Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Զբոսանք աշխարհով-2

Սոֆի Շահնազարյան/Զբոսանք աշխարհով-2

Էդիր Մասեդու (Մասեդո) պորտ.՝ Edir Macedo, ), բրազիլացի եկեղեցական գործիչ, եպիսկոպոս-հոգեգլաստական, «Աստծո թագավորություն» համաշխարհային եկեղեցու հիմնադիր (1977), ձեռնարկատեր, գրող:

Կենսագրություն խմբագրել

Մասեդուն ծնվել է բազմազավակ ընտանիքում: Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո: Բրազիլական չափանիշներով ծնողներն ապահովված մարդիկ էին, թեև չունեին առաջին անհրաժեշտության էլեկտրական տեխնիկա: 16 տարեկանում սկսել է աշխատել, զբաղվել վիճակախաղի տոմսերի վաճառքով: Նախկին կաթոլիկ է: 18 տարեկանում կրոնական դարձի է ենթարկվել կանադայի հիսունական եպիսկոպոս Ռոբերտ Մաքալիսթերի ավետարանական քարոզարշավի ժամանակ:

1974 թվականից Մասեդուն սկսել է քարոզել Ռիո դե Ժանեյրոյի հրապարակներում: 1977 թվականի ամռանը համախոհների հետ գնել է նախկին թաղման բյուրոյի շենքը և այն վերածել եկեղեցու:

1977 թվականին Բրազիլիայում պաշտոնապես հիմնադրել է քրիստոնեական նեոհիսունական համաշխարհային եկեղեցի՝ «Աստծո թագավորությունը» (պորտ.՝ Igreja Universal do Reino de Deus, IURD)[1]:

Սկզբում Մասեդուի քարոզները գրավել են ոչ ավելի, քան հարյուր մարդու, բայց շուտով ռադիոյի և հեռուստաշոուների շնորհիվ եկեղեցին սկսել է աճել և մասնաճյուղեր բացել: Դուստր եկեղեցիների ժամերգություններն անցկացվել են Ռիո դե Ժանեյրոյի վարձակալած կինոթատրոններում: Հաջորդ տասնամյակում եկեղեցին բացել է համայնքներ Բրազիլիայի բոլոր խոշոր քաղաքներում: 1986 թվականին Նյու Յորքում բացվել է Բրազիլիայի սահմաններից դուրս առաջին «Աստծո թագավորություն» համաշխարհային եկեղեցու համայնքը: Եվրոպայում առաջին եկեղեցին հայտնվել է 1989 թվականին՝ Լիսաբոնում: 1980-ականների վերջին եկեղեցին գործում էր Ասիայում և Աֆրիկայում։ Ներկայումս «Աստծո թագավորությունը» ունի դուստր եկեղեցիներ աշխարհի 180 երկրում՝ միավորելով 8 միլիոն հավատացյալի[2]:

Էդիր Մասեդուն Բրազիլիայի ամենավիճելի կրոնական առաջնորդներից մեկն է: Նա մերժել է բրազիլական հիսունականության առաջին ալիքին բնորոշ բոլոր պուրիտանության ձևերը:

Նա նաև Բրազիլիայում մեծությամբ երկրորդ հեռուստատեսային ցանցի՝ «Rede Record»-ի սեփականատերն էր: Հեղինակել է կրոնական թեմատիկայով այնպիսի գրքեր, որոնք վաճառվել են ավելի քան 10 միլիոն օրինակով:

Ֆորբսի տվյալներով Բրազիլիայի ամենահարուստ մարդկանցից է: 2013 թվականի տվյալներով նրա կարողությունը գնահատվում է 950 միլիոն դոլար, իսկ 2015 թվականի տվյալներով՝ 1,1 միլիարդ դոլար[3][4]:

Որոշ հրապարակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել