Քեթլին Չուկագյան (), հայկական ծագմամբ ամերիկացի խառը ոճի մենամարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո։ 2020 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ զբաղեցնում է կանանց թեթևագույն քաշային կարգի 2-րդ հորիզոնականը։ Նաև գտնվում է UFC-ի պաշտոնական վարկանիշի 10-րդ հորիզոնականում լավագույն կին մարտիկների շարքում՝ անկախ քաշային կարգից (անգլ.՝ pound-for-pound)[1]։

Կենսագրություն խմբագրել

Քեթլին Չուկագյանը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Քուաքերթաուն քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը[2]։ Հայրական պապը ծնվել է Հայաստանում, սակայն վաղ տարիքում տեղափոխվել է Ֆիլադելֆիա։ Քեթլինը սկսել է զբաղվել կարատեով 4 տարեկան հասակում։ Ավագ դպրոցում նա զբաղվել է բռնցքամարտով, որից հետո համատեղել է բռնցքամարտը և քիքբոքսինգը[3]։ 16 տարեկան հասակում Փենսիլվանիայում արժանացել է «Ոսկե ձեռնոցների» (Golden Gloves)։ Դա ԱՄՆ-ում սիրողական բոքսի հեղինակավոր մրցանակ է։ Այդ մրցանակից ավելին միայն ազգայինն է։ Արդեն քոլեջում հետաքրքրվել է բրազիլական ջիու-ջիթսուով։ Սկսել է մենամարտել որպես սիրահար, իսկ 2014 թվակաին դարձել է պրոֆեսիոնալ[4][5]։ Սիրողական ասպարեզում Քեթլինն անցկացրել է 7 մենամարտ և հաղթել բոլոր մենամարտերում։ Արդյունքում նա հաղթել է 3 տիտղոս 3 տարբեր կազմակերպություններում՝ NAAFS-ի կանանց մինիմալ քաշային կարգի չեմպիոն, Ascend Combat-ի կանանց թեթևագույն քաշային կարգի չեմպիոն և XCC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն[6]։

Նրա թիմակիցներն են UFC-ի այնպիսի հայտնի մարտիկներ, ինչպիսիք են Էդսոն Բարբոզան, Մարլոն Մորիասը, Սիջարա Յուբենսկը, թիմը ղեկավարում է Ֆրենկի Էդգարը։ Նա բիզնեսի կառավարման և մարքեթինգի բակալավրի աստիճան է ստացել Ֆերլի Դիկինսոնի համալսարանում։ Քեթլին Չուկագյանն ունի հայկական ծագում և իրեն համարում է հայուհի, մենամարտերից առաջ կշռվելու ժամանակ հաճախ բարձրացնում է հայկական դրոշ[7]։ Ունի Բրազիլիայի ջիու-ջիթսուի շագանակագույն գոտի Բրազիլիայից մարտարվեստների ականավոր ընտանիքի անդամ Ռենզո Գրեյսիից:

Սպորտային գործունեություն խմբագրել

Վաղ գործունեություն խմբագրել

Քեթլինի դեբյուտը խառը ոճի մենամարտերում կայացել է 2014 թվականի հունիսի 28-ին՝ CFFC 37 մրցաշարի շրջանակներում։ Նա հանդիպել է Ռեբեկա Հայնցմանի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։

Իր երկրորդ պրոֆեսիոնալ մենամարտը անցկացրել է World Series of Fighting 13 մրցաշարի շրջանակներում՝ ընդդեմ Մորաեսի, որը կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին։ Քեթլինը 44-ամյա Բրիդջետ Նարսայզին հաղթել է նոկաուտով վերջին ռաունդի 13-րդ վայրկյանին թեթևագույն քաշային կարգի շրջանակներում։

Նրա հաջորդ երկու մենամարտերը չեղյալ են համարվել՝ ընդդեմ Ալինա Ջոնսի Ring of Combat 49 մրցաշարի շրջանակներում, և ընդդեմ Նոհիմե Դենիսոնի CFFC 45 շրջանակներում։ 2015 թվականի մայիսի 9-ին նա երկու անգամ է մենամարտել։ Առաջին մենամարտում հաղթել է Լին Վեներգրենին մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ մենամարտում հաղթել է Մելինդա Ֆաբիանին առաջին ռաունդում, որը եզրափակիչ մենամարտ էր։

Նա վերադարձել է կազմակերպություն և մասնակցել իրադարձություններին, որտեղ իր նորամուտն է նշել CFFC-ում։ Այդտեղ անցկացրել է ևս երեք մենամարտ[8]։ Արդյունքները առաջվա պես հաջող էին՝ երկու գոտի, երկու հաղթանակ մրցավարների միաձայն որոշմամբ և մեկ ծնկով նոկաուտ[9]։

Ultimate Fighting Championship խմբագրել

Քեթլին Չուկագյանի դեբյուտը UFC-ում կայացել է 2016 թվականի հուլիսին UFC Fight Night: McDonald vs. Lineker մրցաշարում՝ ընդդեմ Լորեն Մյորֆիի[10]։ Նա հաղթել է մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ[11]։

Ավելի ուշ մենամարտել է Լիզ Կարշումի հետ UFC 205-ի շրջանակներում[12]։ Սակայն պարտվել է մենամարտում մրցավարների առանձին որոշմամբ[13]։

Դրանից հետո՝ 2018 թվականի հուլիսի 28-ին, մենամարտ է կայացել նրա և Ալեքսիս Դեվիսի միջև UFC on Fox 30 մրցաշարի շրջանակներում[14]։ Նա հաղթել է մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ[15]։

2018 թվականի հունվարի 27-ին Քեթլինը մենամարտել է Մառա Ռոմերո Բորելոյի հետ UFC on Fox: Jacaré vs. Brunson 2 մրցաշարի շրջանակներում[16]։ Նա հաղթել է մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ[17]։

Քեթլինի հաջորդ մենամարտը կայացել է 2018 թվականի դեկտեմբերի 8-ին UFC 231 մրցաշարի շրջանակներում[18]։ Այդ մենամարտը դարձել է նրա երկրորդ պարտությունը իր ամբողջ գործունեության ընթացքում, նա պարտվել է մրցավարների առանձին որոշմամբ[19]։

2019 թվականի հունիսի 8-ին մենամարտել է Ջոան Քալդերվուդի հետ UFC 238-ի շրջանակներում[20]։ Նա հաղթել է մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ[21]։

Հաջորդ մենամարտը կայացել է 2019 թվականի նոյեմբերի 2-ին՝ UFC 244 մրցաշարի շրջանակներում՝ ընդդեմ Ջենիֆեր Մայայի։ Դա դարձել է Քեթլինի 6-րդ հաղթանակը։ Այդ մենամարտում նա հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ[22]։

2020 թվականի փետրվարի 8-ին UFC 247-ի շրջանակներում Քեթլին Չուկագյանը մենամարտել է Վալենտինա Շևչենկոյի դեմ կանանց թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտու համար։ Սակայն 3-րդ ռաունդում նա պարտվել է տեխնիկական նոկաուտով։

2020 թվականի մայիսի 30-ին Քեթլինն իր մենամարտն է անցկացրել Անտոնինա Շևչենկոյի հետ, որին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ ջախջախիչ հաշվով՝ 30-25։ Այդ մենամարտը Քեթլինի համար դարձել է 7-րդը UFC-ի հովանու ներքո, և 5-րդը կանանց թեթևագույն քաշային կարգում, այդ քանակի հաղթանակների շարքը Վալենտինա Շևչենկոյի և Ջիլիան Ռոբերտսոնի հետ հանդիսանում է կանանց թեթևագույն քաշային կարգի ռեկորդ։ Չհաշված դա՝ Քեթլինը ռեկորդ է սահմանել UFC - 7 մարտերի պատմության կանանց թեթևագույն քաշային կարգում։ Չուկագյանը նաև այս մարտում ևս մեկ ռեկորդ է սահմանել, այժմ նա ռեկորդակիր է կանանց թեթևագույն քաշի պատմության մեջ հարվածների քանակով։ Չուկագյանն այս մենամարտում մրցակցուհուն 647 հարված է հասցրել[23]։

