Ալտո Կարիրի ազգային պարկ
Parque Nacional do Alto Cariri
Տեսակազգային պարկ

Ալտո Կարիրի ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Alto Cariri) ազգային պարկ Բրազիլիայում:

Տեղագրություն խմբագրել

Ալտո Կարիրի ազգային պարկը գտնվում է Բահիա նահանգի Գուարատինգա մունիցիպալիտետում: Ունի 19238 հա տարածք:

Պարկն Ատլանտյան անտառ բիոմում է: Կարիրի լեռնազանգվածի արևելյան կողմը խոնավ է և զբաղեցված լեռնային խոնավ անտառով: Դեպի արևմուտք այն ավելի չոր է, ու կիսատերևաթափ անտառն աստիճանաբար դառնում է գերիշխող: Կարիրի լեռնազանգվածի հյուսիսային հատվածում անտառները մոտ են Ժեկիտինիոնիա ցածրավայրի կիսատերևաթափ անտառին: Ամենաբարձր և կտրուկ բլուրների գագաթներին կան քարքարոտ դաշտեր` ժայռերով, բրոմելների, խոլորձների, կակտուսների և ձարխոտերի բազմաթիվ տեսակներով: Գոյություն ունեն երկկենցաղների 35 տեսակներ, որոնցից ինը էնդեմիկ են, իսկ չորսը նոր են գիտության համար:

Կառավարում խմբագրել

Ալտո Կարիրի ազգային պարկը ստեղծվել է 2010 թվականի հունիսի 11-ի դաշնային հրամանագրով՝ մոտավորապես 19264 հա տարածքով: Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին: Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ): Նպատակն է պահպանել Ալտո Կարիրի լեռնային համակարգը, ապահովել վտանգված թռչունների և կենդանիների կենսունակ բնակչությունը, հատկապես՝ Brachyteles hypoxanthus տեսակի սարդ-կապիկների, ինչպես նաև պահպանել ու վերականգնել ջրբաժան գծերն ու ջրային ուղիները, աջակցել կրթության, շրջակա միջավայրի մեկնաբանության, ռեկրացիայի, էկոտուրիզմի և գիտական հետազոտությունների զարգացմանը: Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015), Uma Rede no Corredor (PDF) (պորտուգալերեն), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, Վերցված է 2016-10-22-ին
  • Parna do Alto Cariri (պորտուգալերեն), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Վերցված է 2016-06-10-ին
  • PARNA do Alto Cariri (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-06-10-ին
  • Unidade de Conservação: Parque Nacional do Alto Cariri (պորտուգալերեն), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-06-10-ին


Պահպանություն խմբագրել

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)[1]։ Նպատակն է՝ պահպանել Ամազոն խոնավ անտառի և սավաննայի կարևոր տարածքը, ինչպես նաև աղբյուրները, որոնք նպաստում են Կաուտարիո, Սոտերիո ու Նովո գետերի ձևավորմանը։ Այն ապահովում է շրջակա միջավայրի կապը Գուապորե գետի հովտում՝ Բրազիլիայի ու Բոլիվիայի միջև։ Պարկն ընդգրկում է պահպանվող տարածքների մոզաիկը, որից առաջացել են մի քանի պահպանման միավորումներ և բնիկ տարածքներ, որոնք կազմում են Գուապորե էկոլոգիական կայանը[1]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[2]։

Պարկը շրջապատող տարածքը բնակեցված է համայնքի նոր բնակիչներով՝ Սուրպրեսա նահանգում, արդյունահանող ու բնիկ համայնքներով։ Պարկը խթան է հանդիսանում այս համայնքներում կայուն զարգացմանը։ Չնայած պարկի տարածք մուտք գործելը բավականին բարդ է, սակայն կան պահպանվող տարածքներ, որոնք տուժում են որսագողությունից, հանքարդյունաբերությունից, անտառահատումից ու հողերի գրավումից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ref2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Full list: PAs supported by ARPA

Աղբյուրներ խմբագրել



Ջերմաստիճանը միջինը 18 °C է, որը չնչին չափով ավելի բարձր է ձմռանը՝ ամռանը ամպամածության ավելի մեծ ծածկույթի պատճառով։ Տարեկան տեղումների քանակը 1200 մմ է։ Հիմնականում տեղումներ լինում են ամռանը։ Հարաբերական խոնավությունը մոտ 70% է։ Պարկն ընկած է Սերրադո և Կաատինգա շրջանների միջև, և որը ներառում է սեզոնային լեռնային տերևաթափ անտառ, կիսատերևաթափ անտառ ու սավաննա՝ ծառերով և անցումային գոտիներով։ Տարբեր միջավայրեր աջակցում են կենդանական աշխարհի լայն շրջանակ ունենալու համար[1]։ Գրուտա դու Ժանելյաոն և այլ քարանձավներ ունեն ժայռապատկերներ, որոնք ավելի քան 10000 տարեկան են[2]։

