Մասնակից:Lianushghazaryan/Մարսին Պատցալեկ

Մարսին Պատցալեկ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMarcin Patrzalek
Մասնագիտություներաժիշտ, կիթառահար
Գործիքներակուստիկ կիթառ, ֆլամենկո կիթառ
Գործունեություն2015-այժմ
Կայքmarcinpatrzalek.com

Մարսին Պատցալեկ (լեհ.՝ Marcin Patrzalek, ), լեհ ֆինգերսթայլ կիթառահար, կոմպոզիտոր և պրոդյուսեր: Հայտնի է դարձել ֆինգերսթայլ և հարվածային կիտառների տեխնիկաների միավորման շնորհիվ[1][2][3]: Նա սկսեց ճանաչվել 2015 թվականից սկսած՝ հաղթելով Լեհաստանի տաղանդների իններորդ Must Be The Music նախագիծը[4], որի մրցանակը 100,000 լեհական զլոտի էր և հավելյալ 100,000 զլոտի իր երաժշտությունը RMF FM ռադիոկայանում հեռարձակելու համար[5]: Տարածաշրջանում հաջողության հասնելուց հետո նա թողարկեց իր դեբյուտային HUSH ձայնագրությունը, որում հնչում էր նաև Իսաակ Ալբենիսի «Asturias» ստեղծագործության Պատցալեկի հարվածային կիթառի տարբերակը[6], ստեղծագործության տեսանյութը թողարկվել է լեյբլ CandyRat Records-ի միջոցով:

Ավելի ուշ Պատցալեկի ճանաչվածությունը իր առցանց տեսանյութերի շնորհիվ դուրս եկավ լեհական սահմաններից։ Նրա տեսանյութերը հրապարակում էին և նշանակալի հրատարակիչները, որոնցից են Metal Hammer-ն ու Classic FM-ը, և Պատցալեկը[7]։ Նրա կատարումները հավաքել են մոտ 80 միլիոն դիտում, որոնց մեջ ամենահայտնիները Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան, System of a Down-ի «Toxicity»-ն և Պագանինիի «Caprice no. 24»-ն են։

2018 թվականին Պատցալեկը դարձել է Ibanez ակուստիկ կիթառների պաշտոնական հավաստագրողը[2][3]։ Նույն տարվա վերջում հաղթել է իտալական Tu Si Que Vales շոուի հինգերորդ եթերաշրջանը, որը հեռարձակում էր Canale 5 հեռուստաալիքը[8], որտեղ պատմության ընթացքում առաջին անգամ, ժյուրին ոտնկայս ծափահարել է մասնակցին։ Հաղթողին տրվել է €100,000 մրցանակ[9]։

Կարիերա խմբագրել

Պատցալեկը կիթառ սկսել է նվագել 10 տարեկանից, երբ ուսուցիչ Յերժի Պիկորի նախաձեռնությամբ ձեռք է բերում կլասիկ կիթառ[5][10]։ Երկու տարի անց նա սկսեց սովորել ֆլամենկո տեխնիկա, որի ուսուցիչը իսպանացի կիթառահար Կարլոս Պինանան էր։ 13 տարեկանում Պատցալեկը սկսեց ակուստիկ կիթառով ֆինգերսթայլ նվագել[2][5]։ Շուտով դա դարձավ նրա հիմնական գործիքը և մեկ տարի ինքնակրթությամբ զբաղվելուց հետո նա հաղթեց լեհական Must Be The Music տաղանդների շոուում։ Այդ ժամանակ նա սկսեց ստեղծել էլեկտրոնիկ երաժշտություն, որը համադրում էր կիթառի հետ, դրա արդյունքը նրա առաջին HUSH ձայնագրությունն է։ 2018 թվականի մարտին պարզ դարձավ, որ Պատցալեկը դարձել է Ibanez կիթառների հավաստագրողը․ նա նվագում է AE900-NT և AVD80-NT մոդելների վրա։

