Մասնակից:Ani.petrosyan.y/Ավազարկղ11

Ani.petrosyan.y/Ավազարկղ11

Փիթեր Սքոլզ (անգլ.՝ Peter Scholze)[1], գերմանացի մաթեմատիկոս, հայտնի է հանրահաշվական երկրաչափության մեջ իր կատարած աշխատանքներով։ Նա 2012 թվականից Բոննի համալսարանի պրոֆեսոր է եղել, իսկ 2018 թվականից` Մաքս Պլանկի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։ Նրան անվանել են աշխարհի առաջատար մաթեմատիկոսներից մեկը[2][3][4][5]։ 2018 թվականին ստացել է Ֆիլդսի մեդալ, որը համարվում է մաթեմատիկայի բարձրագույն մասնագիտական պատիվ[6][7][8]։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Սքոլզը ծնվել է Դրեզդենում և մեծացել Բեռլինում[9]։ Նրա հայրը ֆիզիկոս է, մայրը՝ համակարգչային գիտնական, իսկ քույրը սովորել է քիմիա[10]։ Նա հաճախել է Բեռլին-Ֆրիդրիխշեյն նահանգի Հայնրիխ-Հերց գիմնազիա, որը նվիրված էր մաթեմատիկային և բնական գիտություններին[11]։ Որպես ուսանող՝ Սքոլզը մասնակցել է մաթեմատիկական միջազգային օլիմպիադայի՝ նվաճելով երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ[12]։

Նա սովորել է Բոննի համալսարանում և ավարտել իր բակալավրի աստիճանը երեք կիսամյակի ընթացքում, իսկ մագիստրոսի աստիճանը՝ հետագա երկու կիսամյակի ընթացքում[13]։ Նա ասպիրանտի աստիճան է ստացել 2012 թվականին՝ Մայքլ Ռապոպորտի ղեկավարության ներքո[14]

Կարիերա խմբագրել

2011 թվականի հուլիսից մինչև 2016 թվականը Սքոլզը Նյու Հեմփշիրի Քլեյի մաթեմատիկական ինստիտուտի գիտաշխատող էր[15]։ 2012 թվականին՝ դոկտորական աստիճան ստանալուց անմիջապես հետո, նա դարձել է Բոննի համալսարանի լիիրավ պրոֆեսոր՝ 24 տարեկանում դառնալով Գերմանիայի ամենաերիտասարդ լիիրավ պրոֆեսորը[2][13][16][17]։ 2014 թվականի աշնանը Սքոլզը նշանակվել է ռեկտորային պրոֆեսոր Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ նա դասավանդում էր երկրաչափություն[18][19]։ 2018 թվականին Սքոլզը նշանակվել է Բոննում գտնվող Մաքս Պլանկի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն[20]։

Աշխատանք խմբագրել

Սքոլզի աշխատանքը կենտրոնացած է թվաբանական երկրաչափության զուտ տեղական ասպեկտների վրա, ինչպիսիք են p-adic երկրաչափությունը և դրա կիրառությունները: Նա ավելի հակիրճ ձևով ներկայացրել է նախորդ հիմնարար տեսություններից մի քանիսը, որոնց ռահվիրաները Գերդ Ֆալթինգսը, Ժան-Մարկ Ֆոնտեյնը և ավելի ուշ` Կիրան Քեդլայան էին։ Կատարյալ տարածությունների վերաբերյալ նրա թեկնածուական թեզը լուծում է քաշի-մոնոդրոմի վարկածի հատուկ դեպքի համար[21]։

Մրցանակներ խմբագրել

2012 թվականին նա արժանացել է Փրիքս և Քոուրս պեկոտ մրցանակների[22]։ 2013 թվականին նա արժանացել է «ՍԱՍՏՐԱ Ռամուանջան» մրցանակին[23]։ 2014-ին նա ստացել է Քլեյ Ռիսըրչ մրցանակ[24]։ 2015 թվականին նա հանրահաշվի բնագավառում արժանացել է Ֆրենկ Նելսոն Քոուլի մրցանակի[25], և Օստրովսկու մրցանակի[26][27]։

