Անտիֆոն, երկձայն երգեցողության ձև, երբ փոխնիփոխ, մեկը մյուսին պատասխանելով երգում են երկու երգիչ, երգիչ և երգչախումբ կամ երկու երգչախումբ։ Կիրառվել է դեռևս հին հրեական տաճարային երգեցողության մեջ, ինչպես և հին հունական ողբերգությունը կատարելիս։ Հայկական պաշտամունքային երգեցողության մեջ այդ ձևը կոչվում է փոխ։ Անտիֆոն երգեցողության ծագումը ժողովրդական է, ընդունված է նաև հայ ժողովրդական, մասնավորապես՝ շուրջպարային երգերում, երբ խմբի մեկ մասը մեղեդու մեկ նախադասությունն ավարտելիս՝ մյուս մասը նրանից առնում է վերջին բառերը և պատասխանում նույն կամ նոր նախադասությամբ՝ առաջ բերելով յուրօրինակ երկձայնություն։ Անտիֆոն կիրառվում է նաև ժողովրդական և պրոֆեսիոնալ գործիքային երաժշտության։ Կոմիտասի խմբերգային ստեղծագործություններում անտիֆոն երգեցողության նմուշներ են «Էն դիզան», «Եղնիկ», «Օրոր, Ադինո», «Սև ա չոբանի շունը»։

Գրիգորյան անտիֆոն «Դու Պետրոսն ես, և այս ժայռի վրա ես կկառուցեմ իմ եկեղեցին» - «Du bist Peter, und auf diesen Felsen werde ich meine Kirche bauen» (Փառաբանություն (1975) 645.1)

Գրականություն խմբագրել

  • Invitatoria et antiphonae // Corpus antiphonalium officii / Editum a Renato-Joanne Hesbert, monacho Solesmensi. — Roma, 1968. — Vol. III.
  • Hiley D. Western plainchant. — Oxford, 1993.
  • Кюрегян Т. С., Москва Ю. В., Холопов Ю. Н. Григорианский хорал: Учебное пособие / Московская гос. консерватория имени П. И. Чайковского. — М., 2008. — 260 с.
  • Лебедев С.Н., Никитин С.И. Антифон // Большая российская энциклопедия. Т.2. Москва, 2005, с.61-62.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 454