Մասնակից:Ֆրիդա Բաղդասարյան/Ավազարկղ3

Ֆրիդա Բաղդասարյան/Ավազարկղ3

Ուիլյամ Գիլմոր Սիմս (), ամերիկացի գրող և քաղաքական գործիչ, որը ապրել է Ամերիկայի հարավային շրջանում: Նա ստրկության «հավատարիմ պաշտպան»-ն է եղել[1][2]: Բանաստեղծ, արձակագիր և պատմաբան, ում «Հարավային Կարոլինայի պատմուրյուն» աշխատությունը 20-րդ դարում ծառայել է որպես պետության հիմնական դասագիրք: Գրականագետները նրան համարում են հարավի նախապատերազմական շրջանի հզոր գործիչ: 1845 թվականին Էդգար Ալլան Պոն նրան հայտարարեց որպես Ամերիկայի պատմության մեջ լավագույն վիպասան: Գրական գործունեության ընթացքում նա եղել է բազմաթիվ լրատվաթերթերի և ամսագրերի խմբագիր[3][4]: 1844-ից 1846 թվականների ընթացքում նա աշխատել է Հարավային Կարոլինայի Ներկայացուցիչների պալատում[5]:

Կենսագրություն

խմբագրել

Սիմսը ծնվել է 1806 թվականի ապրիլի 17-ին[6] Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն[7] քաղաքում՝ Շոտլանդա-իռլանդական արմատներ ունեցող նախնիների ընտանիքում: Նրա մայրը՝ Հարիետ Էնն Ավգուստան (ծն. Սինգլթոն, 1784-1808 թվականներ), մահացել է, երբ նա դեռ փոքր էր: Նրա հայրը՝ Ուիլյամ Գիլմոր Սիմս ավագը (1762-1830 թվականներ), չհաջողելով բիզնեսի մեջ՝ միացել է հնդկական Քաֆֆեի մարտիկներին: Սիմսին մեծացրել է նրա մայրական տատը՝ Ջեյն Միլլեր Սինգլթոն Գեյթսը, որն ապրել է Ամերիկայի հեղափոխական պատերազմի տարիներին և Սիմսին պատմություններ պատմել պատերազմի մասին[8][9]:

Երիտասարդ տարիներին Սիմսը աշխատում էր դեղատանը և ձգտում էր բժշկություն սովորել[10]: 18 տարեկան հասակում (մոտ 1824 թվականին) Սիմսը սկսել է սովորել իրավաբանություն[11]: 1841 թվականին նա Ալաբամայի համալսարանի կողմից ստացել է իրավագիտության պատվավոր կոչում[12]:

1826 թվականին նա ամուսնացել է Աննա Մալքոլմ Ջայլսի հետ[11]: Նրա մահից հետո Սիմսը ամուսնացել է Էլիզզա Ռոաչի հետ և ունեցել 14 երեխա, որոնցից միայն 5-ն են ապրել մինչև չափահաս տարիք: 1827 թվականին նա ընդունվել է Հարավային Կարոլինայի բարիեր դատարան, սակայն շուտով նա թողեց այս մասնագիտությունը գրականությամբ զբաղվելու համար[8]:

Վաղ գործեր

խմբագրել
 
Drawing of Simms

Սիմսը առաջին անգամ բանաստեղծություններ է գրել ութ տարեկանում: 19 տարեկան հասակում նա գրել է մոնոդիա գեներալ Չարլս Քոթսվորթ Փինքնիի մասին (Չարլսթոն, 1825 թվական): Երկու տարի անց՝ 1827 թվականին, նա հրատարակել է լիրիկական և այլ ժանրի բանաստեղծություններ նաև կարճ երգեր: 1828 թվականին նա դարձել է լրագրող, ինչպես նաև «City Gazette» թերթի համասեփականատեր և խմբագիր և զբաղեցրել է այս պաշտոնը մինչև 1832 թվականը, մինչ այն պահը, երբ հրատարակության գործերը ձախողվեցին[7]:

Սիմսը իր ամբողջ ուշադրությունը հատկացրել է գրելուն և մեկը մյուսի հետևից հրատարակել է «Կորտեսի տեսլականը», "Կայենը" և այլ բանաստեղծություններ (1829 թվական), «Եռագույնը կամ արյան երեք օրերը Փարիզում» (1830 թվական) և նրա ամենահաջողված և երկար բանաստեղծությունը՝ «Ատլանտիս, ծովի հեքիաթ»-ը, (1832 թվական): «Ատլանտիս»-ը հռչակեց նրա համբավը՝ որպես գրող[8]: Նրա «Մարտին Ֆեբեր, հանցագործի պատմությունը» վեպը, որը վաղ շրջանում գրված «Մարդասպանի խոստովանությունները» պատմվածքի ընդլայնված տարբերակն է, լույս է տեսել 1833 թվականին[11]: Սրա միջոցով Սիմսը ձեռք բերեց ազգային լսարան[8]:


Խմբագիր և քաղաքական գործիչ

խմբագրել

Սիմսը նաև խմբագրել է Հարավ Կարոլիայի մի քանի թերթեր, իսկ արդեն 1840-ական և 1850-ական թվականներին խմբագրել է հարավային մի շարք կարևոր ամսագրեր՝ «Մագնոլիա»-ն, «Հարավային և Արևմտյան»-ը, «Հարավային եռամսյակային ակնարկ»-ը[5]: 1832 թվականին Հարավային Կարոլինայի կողմից հրահրված չեղարկման վեճի ժամանակ Սիմսը աջակցեց միությանը։ 1840-ականներին նա պաշտպանում էր Ամերիկայի ազատությունը բրիտանական գրական մոդելներից և աջակցում էր ծայրահեղ ազգայնական «Երիտասարդ Ամերիկա» խմբին:

Հիմնվելով ստորև նկարագրված վեպերի հանրաճանաչության վրա՝ Սիմսը դարձավ Հարավային պլանտատորների դասի անդամ: Նա սկսեց աջակցել ստրկությանը: Նրա այս վերաբերմունքը լայնորեն ընդունվեց հարավցիների կողմից և հանգեցրեց անջատումների, միևնույն ժամանակ Ամերիկայի Համադաշնային պետությունների ստեղծմանը ու քաղաքացիական պատերազմի: Ընտրվելով Հարավային Կալիֆորնիայի ներկայացուցչական պալատում՝ Սիմսը աշխատեց 1844-ից 1846 թվականը: Սակայն նա պարտվեց Հարավային Կարոլինայի փոխնահանգապետի ընտրություններում՝ ընդամենը մեկ ձայնով:

Վեպերը և հարավը

խմբագրել

1830-ից 1860-ական թվականների ընթացքում Սիմսը գրել է բազմաթիվ հանրաճանաչ գրքեր՝ երբեմն կենտրոնանալով հարավային պատմության նախագաղութային և գաղութատիրական ժամանակաշրջանների վրա: Նրա առաջին հաջողությունը կապված էր "Յեմասի" ստեղծագործության հետ (1835 թվական, 1715 թվականի Հարավային Կարոլինայի ցածրադիր վայրերում տեղի ունեցած պատերազմի մասին): Ամերիկայի հեղափոխական պատերազմի ընթացքում Սիմսը նաև հրատարակել է ութ վեպեր տեղի ունեցած Հարավային Կարոլինայում: Առաջինը եղել է «Պարտիզանը»-ը (1835 թվական), որը դարձավ Սիմսի ամենակարդացված վեպը[7] և «Քեթրին Ուոլթոնը» (1851 թվական): Հարավային Կարոլինայի վերաբերյալ մյուս գրքերն են՝ «Մելիչամփը» (1836 թվական), «Կինսմենները» (1841 թվական), «Փայտագործությունը» (1854 թվական), «Նախաձեռնողները» (1855 թվական), «Եվտա» (1856 թվական) և «Ջոսելինը» (1867 թվական):

Հետագայում նա հրատարակել է տաս վեպեր կապված Վրաստանից մինչև Լուիզիանա սահմանամերձ տարածքի ընդլայնմանը, այդ վեպերն են՝ «Ռիչարդ Հուրդիսին»-ը կամ «Արյան վրիժառուն», «Ալաբամայի հեքիաթը» (1838 թվական) և «Սահմանային բիգլերը» «Պատմություն Միսիսիպիի մասին»-ը (1840 թվական): Նա նաև գրել է Ֆլորիդայում բնիկ ամերիկացիների, իսպանացիների և ֆրանսիացիների միջև բախումների մասին. «Շուշաններ և Տոտեմ» կամ «Հուգենոտներ Ֆլորիդայում» (1850 թվական), «Վասկոնսելոս» (1853 թվական, ԴեՍոտոյի արշավախմբի պատմությունը բնիկ ամերիկացիների տեսանկյունից), և բնիկ ամերիկացիների, իսպանացիների և անգլիացիների համընկնող փորձառությունները «Կիավայի պատմության» մեջ (1859 թվական, վեպը տեղի է ունենում 1680-ականներին գաղութային դարաշրջանի Չարլստոնում)[13]: Խոսելով Ամերիկայի բնիկների մասին՝ Սիմսը մի անգամ ասել է, «մեր կուրացնող նախապաշարմունքները... անհրաժեշտության դեպքում խրախուսվեցին՝ արդարացնելու անխոհեմ և անողոք ձեռքը, որով (սպիտակամորթ ամերիկացիները) հարվածեցին նրանց իրենց տներում և վտարեցին իրենց երկրից»[14]:

Սկզբում Հարավային ընթերցողները, հատկապես նրա հայրենի Չարլսթոն քաղաքում, չէին աջակցում Սիմսի ստեղծագործությանը, մասամբ այն պատճառով, որ նա արիստոկրատական ծագում չուներ: Ի վերջո, նրան անվանեցին Ջեյմս Ֆենիմոր Կուպերի հարավային տարբերակ, և Չարլսթոնի բնակիչները նրան հրավիրեցին իրենց հեղինակավոր Սուրբ Սեսիլիա ընկերություն[7]: 1845 թվականին Սիմսը հրատարակեց «Ուիգվամը և տնակը» (1845 թվական), պատմվածքների ժողովածուն, և այդ պատմվածքներից մեկը նկարագրում է հավատարիմ ստրուկին: Էդգար Ալան Պոն ժողովածուն համարում էր «ամերիկյան գրքերից ամենաամերիկյանը»[15] և Սիմսին հայտարարեց «Ամերիկայի գեղարվեստական գրականության մեծագույն գրող»[16]: 1852 թվականին Սիմսը հրատարակեց «Կատակերգության պես լավ» կամ «Թենեսիի պատմություն»-ը: Այս ստեղծագործությունը և «Փեդի Մաքգանը» (1867 թվական) համարվում են նրա հարավային հումորի երկու ծավալուն աշխատանքները: Նա նաև գրել է «Սուր Սնաֆլզ»-ը և «Բիլ Բաուլդի» ծավալուն հեքիաթները: Նա նաև բանաստեղծություններ է գրել, գրաքննադատ և բանաստեղծ Ռուֆուս Գրիսվոլդին ուղղված նամակում Սիմսն ասել է, որ իրեն հետաքրքրում է ոչ այնքան ձևը, որքան բովանդակությունը՝ «Ճիշտ և օրիգինալ լինելու մեծ ցանկության միջև»[17]։