2020 թվականի հոկտեմբերի 17-ին Քեթլին Չուկագյանը տեխնիկական նոկաուտով պարտվել է Ջեսիկա Անդրադեի հետ մենամարտի առաջին ռաունդի վերջում՝ Ջեսիքայի հաջող հարվածից հետո Քեթլինի կորպուսին՝ UFC Fight Night: Ortega vs․ Korean Zombie մրցաշարի շրջանակներում[24]։

2020 թվականի նոյեմբերի 21-ին Քեթլինը մրցավարների միաձայն որոշմամբ գերիշխող հաղթանակ է տարել իր դիվիզիոնի չորրորդ հորիզոնականի՝ Սինթիա Կալվիլոյի նկատմամբ UFC 255 մրցաշարի շրջանակներում:

Ֆիլմագրություն խմբագրել

Քեթլին Չուկագյանը նկարահանվել է ռեժիսոր Ռոբ Հոուկի «Մարտական հովիտ» ֆիլմում, որը թողարկվել է 2016 թվականի հուլիսի 22-ին: Նա խաղացել մարտիկի դեր ավտոկանգառում[25]։

Մրցանակներ և տիտղոսներ խմբագրել

Ընդհանուր մենամարտեր խմբագրել

  • Ultimate Fighting Championship
    • Կանանց թեթևագույն քաշային կարգի հաղթանակների քանակով ռեկորդսմեն (6 հաղթանակ)[26]
    • Կանանց թեթևագույն քաշային կարգի անցկացրած մենամարտերի քանակով ռեկորդսմեն (9 մենամարտ)[26]
    • Կանանց թեթևագույն քաշային կարգի մեկ մենամարտի ընթացքում ամենաշատ հասցրած հարվածների քանակի ռեկորդսմեն (647 հարված) ընդեմ Անտոնինա Շևչենկոյի
  • Cage Fury Fighting Championships
    • CFFC-ի կանանց թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (մեկ անգամ, գործող)
    • CFFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն (մեկ անգամ, գործող)
  • Xtream Caged Combat
    • XCC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (մեկ անգամ)
  • Ascend Combat
    • Ascend Combat-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (մեկ անգամ)
  • North American Allied Fight Series
    • NAAFS-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (մեկ անգամ)

