Գազայի արևմտյան ափ

Սամարիա (եբրայերեն՝ ‏שומרון‏‎‎‎‎) - Իսրայելի պատմական շրջան: Շրջանի անունը ծագում է` Սամարիա (Շոմրոն) քաղաքի անունից, որը համարվում է [[Իսրայելական թագավորության] ՝ մ.թ.ա 875-722 մայրաքաղաքը: Սամարիան սահմանակից է հյուսիսից` Իսրայելական հովտին, արևելքից՝ Հորդանանյան հովտին, հարավում՝ Հուդդայական սարերին և արևմուտքում՝ Շարոն շրջանին: Սամարիայի տարածքը հիմնականում կազմված է սարերից և բլուրներից: Սամարիայում եղանակային պայմանները բավականին բարենպաստ են: Հին Իսրայելի ժամանակներից այստեղ ծաղկում էր ձիթենու և խաղողագործության մշակույթը: Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսը պատմում է Բարի Սամարացու մասին առակը՝ Սամարիայի բնակչի, ով տեսնելով հրեայի, որը ավազակների կողմից կողոպտվել և թողնվել էր ճանապարհին մեռնելու, փրկեց նրան չնայած ավանդական միջէթնիկական երկպառակտության: Ներկայումս Սամարիայի խոշորագույն քաղաքներ են համարվում՝ Նաբլուսը, Ջենին, Կալկիլիան, Թուլ-Կարեմը, Արիելը:

Պատմություն խմբագրել

ԳԹագ.16:24- ում ասվում է, որ Իսրայելի թագավոր Ամրին (մոտավորապես մ.թ.ա 875) երկու տաղանդ արծաթով Սամեր (Շեմեր) անունով մի մարդուց գնեց սար և նրա վրա կառուցեց Սամարիա (Շոմրոն) քաղաքը և դարձրեց այն թագավորանիստ, Իսրայելի մայրաքաղաքը Թերսայից տեղափոխվեց Սամարիա, բայց Իսրայելում հոգևոր կենտրոն մնացին երկրի հարավում գտնվող՝ Բեյթ-Էլը և հյուսիսում գտնվող՝ Դանը: Նոր մայրաքաղաքը արագ էր զարգանում, այնտեղ կառուցվել էր Իսրայելի թագավորների համար հարուստ պալատ, որի ներքին պատերը փորագրված էին փղոսկրով: Սամարիան համարվում էր տարածաշրջանում ամենաուժեղ ամրոցներից մեկը, քաղաքի պաշտպանողական համակարգը մասամբ պահպանվել է մինչ այսօր: Սամարիայի պաշարումը ասորեստանցիների կողմից շարունակվել է մոտ չորս տարի (մ.թ.ա 726-722թթ):

Մ.թ.ա.722 թվականին Իսրայելը գրավվեց ասորեստանցիների կողմից: Նրանք աքսորեցին իսրայելացիներին, իսկ նրանց տեղը բերեցին ոչ հրեա բնակիչների՝ Միջագետքից և Սիրիաիյից՝ կուտիների, խալդիների, արամեացիների (4Թագ.17:24): Այդ վերաբնակիչները կոչվեցին սամարացիներ: Ժամանակի ընթացքում նրանք Նաբլուսում Իսրայելի Աստծո համար տաճար կանգնեցրին, հակադրելով այն Երուսաղեմում Հուդդայական Տաճարին, որով ի հայտ բերեցին Հուդայի հրեաների թշնամական վերաբերմունքը: Աստվածաշնչի վկայությամբ՝ Իսրայելի Աստծո հետ մեկտեղ սամարացիները շարունակեցին խոնարհվել իրենց սեփական աստվածություններին (ԴԹագ.17:29-31): Սամարացիների վարկածով (որոնք ընդունում էին Աստվածաշնչի գրքերից միայն Թորան՝ Մովսեսի Հնգամատյանը) նրանք համարվում են Եփրեմի և Մանասեի (Հովսեփի որդիների) իսրայելական ցեղերի հետնորդները, որոնք ասորեստանցիների կողմից չեն արտաքսվել և պահպանել են բուն իսրայելական հավատքը: Սամարացիների մնացորդները (ոչ ավել 1000 մարդ) այսօր էլ ապրում են Խոլոնում և Նաբլուսում և կատարում են ժամերգություն Իսրայելի Աստծուն՝ քաղաքի վրա խոյացող Գարիզին լեռան վրա:

20-րդ դար Սամարիայի մեծ մասը արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ (1947-1949թվականներին) գրավված է եղել Անդրհորդանանյան էմիրաթների զորքերի կողմից, որը գտնվում էր Հորդանան գետից արևելք: Էմիրաթը հայտարարեց իրենց կողմից զբաղեցրած հողերի անեքսիայի մասին, որոնց տրվեց «Հորդանան գետի արևմտյան ափ» անվանումը, իր կարգավիճակի բարձրացումը մինչև թագավորություն և իր անվանման փոփոխությունը Անդրհորդանանով: Վեցօրյա պատերազմի (1967) հետևանքով այդ տարածքները Իսրայելի կողմից զավթվեցին: Սամարիայում առաջացան տասնյակ հրեական բնակավայրեր, այդ թվում Արիել, Էմանուել քաղաքները: 1990-ական թվականներին Սամարիայում, Հուդայում և Գազայի հատվածում ձևավորվեց Պաղեստինյան ինքնավարությունը, որին հանձնվեց հողերի մեծ մասը:

Արտաքին հղումներ խմբագրել