Google Drive
Изображение логотипа
ՀեղինակGoogle Inc.
Գրված է՝Python
ԻնտեսֆեյսwxWidgets
ՕՀWindows, OS X, Android, iOS, Chrome OS
Առկա է68 լեզու
Կայքgoogle.com/intl/ru/drive/

Google Drive, Google ընկերության կողմից ստեղծված և աջակցվող ֆայլային հոսթինգ[1][2]։ Իր ֆունկցիաների մեջ են մտնում Համացանցում ֆայլերի պահպանումը, ընդհանուր թույլտվությունը և համատեղ խմբագրումը։ Google Drive-ի կազմի մեջ են մտնում Google Docs-ը, Sheets-ը և Slides-ը՝ տեքստային փաստաթղթերի, էլեկտրոնային աղյուսակների, ներկայացումների, գծագրերի, վեբ-շաբլոնների և այլ ֆայլերի հետ համատեղ աշխատանքի համար նախատեսված օֆիսային հավելվածների հավաքածուն։ Drive-ի հանրամատչելի փաստաթղթերը ինդեքսացվում են որոնման համակարգերի կողմից։

Google Drive-ը ներկայացվել է 2012 թվականի ապրիլի 24-ին[1], իսկ 2014 թվականի հոկտեմբերին ուներ 240 միլիոն ամեն ամիս ակտիվ օգտագեր։

Մասնագիտական տարբերակներ խմբագրել

Google Drive for Work խմբագրել

Google Drive for Work, Google Apps for Work-ի կազմի մեջ Drive-ի պրեմիում-տարբերակ, որը ներկայացվել է 2014 թվականի հունիսի 25-ին Google I/O ներկայացման ժամանակ։ Այն իր մեջ ներառում է պահպանման համար նախատեսված անսահմանափակ տարածություն, աուդիտի և հաշվետվությունների ձևավորման ընդարձակ ֆունկցիաներ, նաև էլեկտրոնային հետաքննությունների համար նախատեսված տվյալների տրամադրման ծառայություններ։ Ծառայության լրացուցիչ կարգավորումներւ ադմինիստրատորներին թույլ են տալիս ավելի լավ ղեկավարել օգտագիրոջ աշխատանքը Drive-ի հետ, օրինակ թույլ տալով առանձին աշխատակիցներին ԱՀ-ում տեղադրել սինխրոնիզացման կլիենտ։ Drive կարելի է ներբեռնել մինչև 5 ՏԲ չափսով ֆայլեր։ Եթե ընկերության մեջ հինգից պակաս օգտատեր, ապա յուրաքնչյուրին տրվում է 1 ՏԲ տարածություն։ Google Enterprise-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ կլիենտների բոլոր տվյալները կոդավորվում են Google-ի ծառայություններում բեռնելիս, պահպանելիս ու ներբեռնելիս։ Օգտագերերին տրամադրվում է շուրջօրյա աջացում և երաշխավորվում է 99,9% ժամանակի անխափան աշխատանք[3]։

Google Drive for Education խմբագրել

Google Drive for Education ծառայությունը սկսել է աշխատել 2014 թվականի սեպտեմբերի 30-ից։ Այն անվճար է Google Apps for Education-ի բոլոր բաժանորդների համար։ Օգտատերերին տրամադրվում է տվյալների պահպանման անսամանափակ տարածություն և մինչև 5 ՏԲ չափսով ֆայլերի բեռնման հնարավորություն[4]։

Docs, Sheets և Slides խմբագրել

Google Docs, Sheets և Slides, օֆիսային վեբ-հավելվածների անվճար փաթեթ, որը ինտեգրված է Google Drive-ի հետ։ Իր օգնությամբ կարելի է օնլայն ստեղծել և մշակել փաստաթղթերը և նրանց հետ այլ օգտատերերի հետ միաժամանակ աշխատել։ 2012 թվականի հոկտեմբերից այս անվանումները պաշտոնապես օգտագործվում են տեքստային պրոցեսորի, էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչի և ներկայացումների հետ աշխատելու համար նախատեսված հավելվածի համար։ Բոոլոր երեք ծառայությունները մատչելի են վեբ-հավելվածների, օֆլայն-ռեժիմի աջակցությամբ Chrome-ի հավելվածների և Android-ի և iOS-ի համար բջջային հավելվածների համար և աշխատում են Microsoft Office-ի ֆորմատների հետ։ Բացի տվյալ խմբագրիչներից փաթեթի մեջ են մտնում Google Forms-ը, Google Photos-ը և Google Sheets-ի բետա տարբերակը։ Forms-ը և Sheets-ը մատչելի են միայն վեբ-հավելվածների տեսքով, իսկ Photos-ը նաև որպես Chrome-ի հավելված։ Google Docs-ը լիովին ինտեգրված է Google Drive-ի հետ, որի մեջ պահպանվում են խմբագրիչներում ստեղվող բոլոր ֆայլերը։

