Մասնակից:Anush Andreasyan/Ավազարկղ

USD, EUR and Romanian leu

Փոխարժեք, Ֆինանսական համակարգում մի արժույթի գինն է՝ արտահայտված մեկ այլ արժույթով: Ցանկացած արժույթ ունի իր գինը՝ արտահայտված մեկ այլ երկրի դրամական միավորով: Օրինակ՝ դրամի փոխարժեքը դոլարով դրամի միավորների թիվն է, որն անհրաժեշտ է դոլարի մեկ միավորը ձեռք բերելու համար: Ըստ որի $1=500AMD փոխարժքը նշանակում է, որ մեկ դոլարի գինը 500 դրամ է, համանմանորեն այդ փոխարժեքը նշանակում է, որ մեկ դրամի գինը 0,002 (=1/500) դոլար է: Սովորաբար դրամը գնանշում են միավոր արտարժույթի հաշվով: Այսինքն՝ նշվում է, ոչ թե մեկ դրամը 0,002 դոլար է, այլ՝ մեկ դոլարը 500 դրամ է: Այդ կերպ են վարվում աշխարհի երկրների մեծ մասում [1]:

Արժույթի փոխարժեքը որոշվում է արտարժույթի շուկայում[2], որը բաց է տարբեր տեսակի գնորդների և վաճառողների համար, և որտեղ արժույթի առևտուրը շարունակվում է օրը 24 ժամ, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերից: Արտարժույթի համաշխարհային շուկան բնութագրվումէ մուտքի ցածր արգելքներով, ապրանքի(փողի) կատարյալ ստանդարտացմամբ, գնորդների և վաճառողների մեծ թվով: Դրանով իսկ, արտարժույթի համաշխարհային շուկան շուկան պարունակում է կատարյալ մրցակցային շուկայի բոլոր բնութագրիչները:

Արտարժույթի արտաբորսայական շուկայի հիմնական գործարքներն են սփոթը, ֆորվարդը, արտարժութային սվոփը, արժութային սվոփը և օպցիոնը: Սփոթ փոխարժեքը (անգլ.՝ spot) համընկնում է արտարժույթի ներկա արժեքին։ Սփոթ գործարքով կողմերը գործարքի կնքման պահին փոխանակում են երկու արժույթներ՝ այդ պահին որոշված փոխքրժեքով (գործարքի փաստացի կատարումը կարող է տևել մինչև երկու բանկային օր): Ֆորվարդ փոխարժեքը (outright forward) փոխարժեքի այն ձևին է վերաբերում, որը գնանշվում և վաճառվում է այսօր, սակայն առաքումը և վճարումը տեղի է ունենում ապագա որոշված ժամկետում։ Այսինքն՝ ֆորվարդ պայմանագրով կողմերը համաձայնում են փոխանակել երկու արժույթներ ապագա որոշված ժամկետում, գործարքի պահին որոշված փոխարժեքով:

Արտարժույթի մանրածախ շուկայում արժույթի գինը որոշվում է արժութային դիլերների կողմից: Գնման (առք) գինը այն գինն է, որով արժութային դիլերը գնում է օտարերկրյա արժույթը, իսկ վաճառքի գինը՝ որով վաճառում են այդ արժույթը: Արժույթի գինը որոշվում է դիլերների կողմից, իսկ նրանց եկամուտը ստացվում է արժույթի առք ու վաճառքի գների տարբերությունից: Առք ու վաճառք իրականացնող անձը իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթային առքուվաճառքի իր գործունեությունը: Տոկոսադրույքները կարող են սահմանվել կանխիկ, գործարքային կամ էլեկտրոնային: Փաստաթղթային գործարքներում բարձր գինը մեկնաբանվում է որպես լրացուցիչ ժամանակի և փաստաթղթային ծախսերի փոխհատուցում: Իսկ մյուս կողմից կանխիկ փոխարժեքի ստացումն ավելի արագ է, սակայն առաջացնում է անվտանգության, պահուստավորման և տրանսպորտային ծախսեր:

Արտարժույթի մանրածախ շուկա խմբագրել

Միջազգային և միջսահմանային ճանապարհորդությունների վճարումների համար նախատեսված արժույթը հիմնականում ձեռք է բերվում բանկերից և արտարժույթի առքուվաճառք իրականացնող փոխանակման կետերից: Մանրածախ շուկայի արժութային աղբյուրները ստացվում են միջբանկային շուկայից, որոնք գնահատվում են Միջազգային ներդրումային բանկի կողմից 5 տրիլիոն դոլարի յուրաքանչյուր օր[3]: Գնումն իրականացվում է սփոթ գործարքի տոկոսադրույքի հիման վրա: Գնորդը վճարում է նաև միջնորդավճար կամ այլ ձևով որևէ վճար է իրակացնում, որով ծածկվում են մատակարարի ծախսերը և ձևավորվում է եկամուտը: Վճարման մեկ այլ եղանակն է առավել քիչ տարածված և քիչ հայտնի արժույթի փոխարժեքի կիրառումը[4]: Գնման և վաճառքի դրույքների տարբերությունը (spread) հանդիսանում է արժութային դիլերի շահույթի աղբյուրը։ Այդ տարբերությունը մեծ է այնքան, որքան տվյալ արժութային զույգի շրջանառությունը փոքր է, կամ մոտալուտ ապագայում ակնկալվում է տվյալ արժույթի արժեզրկում։

Արտարժույթի շուկայի մասնակիցներն են հեջերները (hedger), որոնք ձգտում են ապահովագրվել արժութային ռիսկից, վերավաճառողները (speculator), որոնք ձգտում են շահույթ ստանալ փոխարժեքների տատանումից, արբիտրաժ իրականացնողները (arbitrager), որոնք ձգտում են շահույթ ստանալ տարբեր շուկաներում գների տարբերությունից։ Վերավաճառողները ստանձնում են այն ռիսկը, ինչից հեջերները ձգտում են խուսափել։ Այդ առումով՝ վերավաճառողները համատեղ հանդես են գալիս իբրև հեջերների հակադիր կողմ։ Եթե շուկայում հանդես գային միայն հեջերները կամ միայն վերավաճառողները, ապա շուկան արդյունավետ չէր գործի։ Արբիտրաժ իրականացնողները ձգտում են զրոյական ռիսկով ստանալ շահույթ՝ երկու տարբեր շուկաներում միևնույն կամ միանման գործիքը միաժամանակ գնելու և վաճառելու միջոցով։

Գնանշում խմբագրել

 
Exchange rates display in Thailand

Գոյություն ունի շուկայի կոնվենցիա, որը որոշում է՝ որն է կայուն և որը տատանվող արժույթ: Այսինքն ուժեղ՝ կայուն, և թույլ՝ փափուկ, արժույթ: Աշխարհի շատ մասերում կարգը հետևյալ է՝ EUR-GDP-AUD-NZD-USD-և այլ: Հետևաբար, ըստ EUR/AUD փոխարժեքի, EUR-ն կայուն արժույթ է, իսկ AUD-ն՝ տատանվող: Ցուցանիշը ցույց է տալիս, թե որքան Ավստրալիական դոլար է անհրաժեշտ 1 եվրոյին դիմաց: Կիպրոսը և Մալթան, որոնց արժույթի գնանշումն իրականացվում էր այս հիմքի վրա ԱՄՆ դոլարի նկատմամբ, վերջերս դուրս են եկել ադ ցանկից՝ միանալով Եվրոգոտուն:

Եվրոպայի որոշ շրջաններում և Մեծ Բրիտանիայի մանրածախ շուկայում EUR-ն և GDP-ն պահուստային արժույթ են, ուստի բրիտանական ֆունտը գնանշվում է որպես եվրոյի նկատմամբ ֆիքսված արժույթ: Իսկ Ճապոնիան, օրինակ, կիրառում է իր ար-ույթը որպես ֆիքսված արժույթ այլ արժույթների նկատմամբ:

