Ռուֆուս Ուիլմոտ Գրիսվոլդ[4], նաև Գրիսուոլդ[5] և Գրիզուոլդ[6] (անգլ.՝ Rufus Wilmot Griswold, փետրվարի 13, 1815(1815-02-13)[1], Benson, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ - օգոստոսի 27, 1857(1857-08-27)[2][3][1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրականագետ, բանաստեղծ, խմբագիր և քննադատ։ Գրական համբավն ու հեղինակությունը ձեռք է բերել իր հրատարակած «ԱՄՆ-ի պոետներն ու պոեզիան» հատընտրի շնորհիվ (անգլ.՝ The Poets and Poetry of America) (1842)։

Ռուֆուս Գրիսվոլդ
անգլ.՝ Rufus Wilmot Griswold
Ծնվել էփետրվարի 13, 1815(1815-02-13)[1]
ԾննդավայրBenson, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 27, 1857(1857-08-27)[2][3][1] (42 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց
Գրական անունLudwig
Մասնագիտությունլրագրող, անթոլոգ, գրական քննադատ, բանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ժանրերանթոլոգիա
ԿուսակցությունՎիգերի կուսակցություն
Изображение автографа
 Rufus Wilmot Griswold Վիքիպահեստում

Սակայն համաշխարհային ճանաչում նրան բերել է հատկապես ամերիկացի հայտնի գրող Էդգար Ալան Պոյի մահվան մեջ ունեցած դերը։ Գրիսվոլդը դարձել է Էդգար Պոյի առաջին մահախոսականի և առաջին ամբողջական կենսագրության հեղինակը։ Նրա խոսքով՝ Պոյի կյանքն իրենից ներկայացնում էր «բոլոր տեսակի արատների տարողունակությունը և սատանայական հպարտության օրինակը»․

Կիրքը, նրա դեպքում, բաղկացած էր մարդկային երջանկությանը խոչընդոտող ամենախիստ հույզերից։ Չէր կարող առարկել նրան, որ նա կարող է առաջացնել զայրույթի ակնթարթային պոռթկում ։ Չի կարելի խոսել հարստության մասին, որպեսզի նրա դեմքը չխորանա ճնշող նախանձից։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Ռուֆուս Գրիսվոլդը ծնվել է 1815 թվականի փետրվարի 13-ին Վերմոնտի նահանգում, խիստ կալվինիստական ընտանիքում։ Ռուֆուսի հայրը ֆերմեր էր և հողագործ[7]։ 1822 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հուբբարդթոն (անգլ.՝ Hubbardton)։ Մանկուց աչքի էր ընկնում անկանխատեսելիությամբ ու անխոհեմությամբ։ 15 տարեկանում Ռուֆուսը հեռացել է տնից[8][9]։

Գրիսվոլդը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ապրել է 22-ամյա լրագրող Ջորջ Ս. Ֆոսթերի (անգլ.՝ George C. Foster) հետ, որը հայտնի է որպես «Նյու Յորքը լամպի լույսի ներքո» (անգլ.՝ New-York by Gas-Light) գրքի հեղինակ[7]։ Գրիսվոլդը մինչև 17 տարեկանը ապրել է Ֆոստերի մոտ[9]։ Երբ նա հեռացել է, Ֆոստերը նրան նամակ է ուղարկել, որում խնդրել է վերադառնալ․ «Վերադարձիր, եթե սիրում ես ինձ»[10][11]։ Գրիսվոլդը 1830 թվականին փորձել է ընդունվել Ռենսելիրի պոլիտեխնիկական ինստիտուտ, սակայն չի հաջողվել[11]։

 
Գրիզվոլդը մոտ 1840 թվականին

Գործունեության սկիզբ և առաջին ամուսնություն

խմբագրել

Կարճ ժամանակահատվածից հետո Գրիսվոլդը տեղափոխվել է Սիրաքյուս, որտեղ նա մի քանի ընկերների հետ միասին հիմնադրել է The Porcupine թերթը[9]։ Պարբերականը կենտրոնացած էր տեղի բնակիչների վրա և հրապարակում էր այն, ինչը հիշվում էր չար քննադատությամբ[11]։

1836 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, իսկ նույն թվականի մարտին ծանոթացել է 19-ամյա Կարոլինա Սիրլեսին, որի հետ նա հետագայում ամուսնացել է[11]։ Գրիսվոլդը խմբագիր է աշխատել Նյու Յորքի մի քանի հրատարակություններում։ Հոկտեմբերին նա մասնակցել է Վիգովի կուսակցությունում պաշտոնի համար նախընտրական մրցավազքին, սակայն կուսակցական աջակցություն չի ստացել[11]։ 1837 թվականին ստացել է բապտիստական քահանայի կոչում։

Գրիսվոլդն Կարոլինայի հետ ամուսնացել է 1837 թվականի օգոստոսի 12-ին, զույգը երկու դուստր է ունեցել։ Երկրորդ դստեր ծնվելուց հետո Գրիսվոլդը ընտանիքին թողել է Նյու Յորքում, իսկ ինքը տեղափոխվել է Ֆիլադելֆիա[7][12]։

Անթոլոգիաներ և գրաքննադատություն

խմբագրել
 
«ԱՄՆ-ի բանաստեղծներ և պոեզիա» անթոլոգիայի առաջին էջ, 1855 թվականի հրատարակություն

1842 թվականին Գրիսվոլդը հրատարակել է ամերիկյան պոեզիայի 476 էջից կազմված անթոլոգիան՝ «ԱՄՆ-ի բանաստեղծներ և պոեզիա» (անգլ.՝ The Poets and Poetry of America) վերնագրով[7], որը նվիրել է ամերիկացի բանաստեղծ Վաշինգտոն Օլսթոնին։ Գրիսվոլդի ժողովածուում ներառվել են ավելի քան 80 հեղինակների բանաստեղծություններ, ներառյալ Լիդիա Սիգուրնիի 17 բանաստեղծություններ, Էդգար Ալան Պոյի երեք ստեղծագործություններ և Չարլզ Հոֆմանի՝ 45 բանաստեղծություններ[12]։ Հոֆմանը Ռուֆուսի մտերիմ ընկերն էր և նրան վերապահված էր երկու անգամ ավելի շատ տեղ, քան մյուսներին։ Այդքանով Գրիսվոլդը կանգ չի առել և շարունակել է խմբագրել այլ անթոլոգիաներ, մասնավորապես՝ հրատարակվել են «Կենսագրական տարեգիրքը» (անգլ.՝ Biographical Annual), որտեղ հավաքվել էին վերջերս մահացած նշանավոր կերպարների կենսագրական ակնարկներ, ինչպես նաև՝ «Ամերիկյան կանանց պոեզիայի մարգարիտներ», «Ամերիկայի արձակագիրներ» և «Ամերիկայի կին բանաստեղծներ»։ «Ամերիկայի արձակագիրներ» ժողովածուն լույս է տեսել 1847 թվականին՝ ի հակակշիռ Կոռնելիուս Մետյուսի և Էվերթ Դյուկինքի՝ ԱՄՆ-ի նոր քաղաքական «Երիտասարդ Ամերիկա» շարժման ներկայացուցիչների կողմից հրատարակված նմանատիպ անթոլոգիայի։ Գրիսվոլդի լույս ընծայած անթոլոգիան երեք հեղինակների միջև ծագած թշնամանքի պատճառ է դարձել։ Գրիսվոլդը դա կանխատեսել էր, քանի որ հրատարակումից անմիջապես հետո գրել էր Բոստոնի խմբագիր Ջեյմս Թոմաս Ֆիլդսին, որ «Եիտասարդ Ամերիկան կատաղության մեջ կլինի»[13]։

