Քրիստինա Հովհաննիսյան/Ավազարկղ 3

Իկոմա Լոիս Օպենդա[1] (ֆր.՝ Ikoma-Loïs Openda,), բելգիացի ֆուտբոլիստ, գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբի և Բելգիայի հավաքականի հարձակվող: 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

խմբագրել

Օպենդան «Բրյուգգե» ակադեմիայի սան է։ 2018/19 մրցաշրջանից ներգրավվում է հիմնական թիմի հետ մարզումներին։ 2018 թվականի օգոստոսի 10-ին ժյուպիլեում նորամուտն է նշել ԱՊԼ-ում «Կորտրեյկի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 80-րդ րոպեին Յելե Վոսենի փոխարեն[2]։

2022 թվականի հուլիսին տեղափոխվել է ֆրանսիական «Լանս»՝ ակումբի հետ կնքելով հնգամյա պայմանագիր[3]։ Օգոստոսի 7-ին նորամուտն է նշել «Լանսի» կազմում՝ դուրս գալով Լիգա 1-ի «Բրեստի» դեմ խաղի մեկնարկային կազմում[4]։ Օգոստոսի 20-ին նոր ակումբի կազմում իր առաջին գոլն է խփել Լիգա 1-ի խաղում «Մոնակոյի» դարպասը[5]։ Հոկտեմբերի 28-ին, 56-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Լիգա 1-ի «Թուլուզի» դեմ խաղում, աչքի է ընկել առաջին հեթ-տրիկով «Լանսի» կազմում[6][7]։ Դա անելու համար նրան պահանջվել է 34-րդ րոպե և դարձել է միայն Լիգա 1-ի 4-րդ խաղացողը 21-րդ դարում, որը փոխարինման դուրս գալուց հետո հեթ-տրիկ է ձևակերպել[8]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Օպենդան նաև Բելգիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականների խաղացող էր։ Մասնակցել է Եվրոպայի մինչև 17 և 19 տարեկանների առաջնությունների ընտրական խաղերին: Մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը: Մրցաշարում անցկացրել է բոլոր չորս հանդիպումները, խփել մեկ գոլ, մրցաշարի մեկնարկային խաղում Շոտլանդիայի պատանիների դեմ[9]։

2022 թվականի նոյեմբերի 10-ին ընդգրկվել է Բելգիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[10]։

Ձեռբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
«Բրյուգե»
  • Բելգիայի չեմպիոն՝ 2019/20
«ՌԲ Լայպցիգ»
  • Գերմանիայի սուպերգավաթակիր՝ 2023


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Как произносится Loïs Openda на Forvo». Արխիվացված է օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2022-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Brugge - Kortrejk» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018-08-19-ին. Վերցված է 2018-08-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Loïs Openda, un éclair venu de Belgique» (ֆրանսերեն). rclens.fr. Արխիվացված է օրիգինալից 2022-07-06-ին. Վերցված է 2022-07-07-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «RC LENS-STADE BRESTOIS 29 (3-2): UNE ENTRÉE EN MATIÈRE SPECTACULAIRE» (ֆրանսերեն). Официальный сайт ФК «Ланс». 2022-08-07. Արխիվացված է օրիգինալից 2022-10-29-ին. Վերցված է 2022-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «AS MONACO-RC LENS (1-4): UNE PRESTATION PRINCIÈRE» (ֆրանսերեն). Официальный сайт ФК «Ланс». 2022-08-20. Արխիվացված է օրիգինալից 2022-10-29-ին. Վերցված է 2022-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Openda hits hat-trick as Lens march on» (անգլերեն). Официальный сайт Лиги 1. 2022-10-28. Արխիվացված է օրիգինալից 2022-10-29-ին. Վերցված է 2022-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «RC LENS-TOULOUSE FC (3-0): TRIPLEMENT BON» (ֆրանսերեն). Официальный сайт ФК «Ланс». 2022-10-28. Արխիվացված է օրիգինալից 2022-10-29-ին. Վերցված է 2022-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Statattack Round 13: Openda's hat-trick off the bench» (անգլերեն). Официальный сайт Лиги 1. 2022-11-01. Արխիվացված է օրիգինալից 2022-11-03-ին. Վերցված է 2022-11-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Belgium U-17 - Scotland U-17» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017-10-19-ին. Վերցված է 2018-08-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «ROBERTO MARTINEZ SELECTS 26 DEVILS FOR THE WORLD CUP» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-11-10. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Արտաքին հղումներ

խմբագրել