Մասնակից:Սուսաննա Թութունջյան/Ավազարկղ

Սուսաննա Թութունջյան/Ավազարկղ

Ֆրանչեսկո Դուրանտե (իտալ.՝ Francesco Durante, ), իտալացի կոմպոզիտոր։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1684 թվականի մարտի 31-ին, Նեապոլի մերձակայքում գտնվող Ֆրատամաջորե քաղաքում։ Երաժշտություն է սովորել իր հորեղբոր՝ Անջելո Դուրանտեի մոտ, որը եղել է Նեապոլի Սան Օնոֆրիոյի կոնսերվատորիայի ռեկտորը, ապա Ն.Ֆագոյի, Մ.Մարկետտիի և Ա.Սկարլատիի մոտ։

1710 թվականից դասավանդել է Սան Օնոֆրիոյի կոնսերվատորիայում, 1728-1738 թվականներին եղել է Դեյ պովերի դի Ջեզու Քրիստո կոնսերվատորիայի, իսկ 1728-1738 թվականներին՝ Սանտա Մարիա դի Լորետո կոնսերվատորիայի տնօրենը[1]։

Նրա աշակերտների թվում են Ջովաննի Բատիստա Պերգոլեզին, Նիկոլո Պիչինին, Անտոնիո Սակինին, Ֆեդելե Ֆենարոլին, Էջիդիո Դունին, Տոմազո Տրաետտան, Պետրո Գուլիելմին, Ջովանի Պաիզիելլոն, Պաիզիելլո, Վինչենցո Չամպին։ 1745 թվականին նա դարձել է Սան Օնոֆրիո կոնսերվատորիայի տնօրեն և ղեկավարել է այն մինչև մահ: Ամուսնացած է եղել երեք անգամ։ Մահացել է 1755 թվականի օգոստոսի 13-ին Նեապոլում։

Աշխատություններ խմբագրել

Դյուրանտեն եղել է նեապոլիտանական դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը։ Նրա ստեղծագործություններում խառնված են մեղեդային արտահայտչականությունն ու բազմաձայնությունը ։ Դուրանտեն գրել է հիմնականում եկեղեցական երաժշտություն և չի կազմել բեմական ստեղծագործություններ։

Դուրանտեի ստեղծագործություններից են 50 մոտետ, 13 մեսսա, կանտատ, 16 սաղմոս, շարականներ, 3 օրատորիա, անտիֆոն։ Նրա լավագույն ստեղծագործություններն են ճանաչվել «Երեմիայի Լամենտացիաները» և «Պաղեստինի ոճով Պատարագը»։ Նրա կամերային ստեղծագործություններից են 12 մադրիգալ, 6 սոնատ կլավեսինի համար, կոնցերտներ ջութակի համար։ Գրել է նաև դուետներ ձայնի համար, (Ամբողջությամբ հրատարակվել է ԽՍՀՄ-ում 1931 թվականին), դրամատիկ կատակ «Աստվածային ողորմության հրաշքները, որոնք ուղղված են փառավոր Ս.Անտոնի Պադուացու հոտին», որը բեմադրվել է 1705 թվականին Նեապոլի հրապարակներից մեկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Соловьёв Н. Ф. (1890–1907). «Дуранте, Франческо». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել