Մասնակից:Dr.Petrosyan/Ավազարկղ

Կաղապար:Short description Կաղապար:Infobox medical condition (new)

Մաշկային կիստաների հարաբերական հաճախականություն, որտեղ էպիդերմոիդ կիստաները կազմում են մեծամասնություն (կապույտ տարածք):

Էպիդերմոիդ կիստա կամ էպիդերմալ ինկլյուզիոն կիստա[1] կամ (հունարեն`κύστις-պղպջակ, հյուսվածքներում կամ օրգաններում առաջացող ախտաբանական խորշ է), բարորակ նորագոյացություն է, որը առաջանում է մազի ֆոլիկուլի շուրջ և բաղկացած է էպիթելային բջիջներից։ Հիմնականում տեղակայվում է մարմնի մազածածկ հատվածներում` գլխամաշկ, դեմքի ստորին հատված, պարանոց: Վերջնական ախտորոշում կատարվում է հյուսվածքաբանական հետազոտությունից հետո:

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Էպիդերմոիդ կիստան երկար ժամանակ կարող է չունենալ ախտանշաններ, կամ կարող է լինել անցավ, սակայն գոյացության չափերի մեծացման, ինչպես նաև ախտահարման դեպքում առաջանում բորբոքում և ցավ, որոնց տարբերակում են մի քանի տեսակներ: Դասակարգումն իրականացվում է ըստ ծագման, կառուցվածքի, ախտանշանների և բարդությունների առկայության։ Ամենատարածված ախտորոշումը աթերոման է: Այս գոյացությունը տեղակայվում է դեմքի, ձեռքերի, պարանոցի և սեռական օրգանների շրջաններում: Մաշկի վրա կարող է հայտնվել մեկ կամ միանգամից մի քանի աթերոմա։ Էպիդերմալ կիստաների այս տեսակը, որը հայտնի է որպես աթերոմա, ունի կլոր ձև և փափուկ կոնսիստեցիա: Աթերոման չի անհանգստացնում մարդուն, այն կարող է մնալ նույն չափի կամ մի փոքր բարձրանալ մաշկից:

Թեև դրանք չարորակ չեն, սակայն հազվադեպ լինում են բարորակ գոյացությունների չարորակացման (մալիգնիզացիա)[2] դեպքեր, որոնք առաջանում են էպիդերմոիդ կիստայից: Էպիդերմիսից ծագած կիստաները կազմում են բոլոր հեռացված կիստաների մոտավորապես 85-95%-ը, որոնց չարորակացումը չափազանց հազվադեպ է: Ենթադրվում է, որ էպիդերմիսի կիստաներից զարգացող տափակ բջջային քաղցկեղի հաճախականությունը տատանվում է 0,011-ից մինչև 0,045%[3]:

Ախտորոշում

խմբագրել

Էպիդերմոիդ կիստաները սովորաբար ախտորոշվում են, երբ մարդ մաշկի վրա նկատում է գոյածություն և դիմում բժշկի: Վերջնական ախտորոշումը կատարվում է պաթոլոգի կողմից գոյացության հեռացումից հետո՝ հիմնվելով կիստոզային ախտահարման մանրադիտակային տեսքի վրա՝ պատված եղջերաթաղանթային էպիթելով, որը պարունակում է շերտավորված կերատին առանց կալցիֆիկացիաների: Դրանք կարող են դիտվել նաև որպես իզոինտենսիվ վնասվածքներ ՄՌՏ-ում:

Բուժում

խմբագրել

էպիդերմոիդ կիստաները կարելի է հեռացնել կտրվածքի միջոցով[4]:

ճակատա-էթմոիդալ էպիդերմոիդ կիստաների դեպքում բուժման հիմնական սկզբունքը վիրահատական ​​մասնահատումն է. Այնուամենայնիվ, ռեզեկցիայի չափը թելադրվում է ուռուցքային պարկուճի հարումը շրջակա կենսական կառույցներին[5]:

Ջրածնի պերօքսիդը (H2O2) նախկինում առաջարկվել է կիստաների բուժման համար, մասնավորապես՝ մարմնի պիրսինգի ժամանակ: Այնուամենայնիվ, ջրածնի պերօքսիդը չի ​​կարող պատշաճ կերպով ներթափանցել կիստոզ խոռոչ և հետևաբար անարդյունավետ է[6]: Ջրածնի պերօքսիդն այլևս չի առաջարկվում բժիշկների կողմից վերքերի խնամքի համար, քանի որ այն կարող է վնասել հյուսվածքների լավացմանը:

Մարմնի պիրսինգների դեպքում ինքնուրույն բուժման ժամանակ սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել տաք ֆիզիոլոգիական լուծույթ, որն օգնում է ցամաքեցնել էպիդերմոիդ կիստան, և հակաբակտերիալ կամ բուժիչ ցանափոշու կիրառում՝ բշտիկները չորացնելու և բակտերիաների աճը նվազեցնելու համար, նախքան բժշկական խորհրդատվություն ստանալը[7]: (Բուժիչ ցանափոշու կիրառումը այլևս չի առաջարկվում քաղցկեղի բազմաթիվ տեսակների հետ վերջերս հայտնաբերված կապերի պատճառով)[փա՞ստ] Այնուամենայնիվ, պիրսինգը, ավելի հավանական է հիպերտրոֆիկ սպիների զոհ դառնալ, քան կիստա: Այտերի պիրսինգները, թվում է, ամենից շատն է հակված կիստաների առաջացմանը՝ թքարտադրության հնարավոր ընդհատման պատճառով[փա՞ստ]:

