AramAmiraghyan/Ավազարկղ3

Սոմալի (ամհարերեն՝ ሶማሌ ክልል, Կաղապար:Lang-so), շրջան Եթովպիայի հարավ-արևելքում: Վարչական կենտրոնը Ջիջիգա քաղաքն է: регион на юго-востоке Эфиопии. Административный центр — город Джиджига.

Պատմություն խմբագրել

Մինչև 1992 թվականը շրջանի վարչական կենտրոնն էր Քեբրի Դահեր քաղաքը, սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է Գոդե: 1994 թվականին քաղաքական և ռազմավարական նպատակներով այն կրկին տեղափոխվել է Ջիջիգա:

2005 թվականի վերջում ջրհեղեղի արդյունքում զոհվել է մոտ 100 մարդ, ինչպես նաև 100 000 նեղաբնիկներ տուժել են: Քենիայում ջրհեղեղը նաև ոչնչացրել է բնակարաններ՝ նախատեսված 25 000 սոմալիացի փախստականների համար[1]:

Աշխարհագրություն խմբագրել

Սահմանակցում է Սոմալի պետության հետ հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում, Քենիայի հետ` հարավ-արևմուտքում, Օրոմիա, Աֆար և Դիրե Դաուա էթովպական շրջանների հետ` արևմուտքում: Շրջանը զբաղեցնում է Օգադեն պատմական շրջանի տարածքի գերակշռող մասը, որտեղ 1995 թվականից տեղակայված է Հարերգե պրովինցիան:

Բնակչություն խմբագրել

2007 թվականի մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում է 4 445 219 մարդ, նրանց 2 472 490-ը տղամարդ են, 1 972 729-ը` կին: Քաղաքային բնակչությունը հաշվվում է 623 004 մարդ (14,02 %): Բնակչության միջին խտությունը` 15,9 մարդ/կմ²: Շրջանում հաշվվում են 685 986 առանձին տնտեսություններ, այս կերպ, միջինում մեկ տնտեսությանը բաժին է ընկնում 6,8 մարդ (6-ը` քաղաքային շրջաններում և 6,5-ը` գյուղական):

Էթնիկ կազմ. սոմալիացիներ (97,2 %), օրոմո (0,46 %), ամհարա (0,66 %), գուրագե (0,12 %): Ամենատարածված լեզուն սոմալիերենն է, որը համարվում է մայրենի բնակչության 96,82 %-ի համար: Բնակչության 0,51 % մայրենի են անվանել օրոմոն, 0,92 %-ը` ամհարերենը: Մահմեդականները կազմում են 98,4 %-ը, քրիստոնյա-մոնոֆիզիտները՝ 0,6 %-ը, այլ կրոնների ներկայացուցիչները՝ մոտ 1 %-ը[2]:

Շրջանի տարածքում տեղակայվել է 8 ճամբար փախստականների համար և 1 տարանցիկ կենտրոն, որոնցում մնացել են 212 967 փախստականներ Սոմալիից[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Floods plague Horn of Africa, wash away refugee shelters — UN
  2. «« Census 2007 Tables: Somali Region»». Արխիվացված է օրիգինալից 2012-11-14-ին. Վերցված է 2013-08-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն), Tables 2.1, 2.5, 3.1, 3.2, 3.4
  3. Registered Somali Refugee Population