Դավիթ Սարիբեկյան (հոգևոր անունը՝ Տեր Սևակ Սարիբեկյան, ) (ծնվ․ 1987 հոկտ 23-ին, Ոսկեվազում), քահանա, որմնանկարիչ, որմնանկարներ վերականգնող։ 2013 թվականից առ այսօր Ռուբեն Սևակի թանգարանի տնօրենն է[1]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1987 թվականին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։ 4 տարեկանից հաճախել է Աշտարակի գեղարվեստի դպրոց, իսկ ավելի ուշ ընդունվել է Հովհաննես Կոզեռնի անվան սրբապատկերների դպրոց։

2004-2010 թվականներին սովորել է Էջմիածնի մայր տաճարի Գևորգյան ճեմարանում։ 2011-2013 թվականներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հովանավորությամբ սովորել է Ֆլորենցիայի «Istituto per l’Arte e il Restauro» (Արվեստի պատմության և ռեստավրացիայի համալսարանում), որտեղ ստացել է որմնանկարների վերականգնողի և միջնադարի ուսումնասիրման մասնագետի կոչում[1]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացել է 2014 թվականին Մարինե Սարիբեկյանի հետ։ Ունեն 2 զավակ՝ Մարանե (ծնված՝ 2015) և Դանիել (ծնված՝ 2020) Սարիբեկյանները։

Գործունեություն խմբագրել

2010-2011 թվականներին եղել է Գարեգին Բ-ի վարչական քարտուղարը (շաթիր)։ Նույն թվականներին եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության «Եկեղեցական օրացույց» ծրագրի պատասխանատուն։

2013 թվականից առ այսօր Ռուբեն Սևակի թանգարանի տնօրենն է։ 2018 թվականից աշխատում է նաև Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ որպես համաշխարհային և հայկական արվեստի պատմության դասախոս։

Իրականացրած ծրագրեր խմբագրել

2011 թվականից առ այսօր իրականացնում է որմնանկարների վերականգնում եկեղեցիներում և այլ շինություններում, այդ թվում՝ Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցում (2016-2019), Գյումրիում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ֆլորենցիայում, Սիենայում, Կալկաթայում, Դաքայում և Չինսուրայում և այլուր (17 վայր)[2]։ 2016 թվականին Մոսկվայում մասնակցել է «Life legend, Armenia» ցուցահանդեսին, իսկ 2018 թվականին համակարգել է Նյու Յորքի «մետրոպոլիտեն» թանգարանում կազմակերպված Հայաստանը ներկայացնող ցուցահանդեսը։

Աշխատություններ խմբագրել

  • 2010 թվական - Սուրբ Էջմիածին տաճարի արձանագրությունների մաասին դասախոսոթւոյւններ և թրեյնինգներ
  • 2013 թվական - վերլուծական աշխատանք՝ Իտալիայի Կարեգի քաղաքի Սան Պետրո եկեղեցու վերականգնման և գմբեթի գույների վերաբերյալ
  • 2014-2015 թվականներ - հայկական և եվրոպական պատկերագրության համաեմատական վերլուծական աշխատանք Հովհաննես Կոզեռնի դպրոցում
  • 2016 թվական - նկարչության դասեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ուսման արժեքը. Տեր Սևակ». www.1tv.am. Վերցված է 2022-04-13-ին.
  2. Տ. Սևակ քահանա Սարիբեկյան, Վերցված է 2022-06-21-ին

Արտաքին հղումներ խմբագրել