Երբ միավոր արտարժույթը գնանշվումէ տեղական արժույթի միավորներով, գնանշումը կոչվում է ուղղակի: Հակառակ դեպքում, երբ միավոր տեղական արժույթը գնանշվում է արտարժույթի միավորներով, գնանշումը կոչվում է անուղղակի: Անուղղակի գնանշումը կիրառվում է Եվրոտարածքւմ, Բրիտանիայում, Ավստրալիայում, Զելանդիայում:

[պարզաբանել] Օրինակ, EUR 0.8989 = USD 1.00 Եվրոտարածքում[5] և կիրառվում է շատ երկրներում:

Եթե փոխարժեքը կիրառենք ուղղակի գնանշմամբ՝ իբրև միավոր արտարժույթի հաշվով տեղական արժույթի գին, ապա կստանանք հետևյալը. փոխարժեքի աճը կնշանակի արտարժույթի արժևորում, բայց տեղական արժույթի արժեզրկում: Եվ հակառակը՝ փոխարժեքի նվազումը կնշանակի տեղական արժույթի արժևորում, արտարժույթի արժեզրկում:

Ֆորեքս շուկայում արժույթների առուվաճառքը գերակշռաբար ընթանում է ԱՄՆ դոլարի նկատմամբ, և ԱՄՆ դոլարը, որպես կանոն, գնանշվում է «1 դոլարը հավասար է ...» տարբերակով: Օրինակ՝ դոլարի և իենի երկկողմանի փոխարժեքի գնանշումը կատարվում է USD/JPY=77.8050 տարբերակով, որը նշանակում է, որ մեկ դոլարը հավասար է 77.8050 իենի: Բացառություն է դոլարի գնանշումը բրիտանական ֆունտի, ավստրալիական դոլարի, նոր զելանդական դոլարի և եվրոյի նկատմամբ: Թագուհու արժույթները և եվրոն ավանդաբար գնանշվում են «1 եվրոն հավասար է ...» տարբերակով, այդ թվում՝ դոլարի նկատմամբ: Արժույթների գնանշումները պարբերաբար հրապարակվում են ֆինանսական օրաթերթերում՝ Financial Times, Wall Street Journal և այլն: Այդ գնանշումները վերաբերում են բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների միջև գործարքներին[6]։

Արտարժույթի փոխարժեքի ռեժիմ խմբագրել

Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր արժույթին համապատասախան փոխարժեքի ռեժիմը: Օրինակ՝ արժույթը կարող է լինել ազատ լողացող, ֆիքսված/հաստատագրված կամ խառը:

Ճկուն կամ լողացող արժույթների փոխարժեքները որոշվում են արժութային շուկայում ձևավորված առաջարկով և պահանջարկով: Այսպիսի արժույթների փոխարժեքները միտված են փոփոխվելու ըստ ֆինանսական շուկայի գնանշումների, հիմնականում բանկերի կողմից:

Հաստատագրված արժութային փոխարժեքն ամրագրվում է և որոշակի ժամանակահատվածում փոփոխման ենթական չէ: Այդ համակարգի դեպքում պետությունը սահմանափակում է արժութային փոխարժեքի փոփոխությունները: Օրինակ՝ 1994-2005թթ.-ին չինական յուանը ամրագրված էր ամերիկյան դոլարի նկատմամբ RMB 8.2758/$1 հարաբերակցությամբ:. Չինաստանը միակ երկիրը չէր, որ այդպես էր վարվում: Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից հետո մինչև 1967թ.-ը Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրները վարում էին ԱՄՆ դոլարի նկատմամբ ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն՝ հիմնվելով Բրետոն Վուդսի համակարգի վրա[7]: Սակայն այս ռեժիմը գնում էր դեպի ձախողման և դեպի ազատ լողացող փոխարժեքի վերափոխման շուկայի վրա վրա ճնշումների և սպեկուլյացիաների հետևանքով: Այն հայտարարվեց նախագահ Ռ.Մ. ՆԻքսոնը իր 1971 թվականի օգոստոսի 15 ճառում, որը առավել հայտնի է որպես Նիքսոնի շոկ անվանմամբ:

