Մասնակից:Gevorg Ghazaryan/Հին արվեստի ազգային պատկերասրահ

Պատկերասրահ
Հին արվեստի ազգային պատկերասրահ
իտալ.՝ Galleria Nazionale d'Arte Antica
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՔաղաքՀռոմ
ՇինարարԿառլո Մադերնո
Հիմնադրման թվական1893[1]
Ռաֆայելի «Ֆորնարինա»

Հին արվեստի ազգային պատկերասրահ (իտալ.՝ Galleria Nazionale d'Arte Antica), պատկերասրահ Հռոմ քաղաքում[2], համարվում է Իտալիայի պատկերասրահների միջև ամենաերիտասարդներից մեկը: 2015 թվականին պատկերասրահի այցելուների թիվը կազմել է 153 549[3]:

Զբաղեցնում է երկու պատմական շենք` Պալացցո Բարբերինի և Պալացցո Կորսինի: Պալացցո Բարբերինին կառուցվել է Կառլո Մադերնոյի կողմից 17-րդ դարի առաջին կեսում, Պալացցո Կորսինին 15-րդ դարի շինություն է, վերակառուցվել է 250 տարի անց ուշ բարոկկոյի ոճով:

Պատկերասրահում ներկայացված են Կարավաջոյի («Հուդիթ և Հողոփեռնես»), Հոլբայն Կրտսերի, Ռաֆայելի («Ֆորնարինա»), Պուսենի, Տինտորետտոյի, Տիցիանի, Գվիդո Ռենիի, Ռուբենսի, Մուրիլյոյի և այլ նկարիչների կտավներ, ինչպես նաև կահույք՝ մայոլիկա և ճենապակի:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://galleriaborghese.beniculturali.it/
  2. «Sito Ufficiale Galleria Barberini – Le collezioni». Արխիվացված է օրիգինալից հուլիսի 16, 2011-ին. Վերցված է հուլիսի 16, 2011-ին.
  3. (2015) Ministero dei Beni e delle Attività Culturali, Visitatori e introiti dei musei

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Հռոմի թանգարաններ Կատեգորիա:Հռոմի պատկերասրահներ Կատեգորիա:Իտալիայի ազգային թանգարաններ Կատեգորիա:Իտալիայի պատկերասրահներ Կատեգորիա:1893 հիմնադրումներ Իտալիայում Կատեգորիա:Հռոմի պալատներ Կատեգորիա:Հռոմի շենքեր և կառույցներ Կատեգորիա:1893 հիմնադրված թանգարաններ Կատեգորիա:Մշակույթը Հռոմում Կատեգորիա:Ազգային պատկերասրահներ