Ավան
Lilit1979/Ավազարկղ

Մակարևո, ավան (1958—2009թթ. քաղաքատիպ ավան) Նիժնի Նովգորոդի մարզի Լիսկովսկի շրջանում[1]:Մտնում է Վալկովսկու գյուղխորհրդի կազմի մեջ: Գտնվում է Վոլգայի ձախ ափին, մի քանի կմ Կերժենեցի գետաբերանից ցած:

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը հաստատվել է հայտնի Մակարևյան Ժելտովոդսկի վանքի շուրջը, որը վերածնվել է 1620-ականներին այն վայրում, որտեղ 1435—1439 թթ.գտնվել է սուրբ Մակարիայի խուցը:

Նիժնի Նովգորոդի մարզի Մակարևո ավանը (նախկին Նիժնի Նովգորոդյան նահանգի Մակարև քաղաքը) չպետք է շփոթել Կաստրոմսկու տարածաշրջանի Մակարև քացաքի հետ, որն առաջացել է Մակարիևո-ՈՒժենսկի վանքի վանական տարածքի շուրջը, որը հիմնվել է հենց նույն սուրբ Մակարիայի կողմից 1439 թվականին:

1641-ից 1816 թվականը Մակարևոյում գործել է Մակարևյան խոշորագույն տոնավաճառը Ռուսաստանում, որը 1816 թ. հրդեհից հետո տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ:

1789-ից 1920 թվականը Մակարևը եղել է գավառական քաղաք, Նիժնի Նովգորոդյան նահանգի Մակարևյան գավառի կենտրոնը, չնայած, որ XIX դարում գավառական տարածքների մեծ մասն անցել է Վոլգայի աջ (հարավային) ափ, գյուղ Լիսկովո, տեղակայված է Կազանաի ուղու վրա: Գավառի լուծարմամբ Մակարև քաղաքը դարձավ Մակարևո գյուղ, իսկ գյուղ Լիսկովոն դարձավ քաղաք:

1958 թ.Մակարևոյին տրվեց բանվորական ավանի կարգավիճակ:

Մակարևոն չափազանց տուժվել է Չեբակսարի ՀԷԿ-ի ջրամբարները լցվելուց, բնակչության մի մասը տեղափոխվել է, ջրապաշտպան հարմարանքնրը վնասել են վանքերի տեսքը:[2].

2009-ին Մակարևոյի կարգավիճակը փոխվել է, դարձել գյուղական ավան, իսկ քաղաքային բնակավայր «Մակարևո բանվորական ավանը» դարձավ Վալկովսկու գյուղխորհրդի մի մասը:

Տեսարժան վայրեր

խմբագրել

Ճարտարապետական հուշարձաններ են համարվում վանական համալիրը, ներառյալ ամրոցի պատերը աշտարկով, Տրոիցկի տաճարը, Միխաիլոանխարգելսկու և ՈՒսպենսկայայի եկեղեցիները, խուցերը (XVII դար):

Նավիգացիոն ժամանակաշրջանում Նիժնի Նովգորոդից Մակարևո կացմակերպվում էին Նիժնի Նովգորոդից մեկօրյա էքսկուրսիաներ շոգենավով: Բացի այդ, նախկինում իրականացվում էին տուրիստական ուղևորություններ Նիժնի Նովգորոդից Մակարևո Լոգոպրոմ-Բորսկի[3] բենափոխադրող Խիվուս-48 ընկերության փչովի բարձիկ նավով, որը Ռուսաստանում խոշորգույնն է: Ավանից ոչ հեռու ավարտվում է Կերժենեց գետով նավակներով իրականացվող տուրիստական հանրաճանաչ երթուղիներից մեկը:

Մակարևոյում է գտնվում նաև «Սկազկա» («Сказка») թանգարանը: Այնտեղ են ներկայացված գեղանկաիչ Ֆոմինների աշխատանքները[4]. Բորիս Ֆեոդորովիչ Ֆոմինը հայտնի ակադեմիկոս, կազանյան գեղանկարիչ Նիկոլայ Իվանովիչ Ֆեշինի աշակերտն է եղել: Ֆեոդոր Աֆանասևիչ Ֆոմինը' նկարիչ-լուսանկարիչ, եղել է նիժնեգորդյան հայտնի լուսանկարիչ Անդրեյ Օսիպովիչ Կարելինի աշակերտը: Թանգարանում կա «Ճանաչիր Մակարև քաղաքը 1779—1919 թթ.» XIX դարի վերջի լուսանկարների ցուցահանդեսը:

Ներկա պահին ավանում գործում է «Մակարևյան ջայլամ» ջայլամների ֆիրման: Եթե տոմսը գնված է եղել նախօրոք, ապա մարդկանց նավից տեղափոխում են ավտոբուս ու տեղ հասցնում: Հենց ֆերմայում, ջայլամների կողքին, կարելի է տեսնել սիրամարգներ, փասիաններ և ուրիշ թռչուններ, գնել ջայլամ և համտեսել նրա միսը:

2016 թվականին Վոլգա գետի ափին Մակարևո վանքից ոչ հեռու բացվել է Մակարիա Ժելտովոդսկու հուշարձանը (քանդակագործ' Վ. Նագորնով, ճարտարապետ' Վ. Ֆիլատով):

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Макарьев, уездный город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Макарьево на карте России
  • Lilit1979/Ավազարկղ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Населенные пункты Лысковского района». Государственно-правовой департамент Нижегородской области. Վերցված է 2018-06-20-ին.
  2. «Макарьево». Культурный туризм. Нижегородский Интернет-справочник. Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին. Վերցված է 2009-11-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Борский перевоз». Логопром. Արխիվացված է օրիգինալից 2014-02-05-ին. Վերցված է 2014-02-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Музей Фоминых "Сказка"». ВКонтакте. Վերցված է 2015-11-14-ին.