Այնուամենայնի, որոշ երկրների կառավարություններ ձգտում են պահել իրենց արժույթը որոշակի շրջանակներում: Արդյունքում, արժույթները դառնում են գերարժևորված կամ գերարժեզրկված՝ մեծացնեով առևտրի պակասուրդը կամ ավելցուկը:

Փոխարժեքի դասակարգումը խմբագրել

Բանկային արտարժութային գործառնությունների տեսանկյունից
  • Գնման տոկոսադրույք: Սա այն գինն է, որը կիրառվում է արտարժութային գործառնություններ իրականացնող բանկերի կողմից գնելու համար արարժույթ: Գլխավորապես, փոխարժեքը, որտեղ արտարժույթը փոխանակվում է քիչ քանակությամբ ազգային արժույթի դիմաց, գնման տոկոսադրույքն է կամ արժեքը: այն ցույց է տալիս, թե որքան արժույէ է անհրաժեշտ գնելու համար որոշակի քանակի արտարժույթ:
  • Վաճառքի տոկոսադրույք: Այն գնման հակառակ պատկերն է, և ցույց է տալիս, թե որքան արտարժույթ է հարկավոր գնելու համար որոշակի քանակի ազգային արժույթ:
  • Միջին տոկոսադրույք: Այն առքի և վաճաքի գների միջինն է: Սովորաբար կիրառվում է ամսագրերում, թերթերում կամ տնտեսագիտական վերլուծություններում:
Արտարժութային գործարքների տեսանկյունից
  • Սփոթ փոխարժեք: Այն վերաբերում է սփոթ գործարքների ժամանակ կիրառվող փոխարժեքին: Սփոթ գործարքի դեպքում արժույթները փոխանակվում են գործարքի կնքման պահին (փաստացի մինչև երկու բանկային օրվա ընթացքում)։ Սփոթ շուկայում տարբերակվում են երկու դրույք՝ գնման (bid) և վաճառքի (offer կամ ask): Օրինակ՝ 2015թ–ի դեկտեմբերի 4-ին ռուբլի/դոլար bid դրույքը 68.0445 էր, իսկ ask դրույքը 67.8090 էր: Գնման և վաճառքի դրույքների տարբերությունը (spread) հանդիսանում է արժութային դիլերի շահույթի աղբյուրը։ Այդ տարբերությունը մեծ է այնքան, որքան տվյալ արժութային զույգի շրջանառությունը փոքր է, կամ մոտալուտ ապագայում ակնկալվում է տվյալ արժույթի արժեզրկում։
  • Ֆորվարդ փոխարժեքդ (outright forward): Ֆորվարդ պայմանագրով կողմերը համաձայնում են փոխանակել երկու արժույթներ ապագա որոշված ժամկետում, գործարքի կնքման պահին որոշված փոխարժեքով: Այսինքն՝ անկախ նրանից, թե որքան կլինի փոխարժեքը մեկ տարի հետո, գործարքի կողմերը պարտավոր են արժույթները փոխանակել գործարքում նշված դրույքով: Քանի որ ֆորվարդի բոլոր պայմանները որոշում են գործարքի կողմերը, ապա այն համապատասխանում է գործարքի տվյալ մասնակիցների յուրահատուկ պահանջներին։ Արդյունքում՝ ֆորվարդ պայմանագրերի վերավաճառքը խնդրահարույց է, քանի որ դժվար է գտնել երրորդ կողմի, որը կունենա ճիշտ նույնատիպ պահանջներ։
Ըստ փոխարժեքի ձևավորման մեթոդի
  • Ուղղակի գնանշում: Միջազգային տնտեսական գործարքներում հիմնական օգտագործվող գնանշումն է: Այն ազգային արժույթի միավորի արտահայտումն է արտասահմանյան արժույթով:
  • Խաչաձև գնանշում: Այն երկու արժույթների փոխարժեքի արտահայտումն է երրորդ երկրի արժույթի մկջոցով:

Այլ դասակարգումներ խմբագրել

  • Անվանական փոխարժեք: Ազգային արժույթի միավորի գինն է արտահայտած արտասահմանյան արժույթի միավորներով: En=Cf/Cd, որտեղ՝ En-ն՝ անվանական փոխարժեքն է, Cf-ն՝ արտասահմանյան արժույթն է, իսկ Cd-ն՝ ազգային արժույթն է:
  • Իրական փոխարժեք: Այն անվանական փոխարժեքն է, հաշվի առած գնաճը տվյալ երկրում և այն երկրում, որի արժույթի նկատմամբ գնանծվում է հայրենական արժույթը: Er=En*Pf/Pd, որտեղ՝ Er-ն՝ իրական փոխարժեքն է, Pf-ն՝ այլ երկրի գների ինդեքսն է, Pd-ն՝ տվյալ երկրի գների ինդեքսն է:
  • Անվանական արդյունավետ փոխարժեք: Այն արժույթի փոխարժեքի ինդեքսն է, հաշվարկված որպես ազգային արժույթի և արտասահմանյան արժույթների հարաբերակցություն, արտահայտված համապատասխանաբար տվյալ երկրի արտաքին գործառնություններում մուսների ունեցած տեսակարար կշռով:
Ըստ արտարժութային վերահսկողության մակարդակի
  • Պետական տոկոսադրույէ: Սա այն տոկոսադրույքն է, որը սահմանվում է տվյալ երկրի արժութային քաղաքականություն իրականացնող վարչակազմի կողմից: Այն կիրառվում է հաստատագրված փոխարժեքի համակարգ ունեցող երկրնրում:
  • Շուկայակա տոկոսադրույք: Փոխարժեքի այս տոկոսադրույքը որոշվում է արժութային շուկայում ձևավորված առաջարկով և պահանջարկով: Այս տոկոսադրույքը կիրառելի է միայն ազատ լողացող փոխարժեքի քաղաքականութուն վարող երկրներում:

Արժութային փոխարժեքի վրա ազդող գործոնները խմբագրել

  1. Վճարային հաշվեկշռի վիճակը:Ակտիվ վճարային հաշվեկշիռը նպաստում է ազգային արժույթի ամրապնդմանը, քանի որ արտասահմանյան պարտապաների կողմից մեծանում է նրա նկատմամբ պահանջարկը: Պասիվ վճարային հաշվեկշռը նպաստում է ազգային արժույթի փոխարժեքի իջեցմանը, որովհետև տվյալ երկրի պարտապանները ձեռք են բերում օտարերկյա արժույթ՝ իրենց արտաքին պարտքերի մարման նպատակով: Որքան բաց է տվյալ երկրի տնտեսությունը, այնքան ավելի բարձր է արժույթի փոխարժեքի առաձգականությունը:
  2. Տոկոսադրույքների մակարդակը: Տոկոսադրույքը կապիտալի ծախսերն ուն եկամուտներն են ցույց տալիս: Երբ պետությունը բարձրացնում է իր տոկոսադրույքները կամ իր ներքին տոկոսադրունքները բարձր են օտարերկրյա տոկոսադրուքներից, ապա դա հանգեցնում է կապիտալի արտահոսքի՝ միաժամանակ մեծացնելով ազգային արժույթի նկատմամբ պահանջարկը՝ թույլ տալով ազգային արժույթին արժևորվել, իսկ օտարերկրկյա արժույթին՝ արժեզրկվել:
  3. Գնաճի տեմպերը: Գնաճը բարդ և բազմագործոնային երևույթ է, որը բնութագրվում է գների մակարդակի բարձրացմամբ: Սակայն գնաճն ու արժեզրկումը նույնակա երևույթներ չեն: Այլ հավասար պայմաններում գնաճի մակարդակը հակադարձ համեմատական ազդեցություն է ունենում ազգային արժութային փոխարժեքի վրա: Այսինքն՝ գնաճը հանգեցնում է ազգային արժույթի փոխարժեքի իջեցմանը և հակառակը:
  4. Համաշխարհային շուկայում արժույթի նկատմամբ վստահություն: Այն որոշվում է երկրի տնտեսական և քաղաքական դրությամբ, ինչպես նաև վերոնշյալ գործոններով, որոնցից յուրաքանչյուր յուրովի ազդում է արժույթի փոխարժեքի վրա: Ընդ որում, դիլերները հաշվի են առնում ոչ միայն տնտեսական աճի տեմպը, գնաճը, արժույթի գնողութնակության մակարդակը, արժութի առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը, այլ նաև դրանց դինամիկան:
  5. Վենչուրային կապիտալ: Փոխարժեքի ձևավորման գործոններից է նաև սպեկուլյացիան արժութային շուկաներում: Եթե որևէ արժույթի փոխարեք միտված է նվազելու, ապա կազմակերպություններն ու բանկերը նախօրոք վաճառում են այն ավելի կայուն արժույթներով, ինչն ավելի է վատացնում թուլացած արժույթի դրությունը:
  6. Ազգային եկամուտը ու արժույթի փոխարժեքը: Ազգային եկամուտն անկախ բաղադրիչ չէ, որը կարող է փոփոխվել ինքնուրույն, միևնույն ժամանակ, ազգային եկամտվի վրա ազդող գործոններն ազդում են նաև փոխարժեքի վրա: Այսպես, ապրանքների առաջարկի մեծացումը բարձրացնում է արժույթի փոխարժեքը, սիկ ներքին պահանջարկի մեծացումը՝ իջեցնում այն:

Արժույթի գնողունակություն խմբագրել

Իրական փոխարժեք: Իրական փոխարժեքը այն դրույքն է, որով մի երկրի ապրանքներն ու ծառայությունները հնարավոր է փոխանակել մյուս երկրի ապրանքների ու ծառայությունների հետ։ 2009թ֊ի փետրվարից մինչև 2017թ֊ի հոկտեմբեր դոլարի նկատմամբ դրամի անվանական փոխարժեքը 305.5֊ից բարձրացել է 480.74 կամ 1.57 անգամ։ Եթե արտահանման ու ներմուծման գները այդ ընթացքում մնային անփոփոխ, ապա անվանական փոխարժեքի 1.57 անգամ աճը կնշանակեր, որ Հայաստանի արտահանումն էժանացել է 1.57 անգամ, իսկ ներմուծումը թանկացել էր 1.57 անգամ։ Այսպես՝ միավոր ներմուծման դոլարային գինը նշանակենք p դոլար։ 2009թ֊ի փետրվարին ներմուծման դրամային գինը 305.5p դրամ էր, իսկ 2017թ֊ի հոկտեմբերին՝ 480.74p դրամ։ Ակնհայտ է, որ եթե p չի փոխվել, ապա արտերկրից ներմուծման գինը 1.57 անգամ թանկացել է։ Համանմանորեն՝ միավոր արտահանման դրամային գինը նշանակենք p դրամ։ 2009թ֊ի փետրվարին արտահանման դոլարային գինը p/305.5 էր, իսկ 2017թ֊ի հոկտեմբերին՝ p/480.74: Դարձյալ ակնհայտ է, որ եթե p չի փոխվել, ապա արտերկրի համար Հայաստանից արտահանման գինը 1.57 անգամ նվազել է։ Հիշենք, որ առևտրի պայմանները հավասար են արտահանման ու ներմուծման գների հարաբերությանը։ Այն մասնավոր դեպքում, երբ գները չեն փոխվում, առևտրի պայմանների փոփոխությունը հավասար է անվանական փոխարժեքի փոփոխությանը. 2009թ֊ի փետրվարին առևտրի պայմաններ = p 305.5p*, 2017թ֊ի հոկտեմբերին առևտրի պայմաններ = p 480.74p* :Այսինքն՝ արտահանման հարաբերական գինը նվազել է 1.57 անգամ, նույնն է՝ ներմուծման հարաբերական գինը բարձրացել է 1.57 անգամ։ Առևտրի պայմանները վատացել են, և միևնույն քանակը ներմուծելու համար այժմ անհրաժեշտ է 1.57 անգամ ավելի շատ արտահանել։