Բռնցքամարտ խմբագրել

  • Ոսկե ձեռնոցներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ultimate Fighting Championship. «Рейтинги | UFC». ru.ufc.com (ռուսերեն). Վերցված է 2020-11-24-ին.
  2. Katlyn Chookagian Cerminara
  3. Арпи Бегларян (2017-03-04). «Женское лицо "неженского" спорта: Кетлин Чугакян поднимет флаг Армении». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2020-08-31-ին.
  4. «Top woman amateur martial arts fighter training in Kenilworth to go pro». Վերցված է 2017-03-28-ին.
  5. Robbins, Aaron (2014-09-27). «Katlyn Chookagian: Undefeated and On Her Way Up». Վերցված է 2017-03-28-ին.
  6. Sherdog.com. «Katlyn "Blonde Fighter" Chookagian». Sherdog. Վերցված է 2020-08-30-ին.
  7. «Katlyn Chookagian on Twitter». Վերցված է 2017-04-13-ին.
  8. Writer, DAVID WEINBERG Staff. «Chookagian dominates Varela late in CFFC's first women's title fight». Վերցված է 2017-03-28-ին.
  9. Williams, Chris (2014-09-14). «A Night to Remember for Katlyn Chookagian». Վերցված է 2017-03-28-ին.
  10. «Lauren Murphy vs. Katlyn Chookagian added to UFC Fight Night 91 in Sioux Falls». MMAjunkie (անգլերեն). 2016-07-02. Վերցված է 2018-12-20-ին.
  11. «UFC Fight Night 91 results: Katlyn Chookagian outworks Lauren Murphy for decision win». MMAjunkie (անգլերեն). 2016-07-14. Վերցված է 2018-12-20-ին.
  12. «UFC 205 results: Liz Carmouche tops Katlyn Chookagian by split call in historic New York City opener». 2016-11-13. Վերցված է 2017-03-28-ին.
  13. «UFC 205 results: Liz Carmouche tops Katlyn Chookagian by split call in historic New York City opener». MMAjunkie (անգլերեն). 2016-11-13. Վերցված է 2018-12-19-ին.
  14. Staff (2018-04-27). «UFC on FOX 30 official for Calgary, eight fights added to lineup». mmajunkie.com. Վերցված է 2018-04-27-ին.
  15. «UFC on FOX 30 results: Katlyn Chookagian takes decision from Alexis Davis in standup battle». MMAjunkie (անգլերեն). 2018-07-28. Վերցված է 2018-07-29-ին.
  16. «Katlyn Chookagian vs Mara Romero Borella - COMBAT LEGEND». COMBAT LEGEND (անգլերեն). 2018-01-24. Արխիվացված է օրիգինալից 2018-01-28-ին. Վերցված է 2018-01-28-ին.
  17. «UFC on FOX 27 results: Katlyn Chookagian outworks Mara Romero Borella for decision». MMAjunkie (անգլերեն). 2018-01-28. Վերցված է 2018-01-28-ին.
  18. «Katlyn Chookagian vs. Jessica Eye Expected at UFC 231 in Toronto | MMAnytt.com». MMAnytt.com (անգլերեն). 2018-10-12. Վերցված է 2018-10-17-ին.
  19. «Jessica Eye Edges Out Katlyn Chookagian by Split Decision, Calls for Next Title Shot». MMAWeekly.com (անգլերեն). 2018-12-09. Վերցված է 2018-12-09-ին.
  20. Damon Martin (2018-03-11). «Katlyn Chookagian vs. Joanne Calderwood set for UFC 238». MMAWeekly.com. Վերցված է 2019-03-11-ին.
  21. «UFC 238 early prelims results: Chookagian, Xiaonan earn tough wins; Wineland scores KO». MMA Junkie (անգլերեն). 2019-06-09. Վերցված է 2019-06-09-ին.
  22. Farah Hannoun (2019-08-14). «Katlyn Chookagian vs. Jennifer Maia added to UFC 244 in New York». mmajunkie.com. Վերցված է 2019-08-14-ին.
  23. Максим Лесовой. «А. Шевченко проиграла Чукагян на турнире UFC on ESPN 9» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020-05-31-ին.
  24. Вячеслав Моренко (2020-10-18). «Джессика Андраде победила техническим нокаутом в 1-м раунде Кэтлин Чукагян на турнире UFC». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2020-11-22-ին.
  25. «Fight Valley». imdb.com (անգլերեն). 2016-07-22. Վերցված է 2020-08-30-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  26. 26,0 26,1 «UFC on ESPN 11 post-event facts: Curtis Blaydes' takedowns make history». MMA Junkie (անգլերեն). 2020-06-21. Վերցված է 2020-08-06-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

New championship CFFC-ի թեթևագույն քաշային կարգի 1-ին չեմպիոն
2016 թվականի հունվարի 9 - մինչ օրս
New championship CFFC-ի թեթև քաշային կարգի 1-ին չեմպիոն
2016 թվականի մարտի 19 - մինչ օրս