2015 թվականին նա ստացել է Ֆարմատի մրցանակ[28]։ 2016-ին նա գերմանական հետազոտական հիմնադրամի կողմից պարգևատրվել է Լեյբնիզի մրցանակով[29]: 2016 թվականին նա հրաժարվել է 100 հազար դոլարի չափով «Մաթեմատիկայի նոր հորիզոններ» մրցանակից[30]։ Մրցանակից հրաժարվելը մամուլի հատուկ ուշադրությանը չի արժանացել[31]։

2018 թվականին նա պարգևատրվել է Ֆիլդսի մեդալով[32][33]՝ «p-adic ոլորտներում թվաբանական հանրահաշվական երկրաչափությունը վերափոխելու համար՝ կատարյալ տարածությունների ներմուծման միջոցով, Գալոզի ներկայացուցչություններին դիմելու և կոհոմոլոգիայի նոր տեսությունների զարգացման համար»:[34]

2019-ին Սքոլզը ստացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար մեծ խաչի շքանշան[35][36][37]։

Անձնական կյանք խմբագրել

Սքոլզն ամուսնացած է մաթեմատիկոսի հետ[38] և ունի մեկ դուստր[39]։

Ծանոթագրություններր խմբագրել

  1. «Prof. Dr. Peter Scholze». Hausdorff Center for Mathematics. Արխիվացված օրիգինալից 26 April 2017-ին. Վերցված է 1 August 2018-ին.
  2. 2,0 2,1 «Mathematiker Peter Scholze (24) nimmt Ruf nach Bonn an – als jüngster deutscher W3-Professor». Informationsdienst Wissenschaft (German). 15 October 2012. Վերցված է 1 August 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Leibniz Prize 2016: Professor Dr. Peter Scholze». Deutsche Forschungsgemeinschaft. Վերցված է 1 August 2018-ին.
  4. Klarreich, Erica (1 August 2018). «A Master of Numbers and Shapes Who Is Rewriting Arithmetic». Quanta Magazine. Վերցված է 2 August 2018-ին.
  5. Kaschel, Helena (23 July 2016). «Don't call me a prodigy: the rising stars of European mathematics». Deutsche Welle (English). Վերցված է 2 August 2018-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Ball, Philip (12 August 2014). «Iranian is first woman to nab highest prize in maths». Nature (անգլերեն). doi:10.1038/nature.2014.15686. Վերցված է 4 November 2018-ին.
  7. «Fields Medal». School of Mathematics and Statistics – University of St Andrews, Scotland. Վերցված է 29 March 2018-ին.
  8. «Fields Medal» (անգլերեն). The University of Chicago. Վերցված է 29 March 2018-ին.
  9. «Zwei Forscher der Uni Bonn erhalten den Leibniz-Preis» (German). Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn. 10 December 2015. Վերցված է 1 August 2018-ին. «Peter Scholze wurde 1987 in Dresden geboren und wuchs auf in Berlin.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Centre International de Rencontres Mathématiques (29 June 2015). «Interview at CIRM: Peter Scholze». YouTube. Վերցված է 23 December 2018-ին.
  11. «Mit ihm kann man rechnen». Der Tagesspiegel (German). 3 August 2005. Վերցված է 1 August 2018-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Dolinar, Gregor. «International Mathematical Olympiad». International Mathematical Olympiad. Վերցված է 1 August 2018-ին.
  13. 13,0 13,1 «Mathe-Genie: 24-Jähriger wird Deutschlands jüngster Professor». Spiegel Online (German). 16 October 2012. Վերցված է 1 August 2018-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «mathgenea» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. «Peter Scholze». Clay Mathematics Institute. Վերցված է 1 August 2018-ին.
