Ֆերենց Հելբինգ (հունգ.՝ Helbing Ferenc, ), հունգարացի գրաֆիկական նկարիչ, վիմագիր, գեղանկարիչ, պատկերազարդող, մանկավարժ:

Կենսագրություն

խմբագրել
 
1920 թվականի հունգարական թղթադրամը 1000 կրոն անվանական արժեքով։ Հեղինակ՝ Ֆերենց Հելբինգ
 
Ֆերենց Հելբինգի որմնանկարը Միշկոլցի հյուրանոցում

1892 թվականին Ֆերենցը սկսել է գեղարվեստական գործունեությունը: Սկզբում զբաղվել է վիմագրությամբ, այնուհետև ուսումնասիրել է գրաֆիկան և կիրառական արվեստ, աշխատել է տպարանում[1][2]:

Հետագայում նա զբաղվել է գրաֆիկական ձևավորմամբ և պատրաստել մի քանի խոշոր պաստառ կլասիցիզմի և էկլեկտիզմի ոճով՝ օգտագործելով պլաստմասսա, դասական ձևավորում և ոսկյա կամ ներկված ֆոներ:

1906 թվականից Հելբինգը դասավանդել է գրաֆիկայի դպրոցում, այնուհետև կիրառական արվեստի դպրոցում (1910 թվականից) և Գեղարվեստի ակադեմիայում (մինչև 1936 թվականը)[3]: 1927-1936 թվականներին ղեկավարել է կերպարվեստի դպրոցը:

Ժամանակի ընթացքում մշակել է սեփական գրաֆիկական ոճը, ինչի շնորհիվ դարձել է հունգարական կերպարվեստի առավել հայտնի ներկայացուցիչներից մեկը, եղել է հունգարական առևտրային գրաֆիկայի առաջնամարտիկը:

Եղել է նաև գրքի նկարազարդող, գեղանկարիչ, բազմաթիվ պաստառների, փոստային նամականիշների հեղինակ։ Նա ստեղծել է վիտրաժներ և ֆրեսկոներ (օրինակ՝ Լիլաֆյուրեդի Palace Hotel-ում, Միշկոլցի հյուրանոցում):

Նրա հեքիաթային, մոդեռն ոճի խորհրդանշական ստեղծագործությունները նման են Վիեննական սեցեսսիոնիզմի ավստրիացի և հունգարացի վարպետների աշխատանքներին: Նրա որոշ գործեր բավականին էրոտիկ են, ներկայացնում են դիվային կնոջ իդեալական կերպարը, ինչը շատ տարածված էր այդ ժամանակաշրջանում: Իր գրաֆիկական աշխատանքների, նկարազարդումների, գրքապիտակների, էքսլիբրիսների մեջ նկարիչը հաճախ է օգտագործել ճոխ զարդարանքներ և ծաղկային մոտիվներ: Նա նկարել և ձևավորել է բազմաթիվ հունգարական թղթադրամներ:

Ֆերենց Հելբինգը մի քանի արդյունաբերական և տպագրական մրցույթների մասնակից է, կիրառական արվեստի և գրաֆիկայի բնագավառում բազմաթիվ հունգարական և արտասահմանյան մրցանակների դափնեկիր: Նրա որոշ աշխատանքներ այժմ կարելի է տեսնել Հունգարիայի ազգային պատկերասրահում:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Томкович Е. А. Домашняя литография. Руководство по автографии и перепечатыванию для канцелярий. — СПб.,1893
  2. Справочник полиграфиста — A
  3. Новый энциклопедический словарь изобразительного искусства. — Т. V, 2006. — С. 114

Արտաքին հղումներ

խմբագրել