2016 թվականին Պատցալեկը թողարկում է իր դեբյուտային HUSH ալբոմը։ Վերջինս ներառում է տաս մաս․ վեց օրիգինալ երաժշտություն (ակուստիկ կիթառ՝ էլեկտրոնիկ և նվագախմբային տարրերով), երկու վերադաշնակում և երկու ռեմիքս։ Ալբոմը թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 7-ին՝ լեհական My Music լեյբլի միջոցով[11]։ Նույն տարվա ընթացքում Պատցալեկը դառնում է International Fingerstyle Competition Guitar Masters-ի ֆինալիստ, իսկ հաջորդ տարի գրավում է առաջին հորիզոնականը International Classical Guitar Joaquin Rodrigo մրցույթում[12]։

2018 թվականին Մարսին Պատցալեկը դարձել է վերոնշյալ տաղանդների շոուի հաղթողը՝ երկրորդ անգամ։ Հաղթել է նաև Իտալիայի Tu Si Que Vales շոուի հինգերորդ եթերաշրջանը։ Իր լսումների ժամանակ նա նվագել է Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան և ստացել չորս դրական քվե ժյուրիի կողմից (100%)․ ժյուրին սեղմել է «ոսկե կոճակը», որի արդյունքում նա միանգամից հայտնվել է եզրափակիչ փուլում։ Այնտեղ նա կատարել է "Asturias"-ի կիթառին հարմարեցված տարբերակը՝ Queen-ի "Innuendo" երգի համադրությամբ։ Պատցալեկը եզրափակչում մրցել է երեք այլ մասնակիցների հետ, վաստակել է հեռուստադիտողի քվեների 50 տոկոսը[8][9]։

2018 թվականի նոյեմբերի 12-ին Պատցալեկը թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ revAMP անվանմամբ, որտեղ ներառված են իր ամենահայտնի վերադաշնակումները։ 2018 թվականի սկզբին թողարկել է իր "Baba Yaga" սինգլը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «This solo guitar arrangement of Beethoven's 5th Symphony is sensational». Classic FM (անգլերեն). Վերցված է 2018-12-26-ին.
  2. 2,0 2,1 2,2 LTD., HOSHINO GAKKI CO.,. «Marcin Patrzałek () | Ibanez guitars». Վերցված է 2018-10-04-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. 3,0 3,1 «Guitar Summit 2018: Acoustic & Electric Party». GITARRE & BASS (գերմաներեն). 2018-07-26. Վերցված է 2018-10-21-ին.
  4. «Introducing talented guitarist Marcin Patrzałek». Music Crowns (ամերիկյան անգլերեն). 2017-08-04. Վերցված է 2018-10-04-ին.
  5. 5,0 5,1 5,2 bilska@echodnia.eu, Anna Bilska. «Chłopak z gitarą rozkochał w sobie całą Polskę. Poznajcie Marcina z Kielc zwycięzcę "Must be the Music" (WIDEO)». echodnia.eu (լեհերեն). Վերցված է 2018-10-04-ին.
  6. 6,0 6,1 «Marcin Patrzałek». Spotify (անգլերեն). Վերցված է 2018-10-04-ին.
  7. Marcin Patrzalek (2016-08-11), Marcin Patrzalek - Toxicity (System of a Down) - Solo Acoustic Guitar, Վերցված է 2018-10-04-ին
  8. 8,0 8,1 «Rep». rep.repubblica.it. Վերցված է 2018-12-26-ին.
  9. 9,0 9,1 «Chi è Marcin Patrzalek, vincitore di 'Tu si que vales 2018'». Today (իտալերեն). Վերցված է 2018-12-26-ին.
  10. «Studium gitary klasycznej w Kielcach – Jerzy Pikor Nauka gry na gitarze.  » O szkole». sgk-kielce.pl (լեհերեն). Վերցված է 2018-10-04-ին.
  11. «Marcin Patrzałek Hush CD». mymusicshop.pl (լեհերեն). Վերցված է 2018-10-21-ին.
  12. Guitar Masters 2016 (2016-11-15), Guitar Masters 2016 - Fingerstyle - Live Stream, Վերցված է 2018-10-04-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել