Էդսոն Մենդիս Բարբոզա կրտսեր (բրազ.-պորտ.՝ Edson Mendes Barboza Jr., հունվարի 21, 1986(1986-01-21), Նովա Ֆրիբուրգու, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), խառը ոճի բրազիլացի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև և կիսաթեթև քաշային կարգերում։ Պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է գալիս 2009 թվականից, հայտնի է UFC կազմակերպության մրցաշարերին մասնակցությամբ, տիրապետում է այնպիսի կազմակերպությունների չեմպիոնի տիտղոսներին, ինչպիսիք են Renaissance MMA-ն և Ring of Combat-ը։

Էդսոն Բարբոզա
Ծնվել էհունվարի 21, 1986(1986-01-21) (38 տարեկան)
ԾննդավայրՆովա Ֆրիբուրգու, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ, քիքբոքսեր, թեքվանդոյի մարզիկ և Thai boxer

Կենսագրություն խմբագրել

Էդսոն Բարբոզան ծնվել է 1986 թվականի հունվարի 21-ին, Ռիո դե Ժանեյրո նահանգի Նովա Ֆրիբուրգու մունիցիպալիտետում։ Ծնվել է վաղաժամ՝ հղիության 28-րդ շաբաթում, բժիշկները նրա գոյատևման հնարավորությունները գնահատել են 50/50[1][2]։ Ութ տարեկանում սկսել է լրջորեն զբաղվել թաիլանդական բռնցքամարտով, հանդես է եկել մուայ թայի և քիքբոքսինգի բազմաթիվ մրցումներում, այդ թվում՝ անցկացրել է 25 պրոֆեսիոնալ մենամարտ, որոնցից 17-ը նոկաուտով է ավարտել առաջին իսկ ռաունդում։ Ավելի ուշ նաև յուրացրել է բրազիլական ջիու-ջիթսուն՝ մարզվելով հայտնի վարպետ Ռիկարդո Ալմեյդայի ղեկավարությամբ։ Հարվածային տեխնիկաներից կիրառել է դասական բռնցքամարտը և թաեքվոնդոն։

Պրոֆեսիոնալ գործունեության սկիզբ խմբագրել

2009 թվականին Բարբոզան մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում և սկսել է մարզումները The Armory մարտարվեստների դահլիճում։ Այդ ժամանակ նա ММА-ում նորամուտը նշել է պրոֆեսիոնալ մակարդակով, տեխնիկական նոկաուտով հաղթանակ տանելով առաջին ռաունդում։ Մենամարտել է ամերիկյան ոչ մեծ փրոմոուշեններում, մասնավորապես նվաճել և երկու անգամ պաշտպանել է թեթև քաշային կարգում Renaissance MMA կազմակերպության չեմպիոնի տիտղոսը։ 2010 թվականին դարձել Է Ring of Combat կազմակերպության չեմպիոն։ Ծրագրվում էր այդ տիտղոսի պաշտպանությունը ռուս մարտիկ Միխայիլ Մալյուտինի հետ մենամարտում, սակայն Բարբոզան որոշում է կայացրել տեղափոխվել Ultimate Fighting Championship ավելի մեծ պրոմոուշեն և հրաժարվել է չեմպիոնական գոտուց, իսկ Մալյուտինին որպես մրցակից կազմակերպիչները ներկայացրել են Բարբոզայի հայրենակից Լուիս Ազերեդին[3]։

Ultimate Fighting Championship խմբագրել

Բարբոզան UFC-ում նորամուտը նշել է 2010 թվականի նոյեմբերին, ի սկզբանե նրա մրցակիցը Դերեն Էլկինսն էր, սակայն նա վնասվածք էր ստացել, և նրան փոխարինել է կազմակերպության նորեկ Մայք Լուլոն, որին Բարբոզան 3-րդ ռաունդի սկզբում ոտքերի հարվածներով հասցրել էր տեխնիկական նոկաուտի։ Հետագայում հաղթանակ է տարել Էնթոնի Նժոկուանիի, Ռոս Փիրսոնի և Թերի Էտիմի նկատմամբ, ընդ որում այդ մարտերից յուրաքանչյուրը ճանաչվել է երեկոյի լավագույն մարտը։ Էտիմի դեպքում եղել է նաև երեկոյի լավագույն նոկաուտը, ոտքով տպավորիչ հարված, որը բազմաթիվ պարբերականների կողմից ճանաչվել է որպես տարվա լավագույն նոկաուտ[4]։

