AstghSrapyan/Ավազարկղ


Նիկոլյա Դեմարե (ֆր.՝ Nicolas Desmarest,), ֆրանսիացի ֆիզիկոս և երկրաբան է։

Դեմարեն ուսումնասիրել է արդյունաբերության վիճակը ֆրանսիական տարբեր գավառներում, Իտալիայում, Հոլանդիայում և զբաղեցրել է գործարանային տեսուչի պաշտոն տարբեր տեղերում։ 1788 թվականին նշանակվել է Ֆրանսիայի մանուֆակտուրաների գլխավոր տեսուչ և տնօրեն։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ զրկվել է պաշտոնից և ձերբակալվել է։ Բայց Ֆրանսիական կայսրությունը նրան վերադարձրել է պաշտոնը։ Նրա գործունեությունը շատ արգասաբեր է եղել ֆրանսիական արդյունաբերության համար։ Նա շատ է գրել տեխնիկայի հարցերով։

Դեմարեն իր պաշտոնի բարդ պարտականությունների հետ մեկտեղ ժամանակ է գտել նաև երկրաբանական ուսումնասիրությունների համար, որոնց արդյունքները տեղ են գտել Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի և Ֆրանսիայի ինստիտուտի մեմուարներում։ Դեմարեն առաջինն է ուշադրություն դարձրել բազալտի ապարների հրաբխային ծագմանը։Արժեքավոր է նրա Օվերնի հանքագիտական և երկրագիտական քարտեզը։

  • Sur l'ancienne jonction continentale de l'Angleterre à la France, 1753
  • Ephémérides de la généralité de Limoges, 1765
  • Conjectures physico-mathématiques, 1766
  • Dictionnaire de géographie physique, 1798—1825

Գրականություն

խմբագրել
  • «Դեմարե Նիկոլյա»

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել