Մասնակից:Սուրեն2021/Ավազարկղ
| |||
| |||
| |||
| |||
|
Ժոլտ Նադ (հունգ.՝ Nagy Zsolt), հունգարացի ֆուտբոլիստ, «Պուշկաշի ակադեմիայի» ակումբի և Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
խմբագրելՆադը «Լովաշբերեն», «Ֆահերվար» և «Ֆելիչուտ» ակումբների սան է: 2010 թվականին նորամուտն է նշել վերջինիս հիմնական կազմում։ 2011 թվականին տեղափոխվել է «Ֆահերվար»: 2012 թվականի հոկտեմբերի 10-ին Հունգարիայի լիգայի գավաթի խաղարկության «Զալայեգերշեգի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական թիմի կազմում[1]: 2013 թվականին վարձակալության է տրվել «Պուշկաշի ակադեմիային»։ Մարտի 23-ին «Պակսաի» պահեստայինների թիմի դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի երկրորդ լիգայում[2]: Վարձակալության ավարտից հետո ակումբը մտել է էլիտա և գնել խաղացողի տրանսֆերը։ Հոկտեմբերի 19-ին «Ֆեհերվարի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունում[3][4]։
2017 թվականին Նագին վարձակալության է տրվել «Չակվար» ակումբին։ Սեպտեմբերի 2-ին «Սիոֆոկի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Հոկտեմբերի 1-ին «Վացայի » դեմ խաղում Ժոլտը խփել է իր առաջին գոլը «Չակվարի» կազմում[6]։ Վարձակալության ավարտին Նագին վերադարձել է «Պուշկաշի ակադեմիա»։
Միջազգային կարիերա
խմբագրել2019 թվականի նոյեմբերի 15-ին Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Նագին նորամուտն է նշել Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[7]։ 2022 թվականի հունիսի 11-ին Ազգերի լիգայի խաղում Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[8]։
Գոլեր Հունգարիայի հավաքականի կազմում
խմբագրել# | Ամսաթիվը | Տեղ | Թշնամի | Ստուգեք | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | 11 հունիսի, 2022 | Պուշկաշ Արենա, Բուդաբեշտ, Հունգարիա | Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական | 1:0 | 1:1 | Ազգերի լիգայ 2022/2023 |
02. | 14 հունիսի, 2022 | Մոլինո, Վուլվերհեմփտոն, Անգլիա | Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական | 3:0 | 3:0 | Ազգերի լիգայ 2022/2023 |
03. | 26 մարտի, 2024 | Ֆերենց Պուշկաշ, Բուդապեշտ, Հունգարիա | Կոսովո | 2:0 | 2:0 | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Залаэгерсег VS. Фехервар 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—10—10. Արխիվացված օրիգինալից 2024-05-04-ին. Վերցված է 2024-05-04-ին.
- ↑ «Пакш II VS. Академия Пушкаша 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013—03—23. Արխիվացված օրիգինալից 2024-04-29-ին. Վերցված է 2024-05-04-ին.
- ↑ «Фехервар VS. Академия Пушкаша 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013—10—19. Արխիվացված օրիգինալից 2024-05-04-ին. Վերցված է 2024-05-04-ին.
- ↑ «Академия Пушкаша VS. Уйпешт 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—12—01. Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին. Վերցված է 2024-05-04-ին.
- ↑ «Чаквар VS. Шиофок 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017—09—02. Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին. Վերցված է 2024-05-04-ին.
- ↑ «Вац VS. Чаквар 5:2» (անգլերեն). soccerway.com. 2017—10—01. Արխիվացված օրիգինալից 2024-05-05-ին. Վերցված է 2024-05-04-ին.
- ↑ «Венгрия VS. Уругвай 1:2» (անգլերեն). soccerway.com. 2019—11—15. Արխիվացված օրիգինալից 2021-03-03-ին. Վերցված է 2024-05-04-ին.
- ↑ «Венгрия VS. Германия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022—06—11. Արխիվացված օրիգինալից 2023-04-19-ին. Վերցված է 2024-05-04-ին.