսիսը ճանապարհորդել է Իտալիա և Նիդեռլանդիայի այլ վայրերը: Հետագայում Մետսիսի գործերից կարելի է հասկանալ, որ օտար տարրերը մեծ ազդեցություն են ունեցել նրա նկարչական գործունեության վրա:

Աշխատանքը Լեուվենում խմբագրել

15-րդ դարում, այն կենտրոնները, որտեղ հավաքվում էին նակարիչները Տուրնայն էր, Բրուգեսը, Ղենտը, Բրյուսելը: Լեուվենում ավելի շատ արհեստավորներ էին աշխատում, որոնց թվում նաև Մետսիսը: Մինչև 16-րդ դարի սկիզբը Անտվերպը առաջատար դերում չի եղել նկարչության զարգացման առումով: Ոչ մի գրավոր փաստ չկա, որ Լեուվենում է Մետսիսը ստացել իր վարպետի կոչումը: Պատմաբանները գտնում են, որ այդ վայրում է նա ձեռք բերել իր փարձառությունը, որովհետև ոչ մի փաստ չկա արձանագրված Անտվերպում նա աշկերտության վերաբերյալ: Որպես Անտվերպի Սրբ. Լյուկի համքարության անդամ, նա համարվում է նշանավոր նկարիչներից մեկը, այն էլ ինքնուս, որովհետև նրա մասին հաստատել են, որ նա ոչ մեկին չի աշակերտել:[2]

Ոճ խմբագրել

 
Քվենտին Մետսիս Վաշխառուն և նրա կինը 1514 թվական)

Մետսիսի փորձառության արմատները անհայտ են, սակայն ոճն արտահայտում է Դիրկ Բուտսի նկարչական որակները, որը Լեուվեն է բերում Հանս Մեմլինգի և Ռոջիեր վան դեր Ուեյդենի ազդեցությունը: Երբ Մետսիսը բնակություն է հաստատում քսանհինգ տարեկանում Անտվերպում, նրա ոճը կարևորագույն ներդրում է դառնում ֆլամանդական արվեստի մեջ: Մետսիսը մեկնում է Լեուվենից 1491 թվականին, երբ նա Անտվերպում ստանում է վարպետի կոչում: Նրա ամենահայտնի աշխատանքներից է Անճոռնի դքսուհին (1515 թվական), Ծեր տղամարդու դիմանակրը (1513 թվական), և Վաշխառուն և նրա կինը (1514 թվական), որտեղ նա արտահայտել է մարդկային զգացմունքն ու հասարակությանն ընդհանրապես: Նա նկարել է նաև կրոնական թեմաներով հայտնի մեծ նկարներ Լեուվենի Սրբ. Պետրոս եկեղեցու համար:

 
Քվենտին Մետսիս Տիրամայրը և փոքրիկը գառնուկի հետ 1513 թվական Պոդսդամի ազգային ցուցահանդես

Նր աշխատանքների մեծ մասում շեշտը դրված է ոչ միայն մթնոլորտի վրա, որին իրականում մեծ ուշադրություն է հատկացված, այլ հենց ծաղրանկարի վրա, ընդգծելով սուրբերի մաքրությունը, բանտապահների և դահիճների կոպիտ շարժումները: Դժվար էր արտահայտել անհատի բնորոշ գծերը: Երկիծական միտումներ կարելի է տեսնել առևտրականների նկարներում, ցույց տալով նրանց ժլատությունը: Նրա մեկ այլ ազդակ, որ բնակվում էր նրա քնքույշ զգացմունքներում նա արտահայտել է Կույսի և Մանկիկի պատկերներում:

Նա դիմանակրաների մեծ վարպետ է եղել: Դրանք արտահայտել են բարձր անձնական և անհատական զգացմունքային բնորոշ գծեր, որն էլ արտացոլել է իրականության հետ կապը և տեխնիկան:

Ազդեցություններ խմբագրել

 
քվենտին Մետսիսի Կնոջ դիմանկար, 1520 թվական

Եթե համեմատելու լինենք այլ Հյուսիսային երկրների Վերածննդի նկարիչների հետ ինչպիսին են Հանս Հոլբեյնը և Ալբրեխտ Դյուրերը, Մետսիսը հեռանում է նուրբ և մաքուր մանրամասներից: Քանի որ կան բազմաթիվ կապեր իր և այդ նկարիչների միջև, չի կարելի ենթադրել, որ տեխնիկայից նրա շեղումը գիտակցաբար էր, դիտավորյալ և ոչ էլ անտեսել է դրանք: Հավանաբար նա Հոլբեյնին մեկ անգամ է հանդիպել Անգլիա գնալու ճանապարհին, Իսկ Դյուրերը այցելել է նրան Անտվերպում 1520 թվականին: Մետսիսը նույնիսկ Ջոաչիմ Պատինիրի երեխաներին է պահում նրա մահվանից հետո, որը հավանաբար աշխատել է Մետսիսի նկարներում բնանկարների վրա:

Նրա Կույսը և Քրիստոսը, Ահա այդ մարդը և Մայր Դոլորոսան հայտնի են իրենց հանդարտ ու արժանապատիվ վարպետությամբ , ձեռք բերելով նրբազգացություն իր հասուն շրջանի գործերում: Նա ծանոթ է եղել Լեոնարդո դա Վինչիի գործերին և անխոս նա էլ իր հերթին ազդեցություն է թողել Մետսիսի արվեստի վրա, հատկապես կրոնական թեմաներով կտավների վրա:.[3]

Մահ խմբագրել

Մետսիսը մահացել է Անտվերպում 1529 թվականին: Չնայած իր կրոնական դավանանքի, նրա հարազատներից շատերը մահանում են հանուն իրենց հավատքի: Նրա քույրը և նրա ամուսինը տանջամահ են արվում Լեուվենում այն բանի համար, որ մեղադրվում էին աստվածաշունչ կարդալու համար: Ամուսինը գլխատվում է, իսկ քույրը ողջ-ողջ թաղվում եկեղեցու առջևում գտնվող հրապարակում 1543 թվականին: 1629 թվականին Մետսիսի մահվան հարյուրամյակը նշվում է և Անտվերպի տաճարի ճակատային մասում պաստառ են փակցնում, որի վրա գրված է լինում. "իր ժամանակի դարբին , իսկ հետո հայտնի նկարիչ" խոսքերը

Թողած ժառանգությունը խմբագրել

 
Անճոռնի դքսուհին կամ Անճոռնի ծեր կինը Լոնդոնի ազգային պատկերասրահ

Մետսիսի հայտնի աշխատանքներից են Ծեր մարդու դիմանկարը (1513 թվական), Անճոռնի ծեր կինը (1513 թվական) և Վաշխառուն ու նրա կինը (1514 թվական):

Անճոռնի դքսուհին կամ ԱՆճոռնի ծեր կինը գործի հիման վրա Ջոն Թեննիելը լուսապատկերել է դքսուհու կերպարը ՞Ալիսան հրաշալիքների աշխարհում՞ գրքից : [4] Նա բազում գործեր է նկարել նաև եկեղեցու համար, որոնց թվում ՞Մարիամի յոթ վիշտը:, ՞Տիրամոր վիշտը՞, ՞Խաչաբլուր՞, ՞ Ողբ՞: Այս կտավները գտնվում են Անտիգայի ազգային ցուցահանդեսում: Երբ 1509 թվականին մենաստանում գտնում են նկարներ, պարզվում է, որ այդ նկարները մեկ անգամ արդեն նկարված են եղել այլ նկարիչների կողմից (Ֆայերդլենդի բնակիչներ) , որտեղ նշված է լինում նույնիսկ 1511 թվականից առաջվա ամսաթվեր:.[5]

 
Էլիզաբեթ I -ի Մաղով դիմանկարը Քվենտին Մետսիս կրտսեր

Քվենտինի որդին՝ Ժան Մետսիսը ժառանգում է իր հոր նկարչական շնորհը, սակայն չի ջանում զարգացնել այն: Նրա վաղ շրջանի գործերից Սրբ. Ջերոմը՞ նկարված 1537 թվականին, որը գտնվում է Վիեննայի պատկերասրահում, ինչպես նաև վերջին շրջանի գործերից ՞Տոբիասի ապաքինումը՞ նկարված 1564 թվականին, որոնք ցուցադրված են Անտվերպում, ակնհայտորեն զգացվում է նրա հակումները բնօրինակաը կեղծով փոխարինելու միտումները: Մետսիսի մյուս որդին Կորնելիս Մետսիսը նույնպես նկարիչ էր: Ժան Մետսիսի որդին՝ Քվենտին Մետսիս կրտսերը Տուդոր պալատում եղել է պալատական նկարիչ և նկարել Անգլիայի թագուհու Էլիզաբեթ I-ի ՞Մաղով դիմանկարը՞:

Տաճարի դիմացի մասում Անտվերպում կա երկաթից ձուլված աղբյուր, որը հայտնի է Մետսիսի աղբյուր անունով:

Մետսիսը համարվում է 17-րդ դարի Անտվերպի կուռք, և ավելին նա նաև տեղի նկարչական դպրոցի հիմնադիրն է, որի վառ ներկայացուցիչներից է Ռուբենսը: Ի պատիվ Մետսիսի փոքրիկ մոլորակն անվանվել է նրա անունով:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Quintijn Messijs in Karel van Mander's Schilderboeck.
  2. Silver, Larry. "The Paintings of Quinten Massys with Catalogue Raisonne". Rowman & Allanheld, 1984, p. 1-15.
  3. (անգլերեն) Lawrence Gowing (1983). A History of art. Prentice-Hall. էջ 672. ISBN 0-13-276527-6. {{cite book}}: Cite has empty unknown parameters: |chapterurl= and |coauthors= (օգնություն)
  4. Brown, Mark (2008-10-11). «Solved: mystery of The Ugly Duchess - and the Da Vinci connection». The Guardian. London.
  5. http://www.matriznet.imc-ip.pt/MatrizNet/Objectos/ObjectosConsultar.aspx?IdReg=250991&EntSep=3&Lang=EN#gotoPosition

Կատեգորիա:1466 ծնունդներ Կատեգորիա:1529 մահեր Կատեգորիա:Վերածնունդ