Դիրե Դաուա
Դիրե Դաուա (ամհարերեն՝ ድሬዳዋ), քաղաք Եթովպիայի արևելքում։ Շրջանի կարգավիճակ ունեցող երկրի երկու քաղաքներից մեկը (մայրաքաղաք Ադիս Աբեբայի հետ)։
Դիրե Դաուա | ||
ամհարերեն՝ ድሬዳዋ | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Հիմնադրված է | 1902 թ. | |
Մակերես | 1213 կմ² | |
ԲԾՄ | 1276±1 մետր | |
Բնակչություն | 277 000 մարդ (2015)[1] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | web.archive.org/web/20120325191237/http://www.dire-dawa.gov.et:80/site/index.php | |
| ||
Պատմություն Խմբագրել
Դիրե Դաուան կառուցվել է 1902 թվականին՝ Եթովպիա-Ջիբութի երկաթուղու կառուցումից հետո` նրանց միջև կապի հաստատման համար։ Ճանապարհը չի անցել Հարեր քաղաքով` նրա բարձր դիրքի պատճառով, արդյունքում որոշում ընդունվեց ոչ մեծ հեռավորության վրա կառուցել Դիրե Դաուա քաղաքը, որի միջով էլ անցկացվեց երկաթուղային ճանապարհը։ Քաղաքի դիրքը այն դարձրեց Ջիբութիի և մայրաքաղաքի միջև առևտրի գլխավոր կենտրոն։ Հետագա տարիներին Հարերի նահանգապետ Մեկոնին Ուոլդե-Միքաելը հրահանգեց կառուցել ճանապարհ, որը կկապի Հարերը և Դիրե Դաուանը (ճանապարհը առաջինն էր երկրի տվյալ հատվածում)։ Ճանապարհը էապես բարելավվել է 1928 թվականին, որի շնորհիվ երկու քաղաքների միջև հեռավորությունը երկու օրից կրճաատվեց մի քանի ժամի[2]։
1931 թվականին քաղաքում բացվեց Եթովպիայի Ազգային բանկի առաջին մասնաշենքը[3]։
Աշխարհագրություն Խմբագրել
Դիրե Դաուան տեղակայված է Ադիս Աբեբայից 500 կմ դեպի արևելք, Ջիբութիի սահմանից՝ 150 կմ և Սոմալիի սահմանից՝ 130 կմ հեռավորության վրա, Դեչատու գետի ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից 1262 մ է[4]։
Կլիմա Խմբագրել
Քաղաքի կլիման արևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 24,6 °C է։ Տեղումների տարեկան միջին քանակը՝ 637 մմ։ Ամենաչորային ամիսը դեկտամբերն է՝ 6 մմ միջին տեղումների քանակով, իսկ ամենաանձրևայինը՝ օգոստոսը՝ 125 մմ տեղումների քանակով։ Ամենատաք ամիսը հունիսն է, որի միջին ջերմաստիճանը կազմում է 27,7 °C, իսկ ամենացուրտը՝ հունվարը՝ 21,2 °C միջին ջերմաստիճանով։
Դիրե Դաուաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 38.0 (100.4) |
42.0 (107.6) |
42.0 (107.6) |
37.8 (100) |
39.9 (103.8) |
39.5 (103.1) |
38.2 (100.8) |
37.3 (99.1) |
37.4 (99.3) |
38.4 (101.1) |
36.4 (97.5) |
36.0 (96.8) |
42.0 (107.6) |
Միջին բարձր °C (°F) | 28.3 (82.9) |
29.5 (85.1) |
30.9 (87.6) |
30.9 (87.6) |
33.7 (92.7) |
33.7 (92.7) |
32.3 (90.1) |
31.0 (87.8) |
32.3 (90.1) |
32.1 (89.8) |
29.9 (85.8) |
28.3 (82.9) |
31.1 (88) |
Միջին օրական °C (°F) | 22.1 (71.8) |
23.2 (73.8) |
25.2 (77.4) |
26.0 (78.8) |
27.8 (82) |
28.5 (83.3) |
27.0 (80.6) |
26.3 (79.3) |
26.6 (79.9) |
25.9 (78.6) |
23.5 (74.3) |
22.3 (72.1) |
25.4 (77.7) |
Միջին ցածր °C (°F) | 14.8 (58.6) |
15.5 (59.9) |
18.2 (64.8) |
19.6 (67.3) |
20.7 (69.3) |
21.6 (70.9) |
20.4 (68.7) |
19.2 (66.6) |
19.6 (67.3) |
18.1 (64.6) |
15.6 (60.1) |
14.4 (57.9) |
18.1 (64.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 3.0 (37.4) |
6.0 (42.8) |
7.2 (45) |
5.0 (41) |
10.3 (50.5) |
11.8 (53.2) |
7.3 (45.1) |
6.5 (43.7) |
8.5 (47.3) |
6.0 (42.8) |
7.6 (45.7) |
1.0 (33.8) |
1.0 (33.8) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 15 (0.59) |
27 (1.06) |
74 (2.91) |
113 (4.45) |
78 (3.07) |
42 (1.65) |
115 (4.53) |
158 (6.22) |
105 (4.13) |
36 (1.42) |
16 (0.63) |
13 (0.51) |
792 (31.17) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 2 | 3 | 7 | 10 | 6 | 5 | 11 | 14 | 10 | 3 | 2 | 1 | 74 |
% խոնավություն | 55 | 56 | 55 | 55 | 47 | 44 | 50 | 53 | 52 | 45 | 49 | 51 | 51 |
Միջին ամսական արևային ժամ | 294.5 | 265.6 | 257.3 | 246.0 | 244.9 | 204.0 | 220.1 | 244.9 | 234.0 | 248.0 | 282.0 | 300.7 | 3042 |
Միջին օրական արևային ժամ | 9.5 | 9.4 | 8.3 | 8.2 | 7.9 | 6.8 | 7.1 | 7.9 | 7.8 | 8.0 | 9.4 | 9.7 | 8.3 |
Աղբյուր #1: Deutscher Wetterdienst[5], World Meteorological Organisation (rainfall 1981–2010)[6] | |||||||||||||
Աղբյուր #2: Meteo Climat (record highs and lows)[7] |
Բնակչություն Խմբագրել
Ըստ Կենտրոնական վիճակագրական գործակալության 2007 թվականի տվյալների՝ Դիրե Դաուայում ապրում է 341 834 մարդ, որից 171 461-ը տղամարդիկ են, իսկ 170 461-ը՝ կանայք։ Բնակչության ազգային կազմը․ 45,9 %՝ օրոմոներ, 24,3 %՝ սոմալացիներ, 20,17 %՝ ամհարներ, 1,23 %՝ տիգրայիներ և 1,04 %՝ հարարիներ։ 47,95 % բնակչությունը մայրենի լեզուն համարում է օրոմոն․ 19,7 %-ը՝ ամհարերենը, 26,46 %-ը՝ սոմալերենը, 2,78 %-ը՝ գուրագեն և 1,04 %-ը՝ հարարին։ 70,8 %-ը դավանում են մահմեդականություն, 25,71 %-ը եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցու հետևորդ է, 2,81 %-ը բողոքական են, իսկ 0,43 %-ը՝ կաթոլիկ։
Ըստ 1994 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 251 864 մարդ, որից 127 286-ը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 124 578-ը՝ իգական։ Այդ ժամանակահատվածում բնակչության ազգային կազմը հետևյալն էր․ 48 %՝ օրոմոներ, 27.7 %՝ ամհարներ, 13.9 %՝ սոմալացիներ, 4,5 %՝ գուրագե, մնացած 5,9 %-ը պատկանում էին ուիրշ ազգությունների։ Մուսուլմանները կազմում էին 63,2 %, ուղղափառ քրիտոնեաները՝ 34,5 %, բողոքականները՝ 1,5 %, կաթոլիկները՝ 0,7 %, մնացած 0,1 %-ը դավանում էին ուրիշ կրոններ[8]։
Ըստ Կենտրոնական վիճակագրական գործակալության 2004 թվականի տվյալների Դիրե Դաուայի բնակչության 90,76 %-ը օգտում են մաքուր խմելու ջրից[9]։
Արտադրություն Խմբագրել
Դիրե Դաուան խոշոր առևտրային հանգույց է․ «Ադիս Աբեբա-Ջիմուտի» երկաթուղի, միջազգային օդանավակայան, դեպի Հարեր քաղաք մայրուղի, արտադրական կենտրոն․ սննդի և տեքստիլ արդյունաբերություն, շինարարական նյութերի (ցեմենտ, աղյուս) արտադրություն։ Քաղաքում ձեռնարկվում են երկաթուղային տրանսպորտի սպասարկումը։ 2007 թվականին ցեմենտի գործարանի շրջակայքում կառուցվել է բետոնե սյուների արտադրամաս։ Դիրե Դաուայում գտնվում են մի քանի հյուրանոցներ և Աֆրիկայի ամենամեծ շուկաներից մեկը։ Զբոսաշրջությունը զարգանում է։
Պարկերասրահ Խմբագրել
-
Դիրե Դաուայի երկաթուղային կայանը
-
Շուկա Դիրե Դաուայում
-
Շուկա Դիրե Դաուայում
-
Շուկա Դիրե Դաուայում
-
Դիրե Դաուայի փողոցներից մեկը
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://www.citypopulation.de/Ethiopia.html
- ↑ Richard R.K. Pankhurst, An Economic History of Ethiopia (Addis Ababa: Haile Selassie University Press, 1968), pp. 289, 290.
- ↑ «Local History in Ethiopia» (pdf) The Nordic Africa Institute website (accessed 1 March 2008)
- ↑ «Dire Dawa, Ethiopia Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2013-08-31
- ↑ «Klimatafel von Dire Dawa (Diredaua), Provinz Harar / Äthiopien»։ Baseline climate means (1961–1990) from stations all over the world (German)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 31 March 2019
- ↑ «World Weather Information Service – Dire Dawa»։ World Meteorological Organisation։ Արխիվացված օրիգինալից 23 October 2013-ին։ Վերցված է 31 March 2019
- ↑ «Station Diredawa» (French)։ Météo Climat։ Վերցված է 31 March 2019
- ↑ https://web.archive.org/web/20110718050207/http://www.csa.gov.et/surveys/Population%20and%20Housing%20Census%201994/survey0/data/docs%5Creport%5CStatistical_Report%5Ck15%5Ck15.pdf
- ↑ «Households by sources of drinking water, safe water sources» CSA Selected Basic Welfare Indicators (accessed 28 January 2009)