  16. «Peter Scholze ist erst 24 Jahre alt: Mathe-Genie wird Deutschlands jüngster Professor». Bild (գերմաներեն). 15 October 2012. Վերցված է 1 August 2018-ին.
  17. Harmsen, Torsten (15 October 2012). «Hochschule: Mathematikgenie aus Berlin». Berliner Zeitung (գերմաներեն). Վերցված է 1 August 2018-ին.
  18. «Peter Scholze» (անգլերեն). Department of Mathematics at University of California Berkeley. Վերցված է 1 August 2018-ին.
  19. Scholze, Peter; Weinstein, Jared (October 2018). «Berkeley lectures on p-adic geometry» (PDF). University of Bonn. Վերցված է 4 November 2018-ին.
  20. «Peter Scholze new director at the Max Planck Institute for Mathematics» (անգլերեն). Max Planck Institute for Mathematics. 2 July 2018. Վերցված է 11 July 2018-ին.
  21. Scholze, Peter. «Perfectoid spaces: A survey» (PDF). University of Bonn. Վերցված է 4 November 2018-ին.
  22. «LISTE CHRONOLOGIQUE DES INTITULES DES COURS PECCOT DEPUIS 1899» (PDF) (ֆրանսերեն). College de France.
  23. «Peter Scholze to receive 2013 Sastra Ramanujan Prize». Shanmugha Arts, Science, Technology & Research Academy. Վերցված է 1 August 2018-ին.
  24. «2014 Clay Research Awards». Clay Mathematics Institute. 14 July 2014. Վերցված է 1 August 2018-ին.
  25. «Peter Scholze to Receive 2015 AMS Cole Prize in Algebra». American Mathematical Society. 4 December 2014. Վերցված է 1 August 2018-ին.
  26. «The prize and the prize winners». Ostrowski Foundation. Վերցված է 1 August 2018-ին.
  27. «Ostrowski Prize 2015: Peter Scholze» (PDF). Ostrowski Foundation. Վերցված է 1 August 2018-ին.
  28. «Lauréats du Prix Fermat» (ֆրանսերեն). Institut de Mathématiques de Toulouse. Վերցված է 1 August 2018-ին.
  29. «Leibniz Prizes 2016: DFG Honours Ten Researchers». Deutsche Forschungsgemeinschaft. 10 December 2015. Վերցված է 3 January 2016-ին.
  30. «2016 Breakthrough Prizes». breakthroughprize.org. Վերցված է 15 November 2015-ին.
  31. Woit, Peter (9 November 2015). «2016 Breakthrough Prizes». Not Even Wrong. Department of Mathematics at Columbia University. Վերցված է 3 August 2018-ին.
  32. Chang, Kenneth (1 August 2018). «Fields Medals Awarded to 4 Mathematicians». The New York Times. Վերցված է 1 August 2018-ին.
  33. Dambeck, Holger (1 August 2018). «Fields-Medaille: Peter Scholze bekommt weltweit höchste Auszeichnung für Mathematiker». Spiegel Online (գերմաներեն). Վերցված է 1 August 2018-ին.
  34. «Fields Medals 2018». International Mathematical Union. Վերցված է 2 August 2018-ին.
  35. «Bundesverdienstkreuz (Great Cross of Merit) for Peter Scholze». Max Planck Institute for Mathematics. 15 October 2019. Վերցված է 2 April 2020-ին.
  36. «Bekanntgabe vom 1. Oktober 2019» (գերմաներեն). Bundespräsidialamt. Վերցված է 2 April 2020-ին.
  37. «Peter Scholze erhält das "Große Verdienstkreuz"» (գերմաներեն). Hausdorff Center for Mathematics. 2 October 2019. Վերցված է 2 April 2020-ին.
  38. Schmundt, Hilmar (23 April 2016). «Bildung: Lieber Mathe als Rockband». Der Spiegel (German). Վերցված է 15 August 2018-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. Klarreich, Erica (28 June 2016). «The Oracle of Arithmetic». Quanta Magazine. Վերցված է 15 August 2018-ին.

Արտաքին հղումներ խմբագրել