Ոչ գեղարվեստական արձակ և կենսագրություն

խմբագրել

Սիմսի «Հարավային Կալիֆորնիայի պատմություն»-ը (1842 թվական) սերունդներ շարունակ ծառայել է որպես պատմության դասագիրք: Նա նաև գրել է «Սոցիալական սկզբունք»-ը, «Ազգային կայունության իրական աղբյուր»-ը (1843 թվական) և մի քանի շատ սիրված կենսագրություններ հեղափոխական պատերազմի հերոսներ Ֆրենսիս Մարիոնի, Նաթանայել Գրինի և Ջոն Լոուրենսի: Նա նաև գրել է ծովագնաց Ջոն Սմիթի ստեղծագործությունների համառոտագիրը, որը վերաբերում է Վիրջինիայի գաղութի հիմնադրմանը, ինչպես նաև գրել է մի գիրք, որտեղ մանրամասն նկարագրվում է Շևալիե Բայարդը: Սիմսը գրել է Ալաբամայի պատմությունը և եղել է ամերիկյան պատմության մեջ հայտնի դասախոս: Նա հավաքել է երկրում հեղափոխական պատերազմի ժամանակ գրված ձեռագրերի ամենամեծ հավաքածուներից մեկը: Այս հավաքածուի մեծ մասը կորել է, երբ Շերմանի բանակի զինվորները այրել են նրան պատկանող անտառային տարածքը, որը գտնվում է Շոտլանդիայի Բամբերգ քաղաքում:

Ստրկությանը աջակցող գործեր

խմբագրել

Սիմսը աջակցում էր ստրկությանը: «Հարավային գրական տեղեկագրի» 1837 թվականի նոյեմբերի համարում Սիմսը հրապարակեց անգլիական սոցիալական բարեփոխիչ Հարրիեթ Մարտինոյի «Հասարակությունը Ամերիկայում» գրքի ընդարձակ ակնարկը, որն ըստ էության գործում էր որպես ստրկության ընդլայնված պաշտպանություն: Այս շարադրությունը պետք է տպագրվեր որպես առանձին գիրք հաջորդ տարի՝ «Ստրկությունը Ամերիկայում» վերնագրով, այն պետք է վերահրատարակվեր 1852 թվականին՝ «Ստրկության բարոյականությունը» վերնագրով՝ որպես «Ստրկության փաստարկները» խմբագրված հատորի մաս[18]: Սիմսը շատ էր քննադատում «Քեռի Թոմի խրճիթը» վեպը և բացասական ակնարկներ էր գրում[19]։ Որոշ գիտնականներ պնդում են, որ 1852 թվականին գրված վեպը՝ «Սուրը և թուրը», վերահրատարակվել է 1854 թվականին մի փոքր խմբագրումից հետո, բայց արդեն «Փայտագործություն» վերնագրով, որը Թոմի դեմ ուղղված գրականության մի օրինակ է: Այս գիտնականները հաճախ հիմնվում են Ջոզեֆ Վ. Ռիջլիի վկայության վրա[20][21][22][23]:

 
Ուիլյամ Գիլմոր Սիմսը, այն ժամանակ, երբ հայտնվեց Վաշինգտոնի Ազգային դիմանկարների պատկերասրահում:

Այլ գիտնականներ Ռիջլիի վկայությունը համարում են թերի՝ վկայակոչելով 1852 թվականի նամակում Սիմսի կողմից արված անտեղի դիտողությունը և Սիմսի «Փայտագործություն» շարադրության ժամանակագրության հետ կապված խնդիրները՝ «Քեռի Թոմի խրճիթը» հրատարակության հետ մեկտեղ[24][25][26]:

Սիմսը հարավային մտավորականների «սրբազան շրջանակի» մի մասն էր կազմում, շրջանակի անդամներից էին՝ Էդմունդ Ռաֆֆինը, Ջեյմս Հենրի Համոնդը, Նաթանիել Բևերլի Թակերը և Ջորջ Ֆրեդերիկ Հոլմսը: Նրանք միասին հրապարակեցին բազմաթիվ հոդվածներ, որոնք կոչ էին անում բարոյապես բարեփոխել Հարավը, ինչպես նաև տերերի վերաբերմունքը ստրկության նկատմամբ[27]:

Ամերիկյան քաղաքացիական պատերազմ և վերջին տարիներ

խմբագրել

Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ Սիմսը շաբաթաթերթում հանդես էր գալիս անջատողականների կողմից: Միայն նրա ավագ որդին, ով կրում էր իր անունը, բավական մեծ էր Համադաշնության բանակում ծառայելու համար, և տարածված անվան պատճառով նրա նույնականացումը որպես շարքային կամավոր կամ զինծառայող անհասկանալի է: Շերմանի բանակի զինվորները այրել և ոչնչացրել են Սիմսի պլանտացիայի անտառապատ տարածքները Հարավային Կարոլինայի սահմանի մոտ՝ հեղափոխական դարաշրջանի 10,000 գրքերի և ձեռագրերի հետ միասին[28]:

Բացի «Փեդի Մաքգանը» վեպից (1863 թվական), Սիմսը քիչ բան է հրապարակել քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո: Նա խորհուրդներ տվեց հարավային մի քանի քաղաքական գործիչների և առաջարկներ արեց Կոնֆեդերացիայի ռազմական պաշտպանության համար: Պատերազմի ժամանակ նա քիչ բան է գրել գրականության վերաբերյալ:

Նրա ընտանիքը աղքատացավ պատերազմի պատճառով, Սիմսը հանձն առավ գրելու և խմբագրելու բազմաթիվ պարտականություններ, որոնք վատ անդրադարձան նրա առողջության վրա: 1866 թվականին նա կազմել է հարավի պատերազմի մասին բանաստեղծությունների անթոլոգիա[29]:

Մահ և ժառանգություն

խմբագրել

Սիմսը մահացել է Չարլսթոնի Սըսայթի փողոցի 13 հասցեում գտնվող իր ավագ դստեր տանը, 1870 թվականի հունիսի 11-ին քաղցկեղից: Նա թաղված է Մագնոլիա գերեզմանատանը[7]։ Սիմսի մեծ բրոնզե կիսանդրին գտնվում է Չարլսթոնի կենտրոնում՝ Բաթրի այգում: Կիսանդրին քանդակել է Ջոն Քուինսի Ադամս Ուորդը՝ գրանիտե հիմքով, որը նախագծել է Էդվարդ Բրիկել Ուայթը[30]։ Հուշարձանը բացվել է 1879 թվականին[30]:

2016 թվականին ընտանիքը նրա պատվին արարողություն է անցկացրել Հարավային Կարոլինայի Հանահան քաղաքում։

Հետմահու հեղինակություն

խմբագրել
 
Simms's bust, unveiled in 1879, in The Battery in Charleston, South Carolina

Դոքսաուֆի գիտնականները նշում են, որ Սիմսի աշխատանքները նկարագրում են հարավը՝ որպես իրավական երկիր իր պատմական և մշակույթային բազմազանություններով՝ դասային հիերարխիայի, ինքնագիտակցության և ագրարային տնտեսության տեսանկյունից: Այն նկարագրում է ինչպես բռնությանը, այնպես էլ հարավային ծոցի քաղաքակրթությունը (որտեղ կային և՛ տնկարկներ, և՛ սահման); և Ապալաչյան լեռների պիոներներին[5]: Դեյվիդ Այքենը՝ սպիտակ ազգայնականների, նեոկոնֆեդերատիվների և սպիտակամորթների «Հարավի լիգա» կազմակերպության խմբագրական խորհրդի անդամը[31], ցավում էր, որ Սիմսը դուրս է եկել ամերիկյան գրականությունից «աններելի մեղքի պատճառով, որը Սիմսը կատարել է Կոլումբիայի և Հարավային Կարոլինայի կործանման մասին զեկույց հրապարակելիս, որում նա համարձակվել է զրկել հյուսիսին արդար հաղթանակից»[32]: Սիմսը քաղաքացիական պատերազմում հյուսիսի մարտավարության մասին պնդում էր. «այն ամենը, ինչ կարող էր գոյություն ունենալ իրենց գործի շնորհիվ, կորել է այն գործընթացների արդյունքում, որոնք նրանք ձեռնարկել են այն պահպանելու համար»[33]: Գրող և տարանջատման ջատագով Դոնալդ Դևիդսոնը պնդում է. «Սիմսի կերպարի անտեսումը ոչ այն ինչ է քան սկանդալ, որը հանգեցնում է նրա գրքերի անհետացմանը սովորական գրախանութներից և հետևաբար նաև ընթերցողների դարակներից: Սա գրականության սպանություն է»[34]:

Գրականագետները և պատմաբանները շարունակում են Սիմսին համարել նախապատերազմական ժամանակաշրջանի գրականության ամենակարևոր ներկայացուցիչ և առաջատար մտավորական: Հարավային Կարոլինայի համալսարանը թվայնացրել է նրա ստեղծագործությունների և հոդվածների մեծ մասը, որոնք թվայնացվել են ըստ պահանջված գրքերի[35]: Վերջին տարիներին «Սիմսի վերածնունդը» ընդգրկել է այնպիսի գիտնականների, ինչպիսիք են Ջեյմս է.Կիբլերը, Մերի Էն Ուիմսաթը, Շոն Բյուսիկը, Չարլզ Ս. Ուոթսոնը և Ջոն Ք. Գիլդսը: Քիբլերը ներկայումս Սիմսի պոեզիայի առաջատար մասնագետն է, Գիլդսը պատրաստել է հեղինակի հարուստ կենսագրությունը, Բուսիկը կենտրոնացել է Սիմսի՝ որպես պատմաբան աշխատանքի վրա, Ուիմսաթը հրատարակել է Ուիլյամ Գիլմոր Սիմսի հիմնական գեղարվեստական գրականությունը, ինչպես նաև նրա պատմվածքների խմբագրված տարբերակը, որը կոչվում է «Հարավի հեքիաթներ» («Վիրջինիայի եռամսյակային ակնարկ» աշխատության հեղինակը Ուիմսաթի պատմվածքների ներածությունը անվանել է «հեղինակավոր»): Վերածնունդի ժամանակաշրջանին նպաստում է նաև «Սիմսի ակնարկը» ամսագիրը: Հրատարակվում է ամեն տարի, այն պարունակում է հեղինակի մասին վերջին բոլոր հոդվածները[4][27]:

Ստեղծագործությունների ցանկ

խմբագրել
  • «Մոնոդիա՝ նվիրված գեներալի մահվանը: Չարլզ Քոթսվորթ Փինկնի» (1825 թվական) Monody, on the Death of Gen. Charles Cotesworth Pinckney
  • «Քնարական և այլ ժանրի բանաստեղծություններ«» (1827 թվական) Lyrical and Other Poems
  • «Կորտեսի, Կայենի և այլ բանաստեղծությունների տեսլականը» (1829 թվական) Tile Vision of Cortes, Cain, and Other Poems
  • «Եռագույնը կամ երեք արյունոտ օր Փարիզում» (1830 թվական) The Tricolor, or Three Days of Blood in Paris
  • «Ատալանտիս, ծովի հեքիաթը» (1832 թվական) Atalantis, a Tale of the Sea
  • «Մարտին Ֆեբեր, հանցագործի պատմությունը» (1833 թվական) Martin Faber, the Story of a Criminal
  • «Պատմություն Վրաստանի մասին» (1834 թվական) Guy Rivers: A Tale of Georgia
  • «Եմասին» (1835 թվական) The Yemassee
  • «Պարտիզանը» (1835 թվական) The Partisan
  • «Գոթայի պատմություն» (1838 թվական) Pelayo: a Story of the Goth (1838)
  • «Մելիշամպ» (1836 թվական) Mellichampe
  • «Ռիչարդ Հուրդիս կամ Արյան վրիժառուն Ալաբամայի Հեքիաթ» (1838 թվական) Richard Hurdis; or, the Avenger of Blood. A Tale of Alabama
  • «Միսիսիպիի հեքիաթը» (1840 թվական) Border Beagles: A Tale of Mississippi
  • «Հարավային Կարոլինայի պատմություն» (1840 թվական) History of South Carolina
  • «Հարազատները» (1841 թվական) The Kinsmen
  • «Վիգվամը և տնակը» (1845 թվական) The Wigwam and the Cabin
  • «Վիրջինիայի հիմնադիր կապիտան Ջոն Սմիթի կյանքը» (1846 թվական) ’’The Life of Captain John Smith, the Founder of Virginia”
  • «Շուշանը և տոտեմը կամ Հուգենոտները Ֆլորիդայում» (1850 թվական) The Lily and the Totem, or, The Huguenots in Florida (1850)
  • «Քեթրին Ուոլթոն» (1851 թվական) Katharine Walton
  • «Թենեսի պատմությունը» (1851 թվական) The Tennessean's Story
  • «Վասկոնսելոս» (1853 թվական) Vasconselos
  • «Դեպի հարավ: Արևի լույսի հմայքը» (1854 թվական) Southward Ho! A Spell of Sunshine
  • «Փայտագործություն» (1854 թվական) Woodcraft
  • «Նախորդները» (1855 թվական) The Forayers
  • «Եվտավ» (1856 թվական) Eutaw
  • «Կիավայի կասիկան» (1859 թվական) The Cassique of Kiawah
  • «Սիմսի բանաստեղծությունները. Արեյթոսի երգերը և հարավային բալլադները» (1860 թվական) Simms' poems: Areytos Songs and Ballads of the South
  • «Կոլումբիա քաղաքի գրավում, թալան և ոչնչացում» (1865 թվական) A City Laid Waste: The Capture, Sack, and Destruction of the City of Columbia online
  • «Ջոսլին » (1867 թվական) Joscelyn

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Simms's Last Word on Slavery: The Racial Politics of 'Bald-Head Bill Bauldy' and 'The Humours of the Manager'" by Paul Christian Jones, Southern Quarterly, Winter 2003, Vol. 41, Issue 2
  2. "William Gilmore Simms" by Peter L. Shillingsburg, Southern Quarterly, Winter 2003, Vol. 41, Issue 2.
  3. Review by Edgar Allan Poe in Broadway Journal, September 20, 1845.
  4. 4,0 4,1 "Review of From Nationalism to Secessionism: The Changing Fiction of William Gilmore Simms by Charles S. Watson," reviewed by Richard J. Calhoun, South Atlantic Review 60.1 (1995), pp. 149-151.
  5. 5,0 5,1 5,2 «William Gilmore Simms, 1806-1870».
  6. Nelson, Randy F. The Almanac of American Letters. Los Altos, California: William Kaufmann, Inc., 1981: 41. 0-86576-008-X
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ehrlich, Eugene and Gorton Carruth. The Oxford Illustrated Literary Guide to the United States. New York: Oxford University Press, 1982: 249. 0-19-503186-5
  8. 8,0 8,1 8,2 8,3 1911 Britannica.
  9. Woodard, Colin (2020). Union : the struggle to forge the story of United States nationhood. New York, New York: Viking, an imprint of Penguin Random House LLC. էջ 19. ISBN 978-0-525-56015-9. OCLC 1127540890.
  10. Appleton's Cyclopedia Vol. 5, p. 533.
  11. 11,0 11,1 11,2 Hubbell, Jay B. The South in American Literature: 1607-1900. Durham, North Carolina: Duke University Press, 1954: 573.
  12. «William Gilmore Simms».
  13. «The Simms Initiatives - View item».
  14. Lee Clark Mitchell, Witnesses to a Vanishing America: The Nineteenth-Century Response (1981), Princeton University Press, p. 255
  15. Widmer, Edward L. Young America: Flowering of Democracy in New York City. New York: Oxford University Press, 1999: 108. 0-19-514062-1
  16. Nelson, Randy F. The Almanac of American Letters. Los Altos, California: William Kaufmann, Inc., 1981: 164. 0-86576-008-X
  17. Parks, Edd Winfield. Ante-Bellum Southern Literary Critics. Athens, GA: University of Georgia Press, 1962: 114.
  18. «The Simms Initiatives - View item». simms.library.sc.edu. Վերցված է 2021-05-13-ին.
  19. "Simms's Review of Uncle Tom's Cabin" by Charles S. Watson, American Literature, Vol. 48, No. 3 (Nov., 1976), pp. 365-368
  20. "An Overview of Southern Literature by Genre" by Lucinda MacKethan, North Carolina State University, originally published in Southern Spaces, 2004, accessed Feb. 17, 2007.
  21. Ridgely, Joseph V. (January 1960). «Woodcraft: Simms's First Answer to Uncle Tom's Cabin». American Literature. 31 (4): 421–433. doi:10.2307/2922435. ISSN 0002-9831. JSTOR 2922435.
  22. Yost, Emily S. (2014). «Captain Porgy and Sergeant Millhouse as Saviors of the South in William Gilmore Simms's Woodcraft». The Simms Review. 22: 25–30.
  23. Ridgely, Joseph V. (1962). William Gilmore Simms. Twayne's United States Author Series, No. 28. New York: Twayne Publishers.
  24. Nakamura, Masahiro (2009). Visions of order in William Gilmore Simms : Southern conservatism and the other American romance. Columbia, S.C.: University of South Carolina Press. էջեր 85–86. ISBN 978-1-57003-817-4. OCLC 265733565.
  25. Meriwether, James B. (1988). «The Theme of Freedom in Simms's Woodcraft». In Guilds, John Caldwell (ed.). Long Years of Neglect : the Work and Reputation of William Gilmore Simms. Fayetteville: University of Arkansas Press. էջեր 20–36. ISBN 1-55728-028-2. OCLC 17299727.
  26. «The Simms Initiatives - View item». simms.library.sc.edu. Վերցված է 2021-05-13-ին.
  27. 27,0 27,1 Drew Gilpin Faust, A Sacred Circle: The Dilemma of the Intellectual in the Old South, 1840-1860, University of Pennsylvania Press, 1977
  28. Dowling, Linda, C. Charles Eliot Norton: The Art of Reform in Nineteenth-century America. New Hampshire, 2008:80-1584656786
  29. Coulter, E. Merton. The South During Reconstruction, 1865–1877. Louisiana State University Press, 1947: 280. 0-8071-0008-0
  30. 30,0 30,1 "The Simms Memorial". News and Courier. June 6, 1879. p. 4
  31. THE IDEOLOGUES: Read about the intellectuals and ideas that have shaped the core of the modern neo-Confederate movement" by Heidi Beirich and Mark Potok, The Intelligence Report, The Southern Poverty Law Center, 2004 Winter Issue December 21, 2004.
  32. Aiken, David. Introduction to A City Laid Waste: The Capture Sack and Destruction of the City of Columbia, Columbia, South Carolina: University of South Carolina Press, 2005: 41. 1-57003-596-2
  33. Simms, William G. A City Laid Waste, p. 110
  34. Mary C. Simms Oliphant, Alfred Taylor Odell, and T.C. Duncan Eaves, eds., The Letters of William Gilmore Simms, 6 vols. Columbia, South Carolina: University of South Carolina Press, 1952-1956, 1983: vol. I, xxxii
  35. «The Simms Initiatives - Main Page». simms.library.sc.edu. Վերցված է 2018-06-12-ին.

Հետագա ընթերցում

խմբագրել
  • David Moltke-Hansen (ed.), William Gilmore Simms' Unfinished Civil War: Consequences for a Southern Man of Letters. Columbia, South Carolina: University of South Carolina Press, 2013.
  • James Everett Kibler, Jr. and David Moltke-Hansen, ed. (2014). William Gilmore Simms's Selected Reviews on Literature and Civilization. University of South Carolina Press. ISBN 978-1-61117-296-6..
  • Mary Ann Wimsatt, The Major Fiction of William Gilmore Simms: Cultural Traditions and Literary Form. Baton Rouge, Louisiana: LSU Press, 1989.
  • Rogers, Jeffery J. A Southern Writer and the Civil War: The Confederate Imagination of William Gilmore Simms (Lexington Books, 2015).
  • Todd Hagstette (ed.), Reading William Gilmore Simms: Essays of Introduction to the Author's Canon. Columbia, South Carolina: University of South Carolina Press, 2017.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