Hermine Meliksetyan/Ավազարկղ4

33 տեսարան կյանքից (լեհ.՝ 33 sceny z życia), 2008 թվականի լեհ-գերմանական ֆիլմ, որի ռեժիսորը Մալգորցատա Սցումովսկան (լեհ.՝ Małgorzata Szumowska) է։

Սյուժե

խմբագրել

Լեհ արվեստագետ Յուլիան (լեհ.՝ Julia) և նրա ամուսինը Պյոտրը (լեհ.՝ Piotr)՝ տաղանդավոր ու հաջողակ կոմպոզիտոր, ապրում են Կրակովում (լեհ.՝ Kraków)։ Երբ Ջուլյայի մայրը, Բարբարան ստամոքսի քաղցկեղով է հիվանդանում, ընտանեկան կյանքը փլուզվում է։Ջուլյան ընկերակցում է մորը մինչև մահ, բայց նրա ամուսինը Պյոտրը փորձերով գտնվում է Քյոլնում (գերմ.՝ Köln) և նրան մենակ է թողնում՝ հաղթահարելու այդ դժվար իրավիճակը։ Նրա կողքին միայն նրա ընկերն էր՝ Ադրիանը (լեհ.՝ Adrian)։ Նրա հայրը՝ Յուրեկը (լեհ.՝ Jurek), նույնպես ընկճված էր սիրելի կնոջ մոտալուտ կորստի ցավից։ Երիտասարդ Ջուլիան իր ուսերին է կրում ընտանիքի տառապանքը։ Մոր մահվանից հետո նրա հայրը մխիթարվում է հարբեցողությամբ։ Կարճ ժամանակ անց վախճանվեց նաև նրա հայրը։ Ջուլիան հանգստություն գտավ միայն Ադրիանի գրկում, բայց դա կործանեց նրա ընտանիքը Պյոտրի հետ։ Ծնողների կորստից և ամուսնության կործանումից հետո նա հիմա մենակ էր աշխարհում՝ անորոշ ապագայով, որտեղ Ադրիանը շատ քիչ կարող էր օգնել[1][2][3][4][5]։

Դերասանական կազմ

խմբագրել
Դերասան Դեր
Յուլիա Յենչ Յուլիա
Մասիեյ Շթուհռ Պյոտր
Փեթեր Գանցլեր Ադրիան
Իզաբելա Կունա Կաշկա
Մալգորցատա Հայեվսկա Բարբարա
Անդրեյ Հուձյակ Յուրեկ

Հիմքեր

խմբագրել

Ֆիլմն իրական փաստերի հիման վրա է։ Մալգորցատա Սցումովսկայի ծնողները լրագրողներ Դոռոտա Տեռակովսկան (լեհ.՝ Dorota Terakowska) և Մասիեյ Սցումովսկին (լեհ.՝ Maciej Szumowski) էին։ Դոռոտա Տեռակովսկան մահացավ 2004 թվականի հունվարին։ Մեկ ամիս անց մահացավ նրա հայրը՝ Մասիեյ Սցումովսկին։

Ֆիլմն սկսեց ցուցադրվել գերմանական կինոթատրոններում 2008 թվականի նոյեմբերի 13-ին։

Քննադատություն

խմբագրել
  • kino.de: Փորձություններով լի և ինքնակենսագրական ընտանեկան դրամա, տեղի է ունենում Քշիշտոֆ Կիշլովսկու (լեհ.՝ Krzysztof Kieślowski), Անդրեյ Տարկովսկու (ռուս.՝ Андрей Арсеньевич Тарковский) և նաև գերմանացի ընդօրինակման կերպարներ և մրցանակի է արժանացել Լոկարնոյի կինոփառատոնում։

Մրցանակներ

խմբագրել
  • Լոկարնոյի կինոփառատոն 2008 թվական․ ժյուրիի հատուկ մրցանակ (արծաթե հովազ)
  • Լեհական Գդինսկիի կինոփառատոն 2008 թվական․ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն ֆիլմի երաժշտություն, լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Մալգորցատա Հայեվսկա (լեհ.՝ Małgorzata Hajewska) և կինոքննադատի մրցանակ։
  • Լեհական կինոմրցանակ 2009․ լավագույն ֆիլմ, լավագույն ֆիլմի երաժշտություն, լավագույն մոնտաժ, հանդիասատեսի համակրանք մրցանակ

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «33 Scenes From Life (2008)». allmovie.com. Վերցված է 5 December 2013-ին.
  2. «Customer Reviews». amazon.com. Վերցված է 5 December 2013-ին.
  3. Jason Buchanan (2016). «33 Scenes from Life». Movies & TV Dept. The New York Times. Baseline & All Movie Guide. Արխիվացված է օրիգինալից 6 March 2016-ին. Վերցված է 5 December 2013-ին.
  4. «33 Scenes from Life». mubi.com. Վերցված է 5 December 2013-ին.
  5. «33 SCENES FROM LIFE». trustnordisk.com. Արխիվացված է օրիգինալից 11 January 2019-ին. Վերցված է 5 December 2013-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել