Էպիդերմոիդ կիստա կամ էպիդերմալ ինկլյուզիոն կիստա[1] կամ (հունարեն`κύστις-պղպջակ, հյուսվածքներում կամ օրգաններում առաջացող ախտաբանական խորշ է), բարորակ նորագոյացություն է, որը առաջանում է մազի ֆոլիկուլի շուրջ և բաղկացած է էպիթելային բջիջներից։ Հիմնականում տեղակայվում է մարմնի մազածածկ հատվածներում` գլխամաշկ, դեմքի ստորին հատված, պարանոց: Վերջնական ախտորոշում կատարվում է հյուսվածքաբանական հետազոտությունից հետո:

Մաշկի կիստաների հարաբերական հաճախականությունը, որի դեպքում էպիդերմոիդ կիստաները կազմում են բազմաքանակություն (կապույտ շրջան):

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Էպիդերմոիդ կիստան երկար ժամանակ կարող է չունենալ ախտանիշներ, կամ կարող է լինել անցավ, սակայն գոյացության ախտահարման դեպքում կարող է առաջանալ բորբոքում և ցավ: Բժիշկները տարբերակում են մի քանի տեսակներ: Դասակարգումն իրականացվում է ըստ ծագման, կառուցվածքի, ախտանիշների և բարդությունների առկայության։ Ամենատարածված ախտորոշումը աթերոման է: Այս գոյացությունը տեղակայվում է դեմքի, ձեռքերի, պարանոցի և սեռական օրգանների շրջաններում: Մաշկի վրա կարող է հայտնվել մեկ կամ միանգամից մի քանի աթերոմա։ Էպիդերմիսի կիստաների այս տեսակը, որը հայտնի է որպես աթերոմա, ունի կլոր ձև և փափուկ կոնսիստեցիա: Աթերոման չի անհանգստացնում մարդուն, այն կարող է մնալ նույն չափի կամ մի փոքր բարձրանալ մաշկից:

Թեև դրանք չարորակ չեն, սակայն հազվադեպ լինում են բարորակ գոյացությունների չարորակացման (մալիգնիզացիա)[2] դեպքեր, որոնք առաջանում են էպիդերմոիդ կիստայից: Էպիդերմիսից ծագած կիստաները կազմում են բոլոր հեռացված կիստաների մոտավորապես 85-95%-ը, որոնց չարորակացումը չափազանց հազվադեպ է: Ենթադրվում է, որ էպիդերմիսի կիստաներից զարգացող տափակ բջջային քաղցկեղի հաճախականությունը տատանվում է 0,011-ից մինչև 0,045%[3]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Epidermal inclusion cyst information Diseases Database». www.diseasesdatabase.com (անգլերեն). 17 February 2018.
  2. Jehle KS, Shakir AJ, Sayegh ME (2007). «Squamous cell carcinoma arising in an epidermoid cyst». British Journal of Hospital Medicine. 68 (8): 446. doi:10.12968/hmed.2007.68.8.24499. PMID 17847698.
  3. Frank, Ethan; Macias, David; Hondorp, Brian; Kerstetter, Justin; Inman, Jared C. (2018). «Incidental Squamous Cell Carcinoma in an Epidermal Inclusion Cyst: A Case Report and Review of the Literature». Case Reports in Dermatology (անգլերեն). 10 (1): 61–68. doi:10.1159/000487794. ISSN 1662-6567. PMC 5903124. PMID 29681810.