Տերմինաբանություն

խմբագրել

Էպիդերմոիդ կիստաների համար գոյություն ունեն մի քանի հոմանիշներ, այդ թվում՝ էպիդերմալ կիստա, ինֆունդիբուլյար կիստա, կերատինային կիստա և էպիդերմալ ինկլյուզիոն կիստա[8][9]:778[10]: էպիդերմալ ինկլյուզիոն կիստա տերմինը ավելի կոնկրետ վերաբերում է էպիդերմիսի տարրերի իմպլանտացիային դերմիսում: Ինֆունդիբուլյար կիստա տերմինը վերաբերում է գոյածության ծագման տեղին`մազի ֆոլիկուլի ինֆունդիբուլյար հատվածին: Էպիդերմալ ինկլյուզիոն կիստաների մեծամասնությունը առաջանում է մազի ֆոլիկուլի ինֆունդիբուլյար հատվածից՝ այսպիսով բացատրելով այս երկու տերմինների փոխարինելի[11], սակայն ոչ ճշգրիտ կիրառումը։

Էպիդերմոիդ կիստան կարող է դասակարգվել որպես ճարպային կիստա[12], չնայած տեխնիկապես, այն ճարպային չէ[13] : «Իրական» ճարպային կիստաները, համարվււմ են այն կիստաները որոնք ծագում են ճարպագեղձերից և որոնք պարունակում են ճարպ, համեմատաբար հազվադեպ են հանդիպում և հայտնի են որպես steatocystoma simplex կամ, եթե բազմակի, որպես steatocystoma multiplex անվանումներւվ: Բժշկության մեջ մասնագետներն առաջարկել են խուսափել ճարպային կիստա տերմինից, քանի որ այն կարող է ապակողմնորոշիչ լինել[14]:31: Այնուամենայնիվ գործնականում, վերոհիշյալ տերմինը դեռ հաճախ օգտագործվում է, որպես էպիդերմոիդ կամ էպիդերմալ ինկլյուզիոն կիստաների համար:

Նկարներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Epidermal inclusion cyst information Diseases Database». www.diseasesdatabase.com (անգլերեն). 17 February 2018.
  2. Jehle KS, Shakir AJ, Sayegh ME (2007). «Squamous cell carcinoma arising in an epidermoid cyst». British Journal of Hospital Medicine. 68 (8): 446. doi:10.12968/hmed.2007.68.8.24499. PMID 17847698.
  3. Frank, Ethan; Macias, David; Hondorp, Brian; Kerstetter, Justin; Inman, Jared C. (2018). «Incidental Squamous Cell Carcinoma in an Epidermal Inclusion Cyst: A Case Report and Review of the Literature». Case Reports in Dermatology (անգլերեն). 10 (1): 61–68. doi:10.1159/000487794. ISSN 1662-6567. PMC 5903124. PMID 29681810.
  4. «Minimal excision technique for removal of an epidermoid cyst». Am Fam Physician. 65 (7): 1423–4. 2002. PMID 11996427. Արխիվացված է օրիգինալից 2008-07-06-ին. Վերցված է 2007-11-15-ին.
  5. Khan, Hina Abdul Qayoom; Sobani, Zain A; Siddiqui, Arshad A (2011). «Epidermoid Cysts in the Frontal Lobe - A Case Series». Journal of Pakistan Medical Students. 1 (3): 95–99. ProQuest 922251775.
  6. Graziani, F; Vano, M; Tartaro, G; Fanelli, G; Gabriele, M (2003). «The use of hydrogen peroxide in the experimental therapy of cysts. An in vitro analysis». Minerva Stomatologica. 52 (7–8): 373–7, 378–80. PMID 14608258.
  7. «Cysts | the Body Poetry Piercing Clinic». Արխիվացված է օրիգինալից 2014-04-23-ին. Վերցված է 2014-04-21-ին.
  8. Melton, Jason R. Swanson and Jeffrey L. «Epidermoid cyst». www.meddean.luc.edu.
  9. Freedberg, et al. (2003). Fitzpatrick's Dermatology in General Medicine. (6th ed.). McGraw-Hill. 0-07-138076-0.
  10. James, William; Berger, Timothy; Elston, Dirk (2005). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology. (10th ed.). Saunders. 0-7216-2921-0.
  11. «Epidermoid cyst». Վերցված է 2007-11-14-ին.
  12. «Epidermoid and pilar cysts (previously known as sebaceous cysts)». British Association of Dermatologists. Արխիվացված է օրիգինալից February 5, 2016-ին. Վերցված է April 2, 2014-ին.
  13. «Epidermoid and Pilar Cysts (Sebaceous Cysts) - Patient UK». Արխիվացված է օրիգինալից 2013-07-06-ին. Վերցված է 2013-03-04-ին.
  14. Neville BW, Damm DD, Allen CA, Bouquot JE (2002). Oral & maxillofacial pathology (2nd ed.). Philadelphia: W.B. Saunders. ISBN 978-0-7216-9003-2.

Արտաքին հղումներ

խմբագրել
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ

Կաղապար:Diseases of the skin and appendages by morphology Կաղապար:Disorders of skin appendages