Պահպանություն խմբագրել

Պարկը լիովին պաշտպանված միավորում է, ինչպես սահմանված է 9.985/2000 օրենքով, ինչն էլ հաստատել է Պահպանման միավորումների ազգային համակարգը (SNUG)[2]։ Նպատակն է՝ պահպանել երկրաբանական և հնագիտական ժառանգությունը, սերրադոյի յուրօրինակ նմուշները, սեզոնային անտառը և բնական բուսականությունը, ինչպես նաև կենդանական աշխարհի, լանդշաֆտների, ջրային ռեսուրսների և տարածաշրջանի բնական այլ հատկությունների ներկայացուցչական օրինակները[3]։ Ենթակառուցվածքների աշխատանքը, որոնք ակնկալվում էր ավարտին հասցնել 2014 թվականի հուլիսին, վեց ուղիներ է ստեղծել այցելուների համար՝ ութ քարանձավներով և, որոնք բաց են հասարակության առջև։ Հույս կա, որ պարկը կներգրավի զբոսաշրջիկներին դեպի Մինաս Ժերայսի հյուսիսային շրջան[2]։

Պահպանվող տեսակներից են՝ բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), պուման (Puma concolor), յագուարը (Panthera onca), օցելոտը (Leopardus pardalis), Leopardus pajeros (Leopardus colocolo), գուանը (Penelope ochrogaster) ու Trichomycterus itacarambiensis ձկնատեսակը[4]։

Պարկը ստեղծվել է վերջերս, երբ հողի սեփականության հետ կապված բոլոր խնդիրները լուծված չէին։ Կավերնաս դու Պերուակու ազգային պարկի շրջակայքում կան բազմաթիվ փոքր տնտեսություններ, կալվածքներ և բնիկ հողեր, որտեղ հրդեհը պարբերաբար նկատվում է գյուղատնտեսության մեջ։ Որսորդները մտնում են պարկ և թողնում են այրվող կրակները, ուստի պարկի ներսում հրդեհի վտանգ կա[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Flávio Túlio Gomes 200
  2. 2,0 2,1 2,2 Bruno Moraes 2013
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ref2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ref1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ref3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Աղբյուրներ խմբագրել


Թռչուններ խմբագրել

Պարկում հայտնաբերված կարևոր թռչուններից են՝ բզեզը (Buteo oreophilus), մոխրագույն թութակը (Psittacus erithacus), տրոգոնը (Apaloderma vittatum), եղնեղջյուրը (Bycanistes subcylindricus) և այլն։

Կիբիրան պրիմատների որոշ տեսակների «հայրենիքն» է, այդ թվում՝ շիմպանզեների և սև ու սպիտակ կոլոբուսների։ Պարկը կառավարվում է Բնապահպանության ազգային ինստիտուտի կողմից։

Պատմություն խմբագրել

Մինչև 1933 թվականը այս անտառը Բուրունդիի թագավորների որսորդական արգելոցն էր։ Տեղացիները հարգանք են տածում պարկի նկատմամբ՝ այն կախարդական ուժով շրջապատելով։ Ճանաչվեց արոտավայրերի օգտագործման և անտառամթերքի հավաքման իրավունքը։

Անտառի անձեռնմխելիությունը օգնեց պահպանել ազգային պարկը՝ նույնիսկ գաղութատիրական ժամանակաշրջանից առաջ։ 1933-1980 թվականների միջև Կիբիրան դասակարգվել է որպես Կոնգո-Նեղոս անտառ արգելոց, նախ՝ Բելգիայի տիրապետության ներքո ապա 1962 թվականի հուլիսին՝ Բուրունդի անկախության հռչակումից հետո։ Միայն կարգավորվեց բարձրարժեք փայտանյութի արդյունահանումը։

Անկախություն խմբագրել

Անկախության հռչակման և 1980 թվականների ընթացքում վերացավ սահմաններում մշակության համար նոր հող հատկացնելու իրավունքը, թեև պահպանվում էին արոտավայրերի իրավունքները։ Չնայած իր ազգային պարկի կարգավիճակին,


Մուլատա ազգային անտառը Ամազոն բիոմում է[1]։ Տարեկան տեղումների քանակը 1700 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 26-ից մինչև 28 °C, իսկ միջինը` 26°C է[2]։ Ծածկույթի 53%-ը խիտ խոնավ անտառ է, 5%-ը բաց խոնավ անտառ, իսկ 41% -ը սավաննա-անտառ է[3]։ Սավաննան սփռված է դեպի հարավ[2]։

Պատմություն խմբագրել

Մուլատա ազգային անտառը ստեղծվել է 2001 թվականի օգոստոսի 1-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ 1965 թվականին Ագրարիայի ազգային ինստիտուտի ռեֆորմի կողմից բնակիչների համար ստեղծվեց տարածք՝ իրենց հողերի փոխհատուցման համար[3]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2011 թվականի մարտի 30-ին[3]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)` անտառային ռեսուրսների կայուն օգտագործման և գիտական հետազոտությունների նպատակներով` շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդներին[2]։ Պահպանվող տեսակներից են ամազոնյան լամանտինները (Trichechus inunguis)[1]։

2015 թվականի սեպտեմբերին Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը հայտնեց, որ իրենց գործակալները և դաշնային ու ռազմական ոստիկանությունը հայտնաբերել են ազգային անտառներում բացված ճանապարհներ՝ մոտավորապես 6 կիլոմետր և տասնյակ կոտրված ծառեր՝ հիմնականում շատ արժեքավոր։ Նրանք ոչնչացրեցին ծառերը և անտառում հայտնաբերվեց թրթուրավոր շարժասարք[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ref1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 2,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ref4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 3,2 FLONA de Mulata – ISA
  4. Floresta paraense combate retirada ilegal de madeira

Աղբյուրներ խմբագրել