Իր պրոֆեսիոնալ գործունեության առաջին պարտությունը Բարբոզան կրել է 2012 թվականի մայիսին, երբ տեխնիկական նոկաուտով զիջել է կազմակերպություն վերադարձած վետերան Ջեյմի Վարներին։ Չնայած պարտությանը՝ բրազիլացին շարունակել է ակտիվորեն դուրս գալ օկտագոն և 2013 թվականինին իր հաղթանակների ցուցակում ավելացրել է ևս երեք հաղթանակ՝ առավելության հասնելով Լուկաս Մարտինսի, Ռաֆայել Օլիվեյրայի և Դենի Կաստիլյոյի նկատմամբ։ Կաստիլյոյի հետ դիմակայությունը հատկապես լարված է անցել, նա ակնհայտորեն գերիշխում էր առաջին ռաունդում, կարող էր մենամարտն ավարտել հարվածներով և հնարքով, սակայն երկրորդ և երրորդ ռաունդներում Բարբոզան գրավել է նախաձեռնությունը՝ հաղթելով մրցավարների մեծամասնության որոշմամբ։ Երկու մարտիկներն էլ արդյունքում մրցանակ են ստացել երեկոյի լավագույն մենամարտի համար[5]։

2014 թվականի ապրիլին Էդսոն Բարբոզան դուրս է եկել օկտագոն Դոնալդ Սերոնեի դեմ։ Առաջին ռաունդի սկզբում մոտ էր նոկաուտով վաղաժամ մենամարտն ավարտելուն, սակայն շուտով բաց թողնելով ճշգրիտ ջեբը` հայտնվել էր պարտերում, ստիպված էր հանձնվել հետևից հաջողությամբ անցկացված խեղդող հնարքի արդյունքում։ Ավելի ուշ հաղթել է Էվան Դանեմին և Բոբի Գրինին, սակայն պարտվել է Մայքլ Ջոնսոնին։ 2015 թվականի հուլիսին մրցավարական միաձայն որոշմամբ առավելության է հասաել անպարտելի ամերիկացի Փոլ Ֆելդերի նկատմամբ՝ իր գործունեւոթյան ընթացքում ստանալով երեկոյի լավագույն մենամարտի 5-րդ բոնուսը և արժանանալով կազմակերպության նախագահ Դեյն Ուայթի գովասանքին, որը նրանց մենամարտը «անհավանական» էր անվանել։ Նույն թվականին փոխարինել է վնասվածք ստացած Խաբիբ Նուրմագոմեդովին Էնտոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտում, երկրորդ ռաունդում զիջելով պարտվել է Ֆերգյուսոնին՝ ընկնելով դ'Արսեի խեղդող հնարքի մեջ։ Նրանց դիմակայությունը նույնպես ճանաչվել է երեկոյի լավագույն մենամարտ[6]։

2016-ը Բարբոզայի համար շատ հաջող էր անցել, նա միավորներով հաղթել է այնպիսի հայտնի մարտիկների, ինչպիսիք են Էնթոնի Պետտիսը և Գիլբերտ Մելենդեսը։ 2017 թվականի մարտին հաղթել Է Իրանի ներկայացուցիչ Բենեիլ Դարիյուշին՝ բոնուս վաստակելով երեկոյի լավագույն ելույթի համար[7]։

2017 թվականի դեկտեմբերի 31-ին Լաս Վեգասում UFC 219 մրցաշարի շրջանակներում Էդսոն Բարբոզան պարտվել է Խաբիբ Նուրմագոմեդովին։ 31-ամյա Բարբոզայի համար այս պարտությունը կարիերայում 5-րդն էր՝ 19 հաղթանակների դեպքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kevin Iole (2013 թ․ դեկտեմբերի 12). «UFC lightweight contender Edson Barboza overcame overwhelming odds at birth». Yahoo!Sports. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. Guilherme Cruz (2013 թ․ հոկտեմբերի 12). «Born premature, Edson Barboza wasn't expected to make it past infancy». mmafighting.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «Ring of Combat XXXI titles». mixedmartialarts.com. 2010 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  4. Staff (2012 թ․ հունվարի 12). «UFC 142 results: Edson Barboza blasts Terry Etim with spinning wheel kick». mmajunkie.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.
  5. Staff (2013 թ․ դեկտեմբերի 14). «Edson Barboza vs. Danny Castillo». mmadecisions.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. Dave Doyle (2015 թ․ դեկտեմբերի 12). «TUF 22 Finale postfight bonuses: Tony Ferguson takes home an extra $100,000». mmafighting.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. Staff (2017 թ․ մարտի 12). «UFC Fight Night 106 bonuses: With no 'Fight of Night,' who took home the 4 performance honors?». mmajunkie.com. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.