Փաստացի փոխարժեք: Դրամ/դոլար փոխարժեքի փոփոխությունը ցույց է տալիս դրամի գնի փոփոխությունը միայն մեկ արժույթի, տվյալ դեպքում՝ դոլարի նկատմամբ։ Եթե դրամն արժեզրկվել է դոլարի նկատմամբ, ապա Հայաստանի գնային մրցունակությունն ԱՄՆ֊ի նկատմամբ բարելավվել է, իսկ եթե արժևորվել է, ապա մրցունակությունը վատթարացել է։ Սակայն դրամի փոխարժեքը միաժամանակ փոփոխվում է ոչ միայն դոլարի, այլև բոլոր մյուս արժույթների նկատմամբ։ Ընդ որում՝ ոմանց նկատմամբ արժևորվում է, ոմանց նկատմամբ՝ արժեզրկվում։ Ուստի՝ արտաքին մրցունակության ընդհանուր փոփոխությունը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել՝ դրամը բոլոր արժույթների նկատմամբ արժևորվել, թե արժեզրկվել է։ Դա իրականացնում ենք փաստացի փոխարժեքի3 միջոցով։ Փաստացի փոխարժեքը երկկողմանի փոխարժեքների կշռված միջինն է։ Օրինակ՝ դրամի փաստացի փոխարժեքը դոլարի, եվրոյի, ռուբլու և մնացյալ արժույթների նկատմամբ դրամի երկկողմանի փոխարժեքների կշռված միջինն է։ Իբրև կշիռներ, սովորաբար, օգտագործվում են երկրի արտաքին առևտրում համապատասխան երկրների կշիռները։ Օրինակ՝ դրամի փաստացի փոխարժեքի հաշվարկում իբրև դրամ/ռուբլի երկկողմանի փոխարժեքի կշիռ կարող ենք կիրառել Հայաստանի արտաքին առևտրի մեջ Ռուսաստանի կշիռը։

Փաստացի փոխարժեքը հաշվարկում ենք և՛ իբրև երկկողմանի անվանական փոխարժեքների կշռված միջին, և՛ իբրև երկկողմանի իրական փոխարժեքների կշռված միջին։ Առաջին դեպքում այն անվանում ենք անվանական փաստացի փոխարժեք, իսկ երկրորդ դեպքում՝ իրական փաստացի փոխարժեք:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1]
  2. The Economist – Guide to the Financial Markets (pdf)
  3. «Triennial Central Bank Survey : Foreign(other countries) exchange turnover in April 2013 : preliminary global results : Monetary and Economic Department» (PDF). Bis.org. Վերցված է 23 December 2017-ին.
  4. Peters, Will. «Find the Best British Pound to Euro Exchange Rate». Pound Sterling Live. Վերցված է 21 March 2015-ին.
  5. Understanding foreign exchange: exchange rates Արխիվացված 2004-12-23 Wayback Machine
  6. Abdulla, Mouhamed (March 2014). Understanding Pip Movement in FOREX Trading (PDF) (Report).
  7. «Wayback Machine» (PDF). 24 August 2006.