Մինչ 2012 թվականի ապրիլին Google Drive-ի հայտնվելը Google Docs-ը նույնպես եղել են օնլայն-պահեստ։ Այժմ Google Docs-ու բոլոր ստեղծվող ֆայլերը պահպանվում են Drive-ում, իսկ docs.google.com URL-ը վերահղվում է դեպի Google Drive[Ն 1]: Այս առումով պահպանման տարածությունը 1 ԳԲ-ից դառել է 5[5]։

Google Docs-ը ստեղծված են եղել երկու ապրանքների հիման վրա՝ Writely-ի և Google Sheets-ի: Writly-ն Upstartle ընկերության կողմից ստեղծված տեքստային պրոցեսոր է, որը թողարկվել է 2005 թվականի օգոստոսին[6]։ Google ընկերությունը նրան գնել է 2006 թվականի մարտի 9-ին[7]։ Google Sheets-ը սկսել է աշխատել 2006 թվականի հունիսի 6-ից, երբ Google-ը ձեռք էր բերել 2Web Technologies-ը և ի սկզբանե առաջարկվել են փորձառական տարբերակի տեսքով[8]։ Ներկայացումների խմբագրիչը ավելացվել է 2007 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Tonic Systems-ի ձեռքբերումից հետո (2007 թվականի ապրիլի 17-ին)[9][10]։ Google Apps-ի բետա տարբերակը օգտատերերի մատչելի է դարձել 2007 թվականի փետրվարին, իսկ նույն տարվա սեպտեմբերին թողարկվել է վերջնական տարբերակը։

2012 թվականի հոկտեմբերին՝ Google Drive-ի մեկնարկից հետո, ծառայությունները պաշտոնապես անվանվել են Docs, Sheets և Slides[11]: 2014 թվականի ապրիլին բոլոր երեք ապրանքների համար ստեղծվել են առանձին բջջային հավելվածներ[12]։

2012 թվականի հունիսից Chrome OS-ը և Chrome սարքերը աջակցում են օֆլայն-ռեժիմը։ Ի սկզբանե տվյալ ֆունկցիան մատչելի էր միայն Docs-ում[13]։ 2013 թվակաի հունվարին այն հայտնվել է Slides-ում[14], իսկ դեկտեմբերին՝ Sheets-ում[15]։

Google Docs-ը պաշտոնապես աջակվում է Firefox (երկու վերջին տարբերակները), Internet Explorer (9-րդ տարբերակից սկսած), Safari և Chrome բրաուզերները նաև Microsoft Windows, Apple OS X, Linux և Chrome OS օպերացիոն համակարգները[16]։

Պատմություն խմբագրել

2012 թվակնաի ապրիլի 24-ին ծառայությունը ներկայացվել է օգտատերերին[17]։

2012 թվականի մայիսի 18-ին ավտոմատացված թարգմանության հավելվածների մշակող PROMT ընկերությունը դիմել է իր տարբերանշանի գրանցման համար, որը նման էր եռագույն եռանկյան, ինչև և պայմանավորված էր Google Drive-ի տարբերանշանի PROMPT-ինին նմանակելու հետ[18]։

Պահպանման տարածություն խմբագրել

Google Drive-ում տրվում է անվճար 15 ԳԲ տվյալների պահպանման տարածություն։ Եթե հատկացվող տարածությունը բավարար չէ կարելի է ձեռք բերել 100 ԳԲ-ից մինչև 30 ՏԲ լրացուցիչ տարածություն[17]։