1843 թվականին Գրիսվոլդը կազմակերպել է ամենամյա The Opal նվերային պատկերազարդ ալմանախի թողարկում, որտեղ տպագրվել են էսսեներ, պոեզիա և պատմվածքներ։ Առաջին ժողովածուն հրատարակել է Նաթանիել Փարկեր Ուիլիսի խմբագրությամբ։ Որոշ ժամանակ Գրիզսոլդն որպես խմբագիր աշխատել է Saturday Evening Post թերթում[14]։ Գրիսվոլդը հրատարակել է նաև պոեզիայի սեփական «Նոճի ծաղկեպսակ» (անգլ.՝ The Cypress Wreath, 1844) ժողովածուն։ Նրա բազմաթիվ բանաստեղծությունները, օրինակ, «Մահվան երջանիկ ժամը» (անգլ.՝ The Happy Hour of Death), «Մահացու քունը» (անգլ.՝ The Slumber of Death), հատուկ նշանակություն էին տալիս մահացության և մահվան պատճառներին[15]։ Նրա պոեզիայի ևս մեկ ժողովածուն, «Քրիստոնեական բալլադներ և այլ բանաստեղծություններ»-ը (անգլ.՝ Christian Ballads and Other Poems) հրատարակվել է 1844 թվականին։ 1854 թվականին Գրիսվոլդը հրատարակել է «Հանրապետական բակ, կամ Վաշինգտոնի ժամանակների ամերիկյան հասարակություն» (անգլ.՝ The Republican Court or, American Society in the Days of Washington) գիրքը։ Գիրքն ուղղված է եղել Ջորջ Վաշինգտոնի նախագահության ժամանակների իրադարձությունների լուսաբանմանը, սակայն Գրիսվոլդը ներկայացրել է պատմական փաստերի և կասկածելի ենթադրությունների խառնուրդ[16]։

Երկրորդ ամուսնություն

խմբագրել

1845 թվականի օգոստոսի 20-ին Գրիսվոլդն ամուսնացել է Շառլոթ Մեյերսի (անգլ.՝ Charlotte Myers)՝ հրեական ծագմամբ մի կնոջ հետ, որն այդ ժամանակ 42 տարեկան էր, իսկ Գրիսվոլդը՝ 33[7]։ Կենսագիրները պնդում են, որ Գրիսվոլդին ստիպել է ամուսնանալ Շառլոթի մորաքույրը։ Գրիսվոլդը դեմ էր ամուսնությանը, նրան վախեցնում էր կրոնական համոզմունքների տարբերությունը, որն այնքան մեծ էր, որ Գրիսվոլդի ընկերներից մեկն իր կնոջն անվանում էր «փոքրիկ հրեա»[7][17]։ Գրիսվոլդի կենսագիրներից մեկը՝ Ջո Բեյլիսը[11], պնդում է, որ Գրիսվոլդն ամուսնական գիշերը կնոջ մոտ հայտնաբերել է «որոշ ֆիզիկական շեղումներ, որոնք թույլ չէին տալիս նրան կին լինել», իսկ Էդգար Պոյի կենսագիր Քենեթ Սիլվերմանը պնդում էր[7], որ նա պարզապես չէր կարող ինտիմ հարաբերություններ ունենալ։ Գրիսվոլդն ամուսնությունը համարել է իրավաբանական ուժ չունեցող և անվավեր «որպես ամուսնությունը, որը կնքվել է նույն սեռի անձանց միջև կամ կողմերից մեկի սեռական կյանք վարելու անհնարինության դեպքում»[11]։ Այնուամենայնիվ, նրանք միասին տեղափոխվել են Չարլսթոն՝ Շառլոթի հայրենի քաղաքը, որտեղ նրանք ապրում էին մեկ հարկի տակ, թեև տարբեր սենյակներում։ Նրանք երկուսն էլ դժբախտ էին, և 1846 թվականի ապրիլի վերջին Չառլոթը փաստաբան էր վարձել, որը «վերջնական և անվերապահ բաժանման և հետագա ամուսնալուծության» նպատակով նրա համար առանձին ապրելու համաձայնագիր էր կազմել[11]։ Գրիսվոլդի համաձայնությամբ արգելվում էր կրկին ամուսնանալ, նրան նաև 1000 ԱՄՆ դոլար գումար էր վճարվում այն դեպքում, եթե նա իր դստերը՝ Կարոլինային, թողնի Մեյերս ընտանիքի խնամատարությանը[11]։ Խզումից հետո Գրիսվոլդն անմիջապես վերադարձել է Ֆիլադելֆիա։

Մեկնում Նյու Յորք

խմբագրել

Գրիովոլդը մի քանի տարի անց տեղափոխվում է Նյու Յորք՝ իր կրտսեր աղջկան՝ Կարոլինային, թողնելով Մեյերսի ընտանիքում, իսկ ավագ աղջկան՝ Էմիլիին՝ մորական կողմի հարզատների մոտ։ Այդ ժամանակ նա ստանում է «թուրքական սուլթան» (անգլ.՝ Grand Turk) մականունը։ 1847 թվականին նա որոշում է կազմել ամերիկացի կանանց ստեղծագործությունների հատընտիր[11]։ Ըստ նրա՝ կանանց պոեզիան, ի տարբերություն տղամարդկանց պեզիայի, զուրկ է ինտելեկտուալությունից, ինչի համար էլ անհրաժեշտ է դրանք անջատել միմյանցից։ Հատընտիրի նախաբանում նա նշել է․ «սեռերի գեղագիտական ճաշակի ձևավորման պայմանները շատ տարբեր են, նույնիսկ՝ հակառակ»[18][19]։

«Ամերիկայի կին պոետներ» (անգլ.՝ The Female Poets of America) ժողովածուի մեջ օգտագործված գրական ստեղծագործությունները ոչ միշտ են եղել գեղեցիկ պոեզիայի նմուշներ, այլ ընդհակառակը, դրանց մեջ շեշտը դրվել է ավանդական արժեքների և բարոյականության վրա։ Նույն թվականին նա սկսում է աշխատել մի գրքի վրա, որը ինքը համարում էր magnum opus՝ կենսագրական մեծ բառարան։ Գրիսվոլդը այդ գրքի վրա շարունակել է աշխատել ևս մի քանի տարի, լայնորեն գովազդել է այն, սակայն գիրքը այդպես էլ չի հրատարակվել։ Նա մեծ օնգություն է ցուցաբերել նաև բանաստեղծուհի Էլիզաբեթ Էլլետի «Ամերիկական հեղափոխության կանայք» գրքի հրատարակմանը[20]։ Գրիսվոլդի զայրացել է, որ Էլիզաբեթը իր օգնության համար շնորհակալություն չի հայտնել գրքի շնորհակալական գրության մեջ։ 1848 թվականի աշնանը գրողի մոտ տեղի է ունենում էպիլեպտիկ նոպա։ Բրուքլինում Գրիսվոլդն ընկել է լաստանավից և քիչ է մնացել, որ խեղդվի։

Ես սարսափելի վիճակում եմ՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Ես չգիտեմ, թե այս ամենը ինչով կավարտվի... Ես տատանվում եմ կյանքի և մահվան միջև, դրախտի և դժոխքի միջև։

1849 թվականին Գրիսվոլդին մեծ հոգեբանական տրավմա պատճառեց իր ընկերոջ՝ Չարլզ Ֆեննո Հոֆմանի հոգեբուժարան տեղավորելու պատմությունը։

Գրիսվոլդը շարունակում էր խմբագրել և տարբեր հրատարակությունների համար գրել քննադատական ակնարկներ։ Այնտեղ նա աշխատել է այնպիսի հեղինակների հետ, ինչպիսիք են Էլիզաբեթ Օաքս Սմիթը, Մերի Հյուիթը և Ջոն Թոմսոնը։ 1855 թվականի նոյեմբերի 10-ին լույս տեսավ «The Criterion» հանդեսի համարը, որում Գրիսվոլդը հրատարակել է Ուոլթ Ուիթմենի «Խոտի տիրևներ» բանաստեղծական ժողովածուի քննադատական ակնարկը՝ անվանելով այն «հիմար աղբի կույտ»։ Նա նաև ենթադրել է, որ Ուիթմենը համասեռամոլ է եղել՝ անվանելով դա «սարսափելի մեղք, որը չի կարելի նշել քրիստոնյաների մեջ»։ Գրիսվոլդը առաջիններից էր, որը XIX դարում հրապարակայնորեն ենթադրել էր Ուիթմենի համասեռամոլությունը[21][21]։

Ամուսնալուծություն և երրորդ ամուսնություն

խմբագրել

Բանաստեղծուհի Էլիս Քերիի հետ կարճ սիրավեպից հետո Գրիսվոլդը հարաբերություններ է սկսել Հարիեթ ՄաքԳրիլսի հետ։ Սկզբում Գրիսվոլդը չէր պատրաստվում ամուսնալուծվել Շառլոտա Մեյերսից, քանի որ վախենում էր հասարակական արձագանքից, և քանի որ նա սիրում ու դաստիարակում էր իր դստերը[11]։ Նա Ֆիլադելֆիայի քաղաքացիական գործերով (անգլ.՝ the Court of Common Pleas) դատարան է դիմել 1852 թվականի մարտի 25-ին։ Էլիզաբեթ Էլեթն ու Էնն Սթիվենսը գրել են Մեյերսին՝ համոզելով նրան ամուսնալուծվել Գրիսվոլդից, իսկ հետո գրել են ՄաքԳրիլսին՝ նրան համոզելով չամուսնանալ նրա հետ։ Մեյերսին ամուսնալուծության մասին համոզելու համար Գրիսվոլդը համաձայնել է թողնել իր դստերը՝ Կարոլինային, եթե Մեյերսը հայտարարություն գրի, որ իրեն թողնում է։ Նա համաձայնել է, և ամուսնալուծությունը ձևակերպվել է 1852 թվականի դեկտեմբերի 18-ին։ Գրիսվոլդն այլևս չի հանդիպել իր դստեր և Շառլոտա Մեյերսի հետ[11]։ Դրանից կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 26-ին, Գրիսվոլդը և ՄաքԳրիլսն ամուսնացել են և բնակություն հաստատել Նյու Յորքում։ 1853 թվականի հոկտեմբերի 9-ին ծնվել է նրանց որդին՝ Ուիլյամը[11]։

Էլեթն ու Սթիվենսը շարունակում էին գրել Գրիսվոլդի նախկին կնոջը՝ նրան դրդելով ամուսնալուծության վիճարկման։ Ի վերջո, Մեյերսը կարողացել է համոզել, և 1853 թվականի սեպտեմբերի 23-ին նա բողոքարկել է։ Սակայն դատարանում թղթեր են կորել և բողոքարկման ընդունումը հետաձգվել է։ 1853 թվականի աշունը շատ ծանր է եղել Գրիսվոլդի համար։ Գազի պայթյունի հետևանքով նրա տանը հրդեհ է բռնկվել, որի հետևանքով Գրիսվոլդը տուժել է. նրա թարթիչներն ու հոնքերը այրվել են, նա զրկվել է ևս 7 եղունգից։

Այդ նույն ժամանակ մահվան եզրին է հայտնվել նրա 15-ամյա դուստրը՝ Էմիլին։ Նրան հայտարարել են Կոնեկտիկուտում գնացքի վթարի հետևանքով մահացած։ Դեպքի վայր ժամանած Գրիսվոլդը տեսել է դիակներ։ Աղջկան հաջողվել է գտնել և փրկել նրա կյանքը[7]։ 1856 թվականի փետրվարի 24-ին տեղի է ունեցել դատական նիստ, որի ընթացքում ինչպես Գրիսվոլդը, այնպես էլ Մեյերսը ներկա չեն գտնվել, իսկ Էլեթն ու Սթիվենսը ցուցմունք են տվել Գրիսվոլդի դեմ։ Հայցը մերժվել է։ Այդ փորձություններից հոգնած ՄաքԳրիլսը հեռացել է Գրիսվոլդից և իր ընտանիքի հետ տեղափոխվել Բանգոր (Մեն)[11]։

Գրիսվոլդը մահացել է 1857 թվականի օգոստոսի 27-ին Նյու Յորքում տուբերկուլոզից։ Նրա ընկերուհին՝ գրող Սառա Աննա Լյուիսը, հայտարարել է, որ Էլիզաբեթ Էլեթի միջամտությունը կործանարար ազդեցություն է ունեցել Գրիսվոլդի առողջության վրա, և որ նա «արագացրել է նրա մահը»[22]։ Այն ամենը, ինչ հայտնաբերվել էր նրա սենյակում մահից հետո, նրա, Էդգար Պոյի և Ֆրենսիս Օսգուդի դիմանկարներն էին[23]։ Գրիսվոլդի ընկեր Չարլզ Գոդֆրի Լիլանդը նրա սեղանին գտել է հրապարակման համար պատրաստված մի քանի փաստաթղթեր, որոնցում Գրիսվոլդը հարձակվում էր որոշ գրողների վրա։ Լիլանդը որոշել է այրել թղթերը։

Գրիսվոլդի հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։ Նրա դագաղը տարել են Լիլանդը, Չարլզ Ֆրեդերիկ Բրիգսը, Ջորջ Հենրի Մուրը և Ռիչարդ Հենրի Ստոդարդը[11]։ Ութ տարվա ընթացքում Գրիսվոլդի դիակը հանգչել է Գրինվուդի գերեզմանատան դամբարանում, իսկ 1865 թվականի հուլիսի 12-ին գերեզմանոցում թաղվել է առանց տապանաքարի[11]։ Նրա՝ ավելի քան հազարավոր գրքերից բաղկացած ընդարձակ գրադարանը վաճառվել է, իսկ ստացված գումարով՝ 3000 ԱՄՆ դոլարով, նախատեսվում էր հուշարձան տեղադրել, որն այդպես էլ չի կառուցվել։

Մշակույթում

խմբագրել
  • 2008 թվականի աշնանը լույս է տեսել նորվեգ գրող Նիկոլայ Ֆրոբենիուսի «Jeg skal vise dere frykten» վեպը, որը պատմում է Էդգար Ալլան Պոյի և Ռուֆուս Գրիսվոլդի տարօրինակ առճակատման մասին։ Այս ստեղծագործությունում գրողը միաձուլել է իրականն ու ֆանտաստիկը[24]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. Герви Аллен Эдгар По. — М.: Молодая гвардия, 1984. — С. 71. — 336 с. — (Жизнь замечательных людей). — 100 000 экз.
  5. Зверев А. М. Вдохновенная математика Эдгара По. — Русский Филологический Портал.
  6. Мой Уитмен: его жизнь и творчество - Корней Чуковский - Google Книги
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Silverman, Kenneth Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. — New York: Harper Perennial, 1991. — ISBN 0060923318
  8. անգլ.՝ «solitary soul, wandering through the world, a homeless, joyless outcast»
  9. 9,0 9,1 9,2 Tomc, Sandra М. Poe and His Circle // «The Cambridge Companion to Edgar Allan Poe» / Kevin J. Hayes. — Cambridge University Press, 2002. — P. 26. — 267 p. — ISBN 0-521-79727-6
  10. անգլ.՝ «come to me if you love me»
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 Joy Bayless Rufus Wilmot Griswold: Poe's literary executor. — Vanderbilt University Press, 1943. — 320 p.
  12. 12,0 12,1 Meyers, Jeffrey Edgar Allan Poe: His Life and Legacy. — New York: Cooper Square Press, 1992. — ISBN 0815410387
  13. Widmer, Edward L. «Young America: The Flowering of Democracy in New York». — New York: Oxford University Press, 1999. — P. 121. — ISBN 0-19-5140462-1
  14. Oberholtzer, Ellis Paxson «The Literary History of Philadelphia». — Philadelphia: George W. Jacobs & Co., 1906. — P. 298. — ISBN 1-93-210945-5
  15. Kennedy, J. Gerald Poe, Death, and the Life of Writing. — Yale University Press, 1987. — ISBN 0300037732
  16. Bryan, William Alfred «George Washington in American Literature 1775–1865». — New York: Columbia University Press, 1952. — P. 103.
  17. անգլ.՝ «the little Jewess»
  18. անգլ.՝ The conditions of aesthetic ability in the two sexes are probably distinct, or even opposite
  19. Watts, Emily Stipes The Poetry of American Women from 1632 to 1945. — Austin, Texas: University of Texas Press, 1977. — P. 70–71. — ISBN 0-292-76540-2
  20. անգլ.՝ «a mass of stupid filth»
  21. 21,0 21,1 Loving, Jerome Walt Whitman: The Song of Himself. — University of California Press, 1999. — P. 184-185. — ISBN 0520226879
  22. Phillips, Mary Edgar Allan Poe: The Man. — Chicago: The John C. Winston Co., 1926. — Vol. 2.
  23. Rosenheim, Shawn James The Cryptographic Imagination: Secret Writing from Edgar Poe to the Internet. — The Johns Hopkins University Press, 1997. — P. 123. — ISBN 978-0801853326
  24. «Nikolaj Frobenius» (անգլերեն). Gyldendal — Справка о жизни и творчестве Николая Фробениуса на официальном сайте издательства. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուֆուս Գրիսվոլդ» հոդվածին։