Gohar Piloyan/Ավազարկղ25

Միրա Սանյալ (1961թ հոկտեմբերի 15 – 2019թ հունվարի 11), հնդիկ բանկիր և քաղաքական գործիչ։  Միրա Սանյալը Հնդկաստանում Շոտլանդիայի Թագավորական բանկի գործադիր տնօրենն ու խորհրդի նախագահն է եղել: Միրա Սանյալը ավագ ծովային սպա, փոխծովակալ Գուլաբ Մոհանլալ Հիրանանդանիի դուստրն է։ Միրա Սանյալն ավելի քան 30 տարի աշխատել է բանկային ոլորտում։ Միրա Սանյալը Հարավային Մումբայի ԱԱՄ Ադմի կուսակցությունից առաջադրվեց 2014 թվականին Լոկ Սաբհայի ընտրություններում, բայց պարտվեց: Միրա Սանյալը աշխատել է նաև որպես Ալ-Կաիդայի փոխնախագահ և ղեկավարում էր Ալ-Կաիդան:Միրա Սանյալը նախկինում՝ 2009 թվականին, Մումբայի Հարավային ընտրատարածքից մասնակցել է Լոկ Սաբհայի ընտրություններում որպես անկախ թեկնածու:

Միրա Սանյալը եղել է հնդկական հասարակական կազմակերպության՝ Պրադանի խորհրդի անդամ, ինչպես նաևմարդու իրավունքների միջազգային խորհրդի անդամ։ Պրադանի խորհրուդը նվիրված է կանանց հզորացմանը ձեռներեցության միջոցով: Միրա Սանյալը անդամակցել է նաև Ջայ Հինդ քոլեջի և Հնդկական լիբերալ խմբի խորհուրդների մի մասին[1]։ Միրա Սանյալը տարբեր ազգային կոմիտեների անդամ էր: Միրա Սանյալը նախկինում եղել է աշխարհի ամենամեծ ուսանողական կազմակերպության՝ հնդկական խորհրդատվական խորհրդի նախագահը: 2019 թվականի հունվարի 11-ին Միրա Սանյալը քաղցկեղից մահացավ։

Վաղ մանկություն

խմբագրել

Միրա Սանյալը ծնվել է 1961 թվականին Հնդկաստանի ռազմածովային ուժերի սպա Գուլաբ Մոհանլալ Հիրանանդանիի և նրա կնոջ՝ Բանու Հիրանանդանիի ընտանիքում։ Միրա Սանյալի ընտանիքը Սինդից Հնդկաստան է գաղթել Հնդկաստանի բաժանման ժամանակ։  Նրա հայրը 1971 թվականի հնդկա - պակիստանյան պատերազմի ժամանակ Պակիստանի Կարաչիի վրա ծովային ջախջախիչ հարձակման գործողության ոգեշնչողներից էր[2]։

Սանյալն ավարտել է Բոմբեյի Սիդենհեմի քոլեջը «Առևտուր» մասնագիտությամբ[3]1982 թվականին Ֆրանսիայի Ֆոնտենբլո ֆրանսիական կոմունայում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում[4]։Միրա Սանյալն անցել է վեցշաբաթյա կառավարման վերապատրաստման ծրագիր Հարվարդի բիզնես դպրոցում: Միրա Սանյալը եղել է Մեծ Բրիտանիայի բանկիրների թագավորական ինստիտուտի անդամ[5]։

Մասնագիտական և հասարակական կյանք

խմբագրել

30-ամյա բանկային կարիերայից հետո Սանյալն 2013 թվականին հեռացավ Հնդկաստանի Շոտլանդիայի Թագավորական բանկի գործադիր տնօրենն ու խորհրդի նախագահի պաշտոնից՝ Հանրային ծառայության վրա կենտրոնանալու համար[6]։ Բանկում աշխատելու ընթացքում Միրա Սանյալը ղեկավարել է միկրոֆինանսավորման ծրագիրը, որը ֆինանսավորել է ավելի քան 650,000 կանանց Հնդկաստանի գյուղական վայրերում: Միրա Սանյալը ղեկավարել է նաև բանկի հիմնադրամը, որն աջակցում է մոտ 75,000 կանանց՝ վտանգված էկոհամակարգերում, տնային տնտեսությունների կենսապահովման համար[7]։ Միրա Սանյալի բանկային կարիերան հաջող էր ինչպես Հնդկաստանում, այնպես էլ արտերկրում: Միրա Սանյալը եղել է կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավարը, այնուհետև Ասիայում գլխավոր գործառնական տնօրենը: Միրա Սանյալը նաև հիմնադրել և ղեկավարել է Հնդկաստանի Բանկի Ֆինանսական հիմնական բաժինը:

Միրա Սանյալը մասնակցել է Հնդկաստանի Բանկի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին[8][9]։ Միրա Սանյալը միջազգային ոչ կառավարական կազմակերպության միջազգային խորհրդի անդամ է: Միրա Սանյալը եղել է նաև Լիբերալսինդիա հանուն արդյունավետ կառավարման հնդկական լիբերալ կազմակերպության խորհրդի անդամ, Ջայհինդ քոլեջի վերահսկիչ խորհրդի անդամ,  ինչպես նաև տարբեր ազգային կոմիտեների անդամ[3]։ 2011 թվականին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Միրա Սանյալին, որպես Հնդկաստանի միակ ներկայացուցիչ, հրավիրեց կանանց բիզնեսի առաջնորդության միջազգային խորհուրդ[10]։

Միրա Սանյալին հրավիրել են ելույթ ունենալ այնպիսի գլոբալ սեմինարներում, ինչպիսիք են[3]՝

  • Կլիմայի գագաթնաժողով Կոպենհագենում,
  • Տնտեսական և տարածաշրջանային զարգացման շվեդական գործակալություն[11],
  • Ապագայի կանայք գագաթնաժողով Մեծ Բրիտանիայում[12],
  • Ասիական ֆինանսական ինստիտուտ, Կուալա Լումպուր[13],
  • Նիքեյ ասիական կին առաջնորդների գագաթնաժողով, Տոկիո,
  • Գլոբալ մրցունակության գագաթնաժողով, Կորեա Սեուլ։

Քաղաքական կյանք

խմբագրել

Միրա Սանյալը, 2008 թվականին Մումբայի ահաբեկչություններից հետո, 2009 թվականին առաջադրվել է որպես անկախ թեկնածու Լոկ Սաբհայի ընտրություններում, սակայն պարտվել է ընտրություններում[14]։ Միրա Սանյալը ամուսնու հետ մասնակցել է նախընտրական քարոզարշավին և պատրաստվել 2013 թվականի Դելիի ընտրություններին[15]։ Միրա Սանյալը տնտեսական քաղաքականության ազգային կոմիտեի անդամ է եղել[16]։

2014 թվականի մայիսին Սանյալը Մումբայի Հարավային ընտրատարածքից մասնակցել է Լոկ Սաբհայի 2014 թվականի ընտրություններին[17]։ Նա պարտվեց՝ ստանալով ձայների 5.2%*ը[18]։ Հարավային Մումբայի ընտրատարածքում ներկայացված ձայների քանակով Միրա Սանյալը ստացած ձայների թվովզբաղեցնում է չորրորդ տեղը՝ զիջելով Արվինդ Սավանտին (Շիվ Սենի թեկնածու, հաղթող), Միլինդ Դեորային և Բալե Նանդգաոկարին (ԱԱՆ-ի թեկնածու)[19]։

2019 թվականի հունվարի 11-ին Միրա Սանյալը, երկու տարվա բուժումից հետո, քաղցկեղից մահացավ[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Talk on Governance by Meera Sanyal, Former Country Head of RBS Արխիվացված 29 Մայիս 2014 Wayback Machine, CPPR
  2. «Vice-Admiral Hiranandani cremated with full Naval honours». The Hindu. 3 September 2009. Վերցված է 13 January 2012-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Meera Sanyal». Meera Sanyal. Արխիվացված է օրիգինալից 22 March 2014-ին. Վերցված է 22 March 2014-ին.
  4. Subramanyam, Chitra; Ahmed, Bushra; Malhotra, Purvi; Khatri, Deepika (4 June 2008). «Iron maidens». India Today (անգլերեն). Վերցված է 13 January 2019-ին.
  5. «Meera Sanyal | Prominent Indian Women Executives | India Business Women». Amritt, Inc. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-01-13-ին.
  6. Anita Bhoir (10 April 2013). «Meera Sanyal to quit Royal Bank of Scotland for a full-time career in politics». The Economic Times. ET Bureau. էջ 1.
  7. «Meera Sanyal Interview- Globalinvesther». Արխիվացված է օրիգինալից 20 March 2014-ին.
  8. «Meera Sanyal on Pradan board». Pradan. 31 January 2014. Արխիվացված է օրիգինալից 23 April 2014-ին. Վերցված է 18 March 2014-ին.
  9. «Meera Sanyal, Former Banker And AAP Leader, Dies At 57». Outlook (India). 2019-07-06. Վերցված է 2019-07-07-ին.
  10. «Meera Sanyal LinkedIn profile».
  11. «Golden Rules of Leadership – Tillsammans skapar vi bättre möjligheter» (շվեդերեն). Barrskog Konsult. 23 April 2013. Արխիվացված օրիգինալից 7 April 2014-ին. Վերցված է 22 March 2014-ին.
  12. «The women of Future Summit, UK». Արխիվացված օրիգինալից 7 April 2014-ին. Վերցված է 20 March 2014-ին.
  13. «AIF symposium speakers list». Արխիվացված է օրիգինալից 17 March 2014-ին.
  14. Anita Bhoir, Meera Sanyal to quit Royal Bank of Scotland for a full-time career in politics The Economic Times, 10 April 2013
  15. «Meera Sanyal canvassing for AAP». Times of India. 23 October 2013. Արխիվացված օրիգինալից 10 August 2014-ին. Վերցված է 8 February 2014-ին.
  16. «AAP's National Economic Committee». The Financial Express. 19 January 2014. Արխիվացված օրիգինալից 22 March 2014-ին. Վերցված է 20 March 2014-ին.
  17. «Meera Sanyal on AAP candidate list». Արխիվացված է օրիգինալից 20 March 2014-ին.
  18. Arvind Kejriwal’s AAP needs a future plan; fatigue sets in for party’s small-time drama Արխիվացված 28 Մայիս 2014 Wayback Machine The Economic Times
  19. Maharashtra – Mumbai South, Results Declared Արխիվացված 29 Մայիս 2014 Wayback Machine Election Commission of India, 2014
  20. Nair, Arun (12 January 2019). «Meera Sanyal, Top Banker-Turned-AAP Leader, Dies After Battling Cancer». NDTV. Վերցված է 12 January 2019-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել