Մասնակից:Սյուզի/Ավազարկղ Դ
Բոնսայ (ճապ. 盆栽 տառ. «սկուտեղի մեջ աճեցրած») - գաճաճ ծառեր աճեցնելու արվեստ: Բույսերի աճը կարգավորվում է հարթ արմատային համակարգի շնորհիվ: Չինաստանում կա նման մի արվեստ,որը կոչվում է «Պենցզին»:
Պատմություն
խմբագրելԲոնսայ տեսակը առաջացել է Չինաստանում և վերաբերում են Տան դինաստիայի ժամանակաշրջանին (VIII—X դդ.)[1]: Պատի վրա կատարվող գեղանկարչության մեջ գտնվում են պենցզայ պատկերներ - բույսեր վերցված բնությունից և տեղավորած թաղարների մեջ[2]:
«Բոնսայ» բառը առաջացել է չինական «պենցայ» բառից և նշանակում է «սկուտեղի մեջ աճեցրած»[3][4][5]:
Լեգենդներից մեկն ասում է, որ ոմն կայսր հրամայել է բոլեր ծառերից, քաղաքներից, գետերից, լեռներից փոքր կայսրություն ստեղծել: Հենց այս նպատակով էլ ստեղծվել են փոքր ծառերը [1]: Ենթադրվում է, որ արվեստը Ճապոնիա է բերվել VI դարում բուդդիստ վանահայերի միջոցով[2][6]: Աճեցվող բույսերը օգտագործում էին տունը զարդարումհամար, այդ պատճառով նրանք կես մետրից ավել չէին[1]: Որոշ ժամանակ անց, տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ բոնսայը սկսում են օգտագործել թեյի արարողության ժամանակ [1]: Այդ ժամանակ արվեստը կոչվում էր հատի-նո-կի «ծառ զամբյուղի մեջ»[1]: XVIII դարից սկսած ճապոնացիները վերջնականապես այս տեխնիկան վերածում են արվեստի[1], ի հայտ են գալիս նոր ձևեր [1]: Տոկուգավայի ժամանակաշրջանում այգիների դիզայնի զարգացում է ապրում, լեռնավարդի և թխկիի աճեցումը դառնում է հարուստ մարդկանց ժամանցի մի մաս:
Այս արվեստը զարգացնում էին նաև բուդդիստները, ովքեր հավատում էին, որ բոնսայ աճեցնող մարդիկ հավասարվում են Աստծուն, քանի որ նրանց պատկերացմամբ աշխարհը Բուդդայի այգին է, իսկ նա այգեպան է[1]:
Հիմա բոնսայի համար օգտագործվում են սովորական ծառեր, նրանք փոքր տեսք են ստանում մշտական կտրտվելու եւ տարբեր այլ մեթոդներով: Այս դեպքում արմատների, սահմանափակ թաղարի չափերի և բոնսայի վերգետնյա մասի հարաբերակցությունը համապատասխանում է բնության մեջ եղած մեծ ծառի չափսերին [7]: Պղնձե մետաղալարեր սկսել են օգտագործվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դրանից առաջ օգտագործվում էին լարեր[2]:
Բոնսայի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1914 թվականին Տոկիոյում[8]:
Իսկ արդեն XXI դարում բոնսայի մասին գրված է 1200 գիրք 26 լեզուներով[2]:
Տեսակներ
խմբագրելԱվանդական
խմբագրելՖորմալ ուղիղ ավանդական ձև- (ճապ. 直幹 - Տյոկան) Ուղիղ ցողուն, որը արմատի մոտ հաստանում է | |
Ոչ ֆորմալ ուղիղ ավանդական ձև- (ճապ. 模様木 - Մոյոգի) Ճյուղերը կամ ցողունը կարող են մի փոքր ծռված լինել, սակայն ցողունի գագաթը միշտ ուղղահայաց է արմատին: | |
Կրկնակի ցողուն- (ճապ. 双幹 - Սոկան) Երկու ցողունների կոմպոզիցիան կարող է տարբեր երկարություն ունենալ, բայց ձևավորել մեկ պսակ: | |
Թեքված ձև- (ճապ. 斜幹 - Սյական) Ցողունը հողի հետ անկյուն է կազմում: | |
Կասկադ- (ճապ.懸崖 - Կենգայ) Այս տեսակը նմանեցված է ջրում կամ լեռներում աճեցված ձևերին: Ամբողջական կասկադի ժամանակ ծառի գագաթը աճում է զամբյուղի սահմաններից դուրս և արմատից բավականին ցած է իջնում: | |
Կիսակասկադային ձև- (ճապ. 半懸崖 - Խան-կենգայ) Ծառի գագաթը մնում է արմատին հավասար: | |
(ճապ. 根連なり - Նեցունագարի) Նմանեցված է այն ծառերին որոնց ցողունը կիսով չափ թաղված է հողի մեջ: Այսպիսի ցողունները առանձին ծառերի տեսք են տալիս: | |
