Inessa85/Ավազարկղ

Ռիչարդ Յեյթս (անգլ.՝ Richard Yates; )[1],ամերիկացի գրող. Նրա առաջին վեպն է «Փոխությունների ճանապարհ» 1962թ.-ին ազգային գրքի մրցանակաբաշխության եզրափակիչում հաղթող դարձավ,իսկ առաջին պատմվածքների հավաքածուն ՝ «Մենակության 11 տիպերը» համեմատում էին Ջեյմս Ջոյսի աշխատանքների հետ: Այնուամենայնիվ, չնայած քննադատների բարձր գնահատանքին՝ Ռիչարդ Յեյթս որպես գրող այդպես էլ չհասավ կոմերցիոն հաջողությունների:Նրա ճանաչվածությունը փոքր-ինչ ավելացավ լայն հասարակություն մեջ միայն նրա մահից հետո ,որը կապված է «Բոստոն Ռեվյու»-ում թողարկված Ստյուարտ Օ'Նանի աղմկահարույց Էսսեի հետ, Բլեյք Բեյլիի հեղինակած կենսագրության (առանձին գիրքով) և «Փոխությունների ճանապարհ»-ի էկրանավորման հետ՝ Քեյթ Ուինսլեթի և Լեոնարդո Դի Կապրիոի գլխավոր դերակատարմամբ:

Կենսագրություն

խմբագրել

Ռիչարդ Յեյթսը ծնվել է[2] Նյու Յորք նահանգի Յոնկերս քաղաքում:Ծնողները ամուսնալուծվել են ,երբ Յեյթսը երեք տարեկան էր, ամբողջ մանկությունը նա անց է կացրել տեղից տեղ տեղափոխվելով:Լրագրությամբ և գրականությամբ Յեյթսը հետաքրքրվել է հաճախելով տղաների համար նախատեսված «Էյվոն Օլդ Ֆարմս» մասնավոր դպրոց ( Էյվոն,Կոնեկտիկուտ նահանգ): Էյվոն դպրոցն ավարտելուց հետո ` 1944 թվականին զորակոչվել է բանակ,կռվել է հետևակում` Ֆրանսիայում և Բելգիայում,մասնակցել Արդենի գործողությանը,ծառայել է Գերմանիայում: 1946 թվականին վերադարձել է ԱՄՆ: Հիմնվել է Նյու Յորքում ,որտեղ աշխատել է լրագրող և ճառագիր (ներառյալ սենատոր Ռոբերտ Քենեդիի մոտ ): Միայն 1961 թվականին ,երբ Յեյթսը 35 տարեկան էր, հրապարակվեց նրա առաջին գիրքը «Փոփոխության ճանապարհ», որը մեծ հաջողություն ուներ քննադատների մոտ:Դրա շնորհիվ նա հրավիրվեց դասավանդելուԿոլումբիական համալսարանում, հետագայում նաև դասավանդել է մի շարք համալսարաններում: 1962 թվականին մոտ վեց ամիս աշխատել է հոլիվուդում Ուիլյամ Սթայրոնի «Մտնում ենք խավարի մեջ» վեպի հիման վրա ստեղծված սցենարի վրա, սակայն ֆիլմը չարտադրվեց: Հուլիսի 8, 1948 թվականին Ռիչարդ Յեյթսը ամուսնացել է Շեյլի Բրիանտի հետ, որը բրիտանական դերասան Չարլզ Բրիանտի աղջիկն էր (որը ավելի շատ հայտնի է որպես ռուսական ծագումով ամերիկյան դերասանուհի Ալլա Նազիմովայի քաղաքացիական ամուսին ) և իր պաշտոնական կինը Մարջորի Գիլհոլի Բրիանտ: 1951 թվականին բանակից հաշմանդամության թոշակ ստացավ (երկրորդ համաշխարհային պատերզի ժամանակ ձեռք բերած տուբերկուլյոզի հետևանքով ): Այս ամուսնությունից ունեցել է երկու աղջիկ՝ Շերոնը և Մոնիկան: 1959 թվականին կինը հեռացավ Յեյթսից ձևակերպելով դուստրերի խնամակալությունը: 1964 թվականից աշխատել է Այովայի համալսարանում, որտեղ նա դասավանդում էր (Iowa Writers' Workshop): 1968 թվկանին Ռիչարդը նորից ամուսնացավ, Մարթա Շպեերի հետ,նրանց ամուսնությունից ծնվեց ևս մեկ աղջիկ՝ Ջինան: 1975 թվականին նա նորից բաժանվեց: 1992 թվականին Ռիչարդ Յեjթսը մահացավ Բիրմինգհեմում, Ալաբամա նահանգում թոքերի լայնացումից՝ թեթև վիրահատության բարդությունից:

Ստեղծագործությունը և դրա ազդեցությունը

խմբագրել

Յեյթսի գեղարվեստական ստեղծագործությունները համեմատվում են իր կյանքի դրվագների հետ: Յեյթսը ծնվել է 1926 թվականին 1943 թվականին տասնյոթ տարեկան էր ինչպես Ուիլյամ Գրովին՝ «Լավ դպրոց» վեպի գլխավոր հերոսը, իսկ 1955 թվականին Յեյթսը քսանինն էր. այնքան ,որքան «Փոփոխության ճանապարհ»-ի Ֆրենկ Ուիլերը: Կյանքի մեծ մասը Յեյթսի ստեղծագործություները արժանացել են քննադատների գրեթե համընդհանուր գնահատանքին,բայց նրա տպագրված կոշտ կազմով ոչ մի գիրք չի վաճառվել 20000 օրինակից ավելի: Գրողի մահից հետո նրա բոլոր վեպերը բազմիցս վերահրատարակվեցին, ընդ որում նրա ժողովրդականությունը բավականին բարձրացավ: Ժողովրդականության ալիքի աճը, համարվում է Ստյուարտ Օ'Նանի «Ռիչարդ Յեյթս: Ինչպես մեծ գրողը անհանգիստ դարաշրջանում անհետացավ տպագրությունից» էսսեն՝ հրատարակված 1999 թվականին «Բոսթոն Ռեվյու» ամսագրում: Յեյթսի կյանքի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունների վերածնունդի հետ կապված գրող Բլեյք Բեյլին հրապարակեց նրա առաջին մանրամասն կենսագրությունը «Ողբերգական ազնվություն:Ռիչարդ Յեյթսի կյանքը և աշխատանքը» (2003): Ռեժիսյոր Սեմ Մենդեսը 2008 թվականին էկրանավորեց «Փոփոխության ճանապարհ»-ը: Ֆիլմը առաջադրվել է BAFTA ,«Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակի :Ներկայանալով «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը որպես լավագույն դերասանուհի՝ Քեյթ Ուինսլեթ իր ելույթում հայտնել է իր երախտագիտությունը Ռիչարդ Յեյթսին նման հզոր վեպ գրելու և այդպիսի կանացի ուժեղ կերպար ի ցույց դնելու համար : Սկսած 1980-ական թվականներից Յեյթսի ստեղծագործությունները բազմիցս հիշատակվել են ժողովրդական մշակույթում: Նրանց կարդում են «Հաննան և նրա քույրերը» (Վուդի Ալեն 1985թ.,) և «Միայնակ Ջիմը» (Սթիվ Բուշեմի,2005) ֆիլմերի ինչպես նաև Նիկ Հորնբիի և Տաո Լինի գրքերի , ինքնակենսագրական վեպի,որը այդպես էլ կոչվում է՝ «Ռիչարդ Յեյթս»-ի հերոսները:

  • Дорога перемен. [пер. с англ. А. Сафронова].—- Москва: Азбука-классика, 2009. — 320 с. — ISBN 978-5-395-00409-3
  • Пасхальный парад / [пер. с англ. С. Таска]. — Москва: Азбука-классика, 2009. — 256 с. — ISBN 978-5-395-00429-1
  • Холодная гавань. — Москва: Азбука-классика, 2009. — 192 с. — ISBN 978-5-9985-0093-0
  • Влюблённые лжецы. — Москва: Азбука-классика, 2010. — 288 с. — ISBN 978-5-9985-0760-1
  • Дыхание судьбы / [пер. с англ. В. Минушина]. — Москва: Азбука-классика, 2011. — 352 c. — ISBN 978-5-389-01267-7
  • Одиннадцать видов одиночества / [коллектив переводчиков]. — Москва: Азбука, 2017. — 320 c. — ISBN 978-5-389-13693-9
  • Плач юных сердец / [пер. с англ. О. Серебряной]. — Москва: Азбука, 2011. — 416 с. — ISBN 978-5-389-01760-3
  • Нарушитель спокойствия / [перевод с английского В. Дорогокупли]. — Санкт-Петербург: Азбука, cop. 2018. — 347, [2] с. — (Азбука-бестселлер)

Книга «Хорошая школа» до сих пор не переведена на русский язык.

Ծանոթագրություն

խմբագրել
  1. [Societies A. C. o. L., Press O. U., Keene A. T. Richard Yates // Yates, Richard (03 February 1926–07 November 1992), writer (англ.) // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603514 Societies A. C. o. L., Press O. U., Keene A. T. Richard Yates // Yates, Richard (03 February 1926–07 November 1992), writer (англ.) // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603514]. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  2. [Архив изобразительного искусства — 2003. Архив изобразительного искусства — 2003.] {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)