2013 թվականի մայիսի 13-ին Google-ը հայտարարել է Gmail-ի, Google Drive-ի և Google+ Photos-ի լիմիտների միացման մասին։ Gmail-ի 10 ԳԲ-ի և Google Drive-ի ու Google Photos-ի 5 ԳԲ-ի տեղ օգտատերը միանգամից ստանում է 15 ԳԲ ամեն ինչի համար, այդ թվում նաև՝ Google Drive-ի[19]։

Կլիենտ խմբագրել

Ծառայության մեկնարկի ժամանակ կլիենտային ծրագրային ապահովումը մատչելի էր տվյալ հարթակների համար՝ Windows XP-յի, Windows Vista-յի, Windows 7-ի, Windows 8-ի, Windows 10-ի կամ Mac OS X Lion (10.7)-ի և Snow Leopard (10.6)-ի կառավարմամբ անձնական համակարգիչներ․ Android Eclair կամ ավելի նոր ՕՀ-ով (2.1-ից սկսած) սմարթֆոններ ու պլանշետներ․ iPhone-ներ և iPad-ներ (iOS 3-ով կամ ավելի նոր տարբերակներով)[20]։ Linux-ի աջակցումը բացակայում է, բայց Google Docs-ի մենեջեր Թերեզա Վուն (Teresa Wu) հաստատել է, որ տվյալ ուղղությամբ աշխատանքները վարվում են[21]։ Ամպային պահոցը կինտեգրացվի Chrome OS-ի հետ սկսած 20 տարբերակից։ Դրա մասին Wired ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ պատմել էՍանդար Պիչաին (Sundar Pichai)[22]։

  • Windows օպերացիոն համակարգի կլիենտը չի աջակցում ֆայլերի հղումները և չի սինխրոնիզացնում հղում հանդիսացող թղթապանակների պարունակությունը։

Ֆայլերի աջակցվող ձևաչափեր խմբագրել

Google Drive viewer աջակցում է հետևյալ ֆորմատի ֆայլեր[23]՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Introducing Google Drive... yes, really». Google. Վերցված է April 24, 2012-ին.
  2. Mossberg, Walter S. (25 April 2012). «Google Stores, Syncs, Edits in the Cloud». The Wall Street Journal. Վերցված է 2012-04-25-ին.
  3. Quinten Plummer (27 June 2014). «Google rolls out high-octane Drive for Work offering». TechTimes.
  4. Nick Summers (30 September 2014). «Google unveils Drive for Education with free, unlimited storage and 'Classroom' integration». The Next Web.
  5. McCarty, Brad. «Google Drive is live, completely replaces Google Docs». thenextweb.com. Վերցված է 26 March 2014-ին.
  6. «Emily Chang - eHub Interviews Writely». Արխիվացված է օրիգինալից 2015-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Writely so». Official Google Blog. Google. 9 March 2006.
  8. «Google Press Center: Google Announces limited test on Google Labs: Google Spreadsheets». Google.
  9. «Our feature presentation». Official Google Blog. Google. 2007-09-17. Վերցված է 2007-09-17-ին.
  10. Gina Trapani (18 September 2007). «Google Docs Adds Presentations». LifeHacker.
  11. Paul Sawers (23 October 2014). «Google Drive apps renamed 'Docs, Sheets and Slides'». The Next Web.
  12. Jacob Kastrenakes (30 April 2014). «Google releases Docs and Sheets apps for iOS and Android». The Verge.
  13. Alexia Tsotsis (28 June 2012). «Google Docs now work offline». TechCrunch.
  14. Paul Sawers (23 January 2013). «Google Slides now works offline». The Next Web.
  15. «New Google Sheets: faster, more powerful, and works offline». Official Google Blog. Google. 11 December 2013.
  16. «System requirements and supported browsers». Google Drive Help. Google. Վերցված է 2014-04-17-ին.
  17. 17,0 17,1 Представляем Google Диск. Да-да, это правда!
  18. PROMT решил лишить Google логотипа // lenta.ru
  19. Gmail + GDrive = теперь 15 гигабайт бесплатно / Хабрахабр
  20. Системные требования и настройки
  21. Chad McCullough — Google Drive on Linux
  22. Google Set to Meld GDrive With Chrome OS
  23. «Форматы Файлов в Google Docs». Support.google.com. Վերցված է 2013-03-04-ին.

Արտաքին հղումեր խմբագրել


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found