Գրական ձև- (ճապ. 文人木 - Բունդզինգի) Ուղիղ ցողուն, որի վրա շատ քիչ ճյուղեր կան: | |
Արմատը քարի վրա- (ճապ. 石上樹 - Սեկիձյոձյու) Ցողունը գտնվում է հողի մակերեսին գտնվող քարի վրա, որը փաթաթված է արմատներով: | |
Քարի վրա աճող- (ճապ. 石付 - Իսիցուկի) Ծառի արմատները գտնվում են քարի ճաքերում: Այս ձևը օգտագործվում է ծառի տոկունությունը ցույց տալու համար (այն պատճառով, որ քարի վրաարմատների համար սահմանափակ տարածք կա): | |
Ցախավելի ձև- (ճապ. 箒立ち - Հոկիդատի) Ուղիղ ցողուն:Ցողունները տարածվում են նրա շուրջը՝ ծառի ⅓ բարձրությամբ , տալով նրան շրջանի տեսք: | |
Խմբակային ձև- (ճապ. 寄せ植え - Յոսե Ուե) Զամբյուղում մի քանի ծառեր են աճում, բայց ոչ երբեք չորս հատ (ճապոներեն չորս թիվը նշանակում է մահ): Հիմնականում զամբյուղում նույն տեսակի ծառեր են գտնվում: Կոմպոզիցիայի գեղեցկությունը կայանում է նրանց հավասար բարձրության և տարիքի մեջ: |
Հատուկ
խմբագրելԸնդհանուր արմատներ - (ճապ. |根連| - Նեցունարարի) | Մեկ արմատից առաջանում են մի քանի ցողուններ, արմատն առաջացնում է կորեր: |
Ծառը քամու մեջ - (ճապ. |なり| - Ֆուկինագասի) | Կռացած ձև է հշեցնում: Թեքված ճյուղերն ու տերևները այնպիսի տպավորություն են ստեղծվում կարծես ծառը քամու ճնշումից է այդ տեսքը ստացել: |
Անտառի ձև - (ճապ. |寄せ植え| - Յոսէ-Յէ) | Մեծ հարթ ամանի մեջ տարբեր ծառերից անտառ է պատկերվում: |
Ժայռի վրա - (ճապ. |石付| - Իսիցուկի) | Ժայռի փոխարեն քար է օգտագործվում, որի վրա էլ տեղավորվում է ծառը: |
Մինի լանդշաֆտ - (ճապ. - Սակէյ) | Մինի լանդշաֆտը պատկերում է բնության տարբեր կողմերը: |
Դասակարգումը ըստ չափերի
խմբագրելՀայերեն | Դաս.[11] | Չափսը, սմ | |
---|---|---|---|
շատ փոքր | Մամէ | Կէսի-ցուբու | մինչև 2,5 |
Սիտո | 2,5—7,5 | ||
Գաֆու | 13—20 | ||
փոքր | Սյոխին | Կոմոնո | մինչև 18 |
Մյաբի | 15—25 | ||
միջին | Կիֆու | Կատադէ-մոտի | մինչև 40 |
մեծ | Տյու/Տյուխին | 40—60 | |
Օմօնօ | до 120 | ||
շատ մեծ | Դայ/դայձյա | Բոնձյու | մետրից ավել |
Ագրոտեխնիկա
խմբագրելՊահելու վայրը
խմբագրելՀիմնականում բոնսայը սենյակային բույս չէ, այդ պատճառով նրան պետք է բաց երկնքի տակ պահել, կարելի է երբեմն տուն բերել ինտերիերը զարդարելու համար [12]:
Որոշ ծառեր հատուկ պաշտպանություն են պահանջում ձմռանը, և ցուրտ եղանակին օգտագործվող տեխնիկայի ինտենսիվությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչպես է ծառը հարմարեցված կլիմային: Եթե բույսը քնի ժամանակահատված ունի, ապա այն ոչմի դեպքում չի կարելի ընդհատել, հատկապես տերևներով բույսերինը: Բույսը ցրտից արտաքինից պաշտպանելու համար կարելի է տեղադրել լրացուցիչ տարայի մեջ կամ պատել հումուսի շերտով: Ի դեպ, չկա ամբողջությամբ «արտաքին» ծառ, բոլոր ցրտադիմացկուն ծառերը տեղափոխելով տաք վայր, որոշ ծամանակ անց ընտելանում են:
Համապատասխան բույսեր
խմբագրելՓոքր տերևներով և խիտ ճյուղերով ծառերը հարմար են բոնսայ ձևով աճեցնելու համար:
Ահա մի քանի օրինակներ [13]:
Հող, դրենաժ, զամբյուղ
խմբագրելՈրոշ մշակողներ օգտագործում են միայն անօրգանական հող, մյուսները՝ սովորական, մեկուրիշները հողը մշտապես հարստացնում են ռեագենտներով: Այս բոլոր մեթոդները ընդունելի են: Բոնսայի համար նախատեսված հողը պետք է թեթև լինի և հեշտությամբ ջուր ներթափանցի: Հաճախ հիմքը պատրաստում են մանրախճի, կոպիտ ավազի, հրաբխային պեմզա-կավային հողի կամ գետնածուխի խառնուրդից:
Յուրաքանչյուր զամբյուղ պետք է դրենաժային անցքեր ունենա, որպեսզի ավելորդ ջուրը կարողանա թափվել ներքևում դրված տարայի մեջ: Այդպիսի անցքերը պետք է փակել կերամիկական կամ պլաստիկական կտորով, որպեսզի հողը չթափվի: Բոնսայի համար օգտագործում են փայլուն, անփայլ, գունավոր կամ պարզ զամբյուղներ: Ավելի ֆորմալ կոմպոզիցիաների համար ընտրում են սուրանկյուն զամբյուղներ, մշտադալար, կանաչ ծառերի համար նախընտրում են անփայլ տարբերակը: Կարևոր է իհարկե, որ բույսի գույնը համապատասխանի զամբյուղի գույնին: Խեցեգործական արդյունաբերությունը տարածված է ամբողջ աշխարհում, սակայն ամենահմուտներին իրենց գործում համարում են հնագույն Չինաստանի և Ճապոնիայի վարպետներին, ում զամբյուղները հավաքում են կոլեկցիոներները: Նրանք նաև բարձր են գնահատտւմ եվրոպացի վարպետների աշխատանքը, նրանցից են օրինակ Բայրոն Օլբրայտը և Գորդոն Դաֆետը:
Տեղափոխումը և արմատային համակարգի ձևավորումը
խմբագրելՑողունի և թագի ձևավորման հետ մեկտեղ անհրաժեշտ է ձևավորել նաև արմատային համակարգը[14]:
Սովորաբար բոնսայները տեղափոխում են երկու տարին մեկ, գարնանը, երբ ձմռան քնից հետո սկսվում է հյութի շարժը: Դա կանխում է արմատների գերաճը թաղարի ներսում և արագացնում է աճը: Տեղափոխման ժամանակ արմատների մի մասը կտրատվում է: Տեղափոխումը անհրաժեշտ է նաև արմատների փտելու դեպքում: Բույսը հանում են ամանից, հեռացնում վնասված արմատները:
Գրականություն
խմբագրել- В.Кольхепп. Бонсай из деревьев европейских лесов. — 1994.
- Perkins D. Encyclopedia of China: History and Culture. — Taylor& Francis, 2013. — ISBN 9781135935627.
- Olivová L.B., Børdahl V., Nordic Institute of Asian Studies. Lifestyle and Entertainment in Yangzhou. — NIAS Press, 2009. — (NIAS studies in Asian topics). — ISBN 9788776940355.
- Cresswell J. Oxford Dictionary of Word Origins. — OUP Oxford, 2010. — (Opr Series). — ISBN 9780199547937.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Бонсай (Япония сегодня № 9-10, 2005)».
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 25 (օգնություն) - «Стили Бонсай».
- «Все о Бонсай».
- «Мастерская бонсай».
- «Формирование бонсай».
- Сезонный уход
- Расщепление ствола у бонсай
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «histor
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 2,0 2,1 2,2 2,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «his2
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Perkins, 2013, էջ 104
- ↑ Olivová, 2009, էջ 85
- ↑ Oxford, 2010, էջ 233
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «atlas
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «bonsayfiton
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «his3
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «styletrad
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «osob
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «klass
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ В.Кольхепп, 1994, էջ 10
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «enci
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «peresad
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: