Արթուր Խաչենցը ծնվել է 1996 թվականի ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում: 12-ամյա կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում, որին զուգահեռ ստացել է 7-ամյա կրթություն տեղի երաժշտական դպրոցում: Այնուհետև ընդունվել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարան, սովորել մեկ տարի և կիսատ թողնելով կրթությունը` 2014 թվականին անցել երկամյա պարտադիր ժամկետային ծառայության: Ուսման մեջ հաջողություններ է գրանցել` մասնակցելով շրջանային ու հանրապետական ասմունքի, երգի ու հրաձգության մրցույթներին, որտեղ էլ գրավել է առաջին հորիզոնականները, կամ արժանացել հատուկ գրամ-պրի մրցանակի:

Բանակային տարիները (2014-2016 թվականներ) խմբագրել

Բանակային տարիներին Խաչենցը երկու տարի շարունակ մասնակցել է ՊՆ և ՊԲ Մասնակցել է նաև «Հայ Ասպետ» ռազմահայրենասիրական հեռուստանախագծին, երկու տարի անընդմեջ դարձել կրկնակի չեմպիոն` առաջին հորիզոնականը զբաղեցնելով թիմային այդ մրցույթ-նախագծին: Ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթապահություն առաջնագծում, իսկ 2016 թվականին մասնակից է եղել Ապրիլյան պատերազմին, ինչպես նաև Կարմիր Խաչ կազմակերպությանն աջակցելով կատարել հակառակորդի հետ գերիների փոխանակություն:

Հետագա ուսումը և կյանքը երաժշտական ոլորտում խմբագրել

Զորացրվելուց հետո, 2017 թվականին Արթուրն ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, 2019 թվականի մայիսի 5-ին ընտրվել է ԵՊԿ-ի ուսանողական խորհրդի փոխնախագահ, իսկ նույն տարվա սեպտեմբերի 13-ին` ուսխորհրդի նախագահ: 2018 թվականին, հիմնվելով Համո Սահյանի «Ոչինչ չի փոխվի» բանաստեղծության վրա, Խաչենցը գրում է երգ-երաժշտություն, հրապարակում երգը, որը շատ սիրվում, տարածվում է և լինում շրջադարձային հեղինակի կյանքում: Ներկայումս ընթացքի մեջ են Համո Սահյանի «Ես այն եմ եղել», «Իրենք են դժգոհ», Ռուբեն Սևակի «Արցունքից քերթված», Վահան Թեքեյանի «Ես սիրեցի» բանաստեղծությունների հիման վրա գրված երգերի և տեսահոլովակների շուրջ աշխատանքները: Իսկ երգերը շուտով կհրապարակվեն: 2019 թվականին Արթուրը մասնակցել է Շանթ հեռուստաընկերության Ազգային երգիչ հեռուստանախագծին, դարձել ֆինալիստ և ձեռք բերել ճանաչում: 2016-2017 թվականներին Արցախի «Ուրախների և Հնարամիտների» թիմով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն` Կրասնոդար քաղաք, Մոսկվայի կենտրոնական լիգայում դարձել ֆինալիստ: Իսկ 2017-2018 թվականներին Մոսկվայի մերձմոսկովյան կենտրոնական լիգայում ելույթներ են ունեցել մի թիմով, որը սկզբում ունեցել է «Աղ ու հացով» անվանումը, իսկ հետագայում` վերանվանվել «Հարսանիք լեռներում»[1]:

  1. https://armedia.am/arm/news/45446/arcakhi-uha-timy-masnakcel-e-moskvayi-ev-merdzmoskovyan-kentronakan-ligayin-tesanyut.html