Մասնակից:Justoka/Մոզես (Մոյսեյ) Գաստեր

Justoka/Մոզես (Մոյսեյ) Գաստեր

Մոզես (Մոյսեյ) Գաստեր (1856 թվականի սեպտեմբերի 16, Բուխարեստ, Տրանսիլվանիա - 1939 թվական մարտի 5, Աբինգդոն, Անգլիա),  հրեա գիտնական և բանահյուսակ, կրոնական գործիչ (1887-1918), փիլիսոփայության դոկտոր (1876): Աստվածաբան Թեոդոր Գաստերի հայրը:

Կյանք խմբագրել

Ծնվել է Բուխարեստում հարգված հրեական ընտանիքում։ Նրա պապը սինագոգի հիմնադիրն էր, իսկ հայրը Ռումինիայում հոլանդական հյուպատոս էր: 1876 թվականից Բրեսլաու Հրեական աստվածաբանական ճեմարանում սովորել է Հենրիխ Գրեցի և Զախարիա Ֆրանկելի մոտ։ Այնուհետև, միաժամանակ, Բրեսլաու համալսարանում սովորել է արևելագիտություն, լեզվաբանություն և աստվածաշնչագիտություն։ Մովսես Գաստերը ակտիվ սիոնիստ էր Ռումինիայում, ինչպես նաև Անգլիայում, որտեղ 1899 թվականին նա օգնեց ստեղծել անգլիական սիոնիստական Ֆեդերացիան[1]։

1876 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, իսկ 1881 թվականին ՝ ռաբբիի դիպլոմ։

1878 թվականին Բեռլինի կոմիտեի անդամ էր, որտեղ Ռումինիայում հրեաների ազատ արձակման արշավ էր իրականացնում։

1883 թվականին Բուխարեստում հրատարակել է «ռումինական ժողովրդական գրականության պատմությունը»։ Մ. Գաստերի ամենագլխավոր աշխատություններից մեկը, որի վրա նա աշխատել է շուրջ 10 տարի՝ ռումինական քրեստոմատիան է, որը ներառում է ռումինական գրականության ակունքներից մինչև 1830 թվականը:

Չորս տարվա ընթացքում (1881-1885) Մոզես Գաստերը Բուխարեստի համալսարանում Ռումինիայի լեզվի և գրականության դասախոս էր, միաժամանակ զբաղեցնելով գլխավոր ուսումնական տեսուչի և ուսուցիչների համար քննական հանձնաժողովի անդամի պաշտոնները: Այդ ժամանակ էլ նա դասախոսություններ է կարդացել ռումինական ապոկրիֆների մասին։

Դրա հետ մեկտեղ Մոզես Գաստերը ռումինա-հրեական համայնքների համար կազմել է մի քանի ժամերգության ժողովածուներ, աղոթարանները թարգմանել է ռումիներեն և գրել աստվածաշնչյան պատմության համառոտ ուղեցույց:

1885 թվականին Մոզես Գաստերը Ռումինիայի կառավարության հակահրեական քաղաքականության դեմ հասարակական բողոքի պատճառով ստիպված էր արտաքսվել Ռումինիայից և մեկնել Լոնդոն, որտեղ զբաղեցրել Է Օքսֆորդի համալսարանում սլավոնական գրականության ուսուցչի պաշտոնը (1886 թ.նրա դասախոսությունները տպագրվել են "Greco-Slavonic Literature"վերնագրով)։ Արդեն հինգ տարի անց Ռումինիայի կառավարությունը նրան առաջարկել է վերադառնալ հայրենիք, սակայն նա մերժել է այդ առաջարկը։

1895 թվականին Մ. Գաստերը նույն կառավարության նախաձեռնությամբ կազմեց Անգլիայում ուսումնական գործի մասին ակնարկ։ Այս հետաքրքիր աշխատանքը հիմք հանդիսացավ Ռումինիայում ուսումնադաստիարակչական ողջ գործի բարեփոխման համար:

1887 թվականին Գասթերը ստացել Է Լոնդոնի սեֆարդյան համայնքի հախամի պաշտոնը ։

Զբաղվել է հրեական ժողովրդական գրականության ուսումնասիրություններով այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են՝ "Basmeii istorii talmudice", "Tractatul talmudic", "Legende talmude" և "Legende românetiti" և այլն: «Հրեական հանրագիտարանում» նրան են պատկանում մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք վերաբերում են բանահյուսությանը:

Անդամ էր մի շարք գիտնականների հասարակությունների: 1929 թվականի մարտին ընտրվել է Ռումինիայի ակադեմիայի պատվավոր անդամ։ Եղել է բանահյուսական ընկերության նախագահ, հրեական պատմական ընկերության նախագահ և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավորական Ասիական ընկերության փոխնախագահ:

Մ. Գաստերը հայտնի է նաև որպես Անգլիայում սիոնիստական շարժման ղեկավարներից մեկը։ Դեռևս Ռումինիայում ապրելով ՝ նա կենդանի մասնակցություն է ունեցել 1880-ական թվականների պաղեստինոֆիլիական շարժմանը, նախաձեռնել և նպաստել է Պաղեստինին՝ Զիհրոն-Յակով առաջին հողագործական գաղութի կառուցմանը:

1897 թ. Առաջին համաշխարհային սիոնիստական Կոնգրեսում նա ընտրվեց նախագահի տեղակալ։ Հաջորդ կոնգրեսներում Մ. Գաստերը հանդես է եկել որպես զեկուցող։ VI կոնգրեսում հայտարարել է Ուգանդայի ծրագիրը, և այդ ժամանակից ի վեր, նրա հեղինակությունը պաղեստինցի սիոնիստների աչքերում ընկել է ("Zion Zione")։

1936 թվականին Ռումինական ակադեմիային է փոխանցել Ռումինիայի համար հետաքրքրություն ներկայացնող հին գրքերի և ձեռագրերի իր հարուստ հավաքածու։

Ընտրված շարադրություններ խմբագրել

  • «Jewish Folklore in thе Middle Ages» (1887);
  • «The Sword of Moses»", извлечение из древней рукописи, посвященной вопросам магии, с вступительною статьею, переводом и указателем (1896);
  • «The Chronicles of Jerahmeel» (1899);
  • «History of thе ancient synagogue of thе Spanish and Portuguese Jews», в память 200-летия «Bevis Marks Synagogue» (1901).
  • «Beiträge zur vergleichenden Sagenund Märchenkunde» (в Monatsschrift, XXIX, 35 sqq.);
  • «Ein Targum der Amidah» (там же, ХХХІХ, 79 sqq.);
  • «The Apocalypse of Abraham from thе Roman text» (в Transactions of thе Royal Asiatic Society, IX, 195);
  • «The unknown Hebrew versions of the Tobit legend» (там же 1897, 27);
  • «The oldest version of Midrash Meghillah» (в Kohut Memorial-Volume);
  • «Hebrew text of one of the Testaments of the Twelve Patriarchs» (в Proceedings of the Society of Biblic. Archeol., XVI, 33 sqq.);
  • «Contributions to the history of Ahikar and Nadam» (в Transactions of the Royal Asiatic Society, 1900, 301);
  • «Das Buch Josua in hebr.-samarit. Recension, entdeckt u. zum ersten Male herausg.» (в Z. D. M. Gr.).

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Гастер, Моисей». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Moses Gaster Projects(անգլ.)