Սառա Էն Լուիզ Մոնթեգ, Լեդի Բրուկ (ծնվել է1966 թվականի փետրվարի 8-ին)[1], բրիտանացի լրագրող է և BBC Radio 4 -ի ընթացիկ թեմաներով հաղորդաշարի հաղորդավար ՝ The World at One[2]։ 18 տարի՝ մինչև 2018 թվականի ապրիլը, նա կանոնավոր հաղորդավարուհի է եղել մեկ այլ ռադիոհաղորդման:

Վաղ կյանք

խմբագրել

Մոնթեգը ծնվել է Բրիտանական բանակի գնդապետ և Գերնսիի քաղաքապետ Ջոն Մոնթեգիի ընտանիքում: Բլանշելանդ քոլեջում կրթություն ստանալուց հետո, նա կենսաբանություն ուսումնասիրել Բրիստոլի համալսարանում՝ ստանալով բակալավրի կոչում[3]:

Կարիերա

խմբագրել

Մոնթեգի առաջին զբաղմունքը եղել է որպես ֆոնդային բրոքեր կոմսության NatWest-ում, այնուհետև Լոնդոնում NatWest Capital Markets- ում եվրապարտատոմսեր դիլեր[4]: Այնուհետև նա բիզնես է սկսել Լոնդոնում տղամարդկանց հագուստի մանրածախ վաճառքի սեփականատեր Չարլզ Թիրվիթի հետ[5]:

Մոնթեգն իր լրագրողական կարիերան սկսել է Channel Television-ում 1991 թվականին։ Նա միացել է Reuters-ին 1995 թվականի հունվարին, իսկ հետո դարձել է Sky News- ի բիզնես թղթակից 1996 թվականի հունվարին[6]։

Նա միացել է BBC-ին 1997 թվականի հոկտեմբերին և ներկայացրել է Newsnight-ը, Breakfast-ը և BBC News-ը, նախքան 2002 թվականին BBC Radio 4 -ի Today լրատվական ծրագրին միանալը [7][8]։ Նա առաջին հաղորդումը ներկայացրել է BBC News 24-ով Գևին Էսլերի հետ 1997 թվականի նոյեմբերի 9-ին։ Նա նաև ներկայացրել է HARDtalk-ը BBC News-ում[9]: 2008 թվականի դեկտեմբերին նա ներկայացրել է BBC World's Nobel Minds-ը Ստոկհոլմի Թագավորական պալատի գրադարանում: 2008թ. ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, տնտեսագիտության և գրականության Նոբելյան մրցանակակիրները կլոր սեղան-քննարկում են ունեցել գլոբալ հուզող հարցերի և գիտելիքի աշխարհում իրենց ունեցած ներդրումների վերաբերյալ:

2010 թվականի նոյեմբերի 6-ին Մոնթեգը խախտել է գործադուլը BBC-ում[10], որը կոչված էր Ժուռնալիստների ազգային միության կողմից: Նա ժամանել է Այսօր հաղորդումը ներկայացնելու հաղորդավար Էվան Դեւիսի հետ միասին՝ չանցնելով պիկետի սահմանը[11][12]: 2011 թվականի հուլիսի 15-ին նա կրկին խախտեց NUJ-ի գործադուլը՝ ներկայացնելով Today-ը Ջասթին Ուեբի հետ[13][14]:

2013 թվականին Սասեքսի համալսարանի կողմից նրան շնորհվել է գրականության դոկտորի պատվավոր կոչում, իսկ 2015 թվականին Բրիստոլի համալսարանի կողմից շնորհվել է իրավունքի դոկտորի պատվավոր կոչում[15]։

18 տարի անց նա լքել է Radio 4-ը[16]: Նա շատ ավելի քիչ էր վաստակում, քան իր տղամարդ գործընկերները, իսկ Ջոն Համֆրիսը վաստակում էր ավելի քան չորս անգամ իր աշխատավարձը[17]: Նա իրեն բնութագրել է որպես «կատաղությունից շիկացած», երբ պարզել է, որ ավելի քիչ է վաստակում, քան մյուս հաղորդավարները[18][19][20][21][22]։

Անձնական կյանք

խմբագրել

2002 թվականի ապրիլին Մոնթեգն ամուսնացել է գործարար սըր Ռիչարդ Քրիստոֆեր Բրուքի հետ Չելսիի գրանցման գրասենյակում: Զույգը ծանոթացել է այն ժամանակ, երբ Բրուկը հյուրանոց է հիմնոել Նորֆոլկի Հոլկհեմ քաղաքում[23]: 2012 թվականին նրա ամուսինը ժառանգել է Բրուքի բարոնետությունը՝ դառնալով 12-րդ բարոնետը[24][25]։  

2014 թվականին նրանք հյուրեր են եղել երեկույթին, որը կազմակերպել է այն ժամանակվա վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ում հետ Բրուքը հաճախել է Էթոն քոլեջը[26]: Զույգը ապրել է Լոնդոնի արևմուտքում և ունի երեք դուստր[27]։ Մոնթեգն ունի նաև մեծ խորթ դուստր[28]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Who's who
  2. Fullerton, Huw (30 March 2018). «Sarah Montague leaves BBC Radio 4's Today programme after 18 years». Radio Times. Վերցված է 20 January 2020-ին.
  3. Debrett's People of Today 2005 (18th ed.). Debrett's. 2005. էջ 1155. ISBN 1-870520-10-6.
  4. Leonard, Tom (21 June 2002). «'I'm all mouth – I like feisty discussions'». The Daily Telegraph. Վերցված է 1 July 2018-ին.
  5. «Sarah Montague». Chartwell Speakers. Վերցված է 1 July 2018-ին.
  6. Leonard, Tom (21 June 2002). «'I'm all mouth – I like feisty discussions'». The Daily Telegraph. Վերցված է 1 July 2018-ին.
  7. Who's who
  8. Wells, Matt (29 November 2001). «Today loses its velvet voice after 18 years of male jibes». The Guardian. Վերցված է 30 September 2015-ին.
  9. Steve Keen on BBC HARDtalk [good sync]. 25 November 2011. Արխիվացված օրիգինալից 2021-12-18-ին – via YouTube.
  10. Freedland, Jonathan (20 July 2018). «The will of the people? These Brexit ideologues are destroying democracy». TheGuardian.com. Վերցված է 20 January 2020-ին.
  11. Nikkhah, Roya (6 November 2010). «BBC calls on unfamiliar faces to struggle through strike action». Վերցված է 28 April 2020-ին – via www.telegraph.co.uk.
  12. Mendick, Jonathan Wynne-Jones and Robert (6 November 2010). «BBC's top stars in bitter split over strike». Վերցված է 28 April 2020-ին – via www.telegraph.co.uk.
  13. Deans, Jason (15 July 2011). «BBC strike disrupts news programmes». The Guardian. Վերցված է 30 September 2015-ին.
  14. «Darren Grimes: Brexit campaigner wins appeal against £20,000 fine». BBC News. 19 July 2019. Վերցված է 17 May 2020-ին.
  15. «Public and Ceremonial Events Office. Honorary Degrees. Sarah Montague». University of Bristol. 10 February 2015. Վերցված է 4 April 2024-ին.
  16. Furness, Hannah (30 March 2018). «Sarah Montague signs off Today programme with final jibe at John Humphrys». The Daily Telegraph. Վերցված է 3 July 2018-ին.
  17. Sawyer, Miranda (1 July 2018). «Trouble at the Today programme: is it losing its grip?». The Guardian. Վերցված է 1 July 2018-ին.
  18. «Sarah Montague: I was incandescent with rage over Today pay gap». The Daily Telegraph. Press Association. 8 April 2018. Վերցված է 8 April 2018-ին.
  19. Montague, Sarah (8 April 2018). «Sarah Montague on her gender pay gap: I'm furious about being paid less than men at the BBC». The Sunday Times. Վերցված է 8 April 2018-ին. (subscription required)
  20. «Radio 4 host 'incandescent with rage' over pay». BBC News (բրիտանական անգլերեն). 8 April 2018. Վերցված է 8 April 2018-ին.
  21. «Sarah Montague: Radio presenter confirms £400k pay settlement with BBC». BBC News (բրիտանական անգլերեն). 20 January 2020. Վերցված է 20 January 2020-ին.
  22. Perraudin, Frances (20 January 2020). «Sarah Montague wins £400,000 from BBC over unequal pay». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 20 January 2020-ին.
  23. Leonard, Tom (21 June 2002). «'I'm all mouth – I like feisty discussions'». The Daily Telegraph. Վերցված է 1 July 2018-ին.
  24. «Norton Priory Museum & Gardens». nortonpriory.org. Վերցված է 5 July 2023-ին.
  25. Heath, Martin (5 July 2023). «Official Roll of the Baronetage». baronetage.org. Վերցված է 5 July 2023-ին.
  26. McSmith, Andy (18 December 2014). «Andy McSmith's Diary: The enemy within Chequers at Sam Cam's delayed 40th». The Independent. Վերցված է 1 July 2018-ին.
  27. «My week: Sarah Montague». theguardian.com/. 16 March 2008. Վերցված է 29 June 2023-ին.
  28. «Sarah Montague – Inspirational Woman!». changingpeople.co.uk. 21 May 2013. Վերցված է 29 June 2023-ին.