Վեներա Սարիբեկի Վարդումյան (), հայ բանաստեղծուհի։

Կենսագրություն խմբագրել

Վեներա Վարդումյանը ծնվել է 1955 թվականի հուլիսի 23-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում։ 1962-1972 թվականներին սովորել է Ճոճկանի միջնակարգ դպրոցում։ 1978 թվականից ուսումը շարունակել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժնում, որից հետո աշխատանքի է ընդունվել Ճոճկանի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Շուրջ 40 տարի աշխատել է դպրոցում[1]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Սկսել է ստեղծագործել դեռևս դպրոցական տարիներից։ Իր ստեղծագործական գործունեության մասին հեղինակը նշում է․

  Գրում եմ ամեն օր։ Դա իմ ապրելու կերպն է։ Իմ աշխարհի գույները զարմանալիորեն պայծառ են։ Երբեք չեն խամրում[2]։
- Վեներա Վարդումյան
 

Տպագրվել է «Լոռի», «Գրական թերթ»[3], «Թումանյանական աշխարհ» և այլ թերթերում ու կայքերում[4][5]։ Վարդումյանի ստեղծագործությունները տպագրվել են նաև «Լոռի, իմ սեր, իմ թախիծ…» ժողովածուում, որտեղ ներկայացված են Թումանյանի տարածաշրջանի 40 ստեղծագործողների, այդ թվում՝ Հրանտ Մաթևոսյանի, Ֆելիքս Բախչինյանի, Վան Արյանի, Լենա Անթառանյանի և այլոց աշխատանքները[6][7][8]։

  Ճշմարիտ ստեղծագործությունը միշտ գտնում է իր հասցեատիրոջը։ Պոեզիայի հասցեատերը ինձ-ն է։ Եթե յուրաքանչյուրը գտնում է իրեն այդ ստեղծագործության մեջ, ուրեմն բանաստեղծը կամ արձակագիրը ճշմարիտ գրող է, որ հասել է ինձ-ին[6]։
- Վեներա Վարդումյան
 

Հրատարակած աշխատություններ խմբագրել

  • «Իմ անունը կին է» (2006)
  • «Տաք անձրև» (2015)[1]

Տպագրության է պատրաստում «Զրույց ծառի հետ» գիրքը՝ բաղկացած երկու մասից՝ արձակ և թևավոր խոսքեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ես կիսատ ոչինչ չեմ նվիրում մարդկանց». www.aravot.am. Մինասյան Ռուզան. Հոկտեմբերի 20, 2019.
  2. Գևորգյան, Ա․ (2014). Լոռի, իմ սեր, իմ թախիծ։ Արձակի ժողովածու. Երևան: Վան Արյան. էջ 279. ISBN 978-9939-70-066-3.
  3. «Վեներա ՎԱՐԴՈՒՄՅԱՆ». Գրական Թերթ. 2013-12-20. Վերցված է 2022-04-14-ին.
  4. «Վեներա Վարդումյան» (PDF). «Նորք» Հայաստանի Գրողների Միության գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդես. 2015.
  5. «Լույսի կածան». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2022-04-14-ին.
  6. 6,0 6,1 Գևորգյան, Անահիտ (2014-09-17). ««Լոռի, իմ սեր, իմ թախիծ…». լոռեցիների արձակը». CIVILNET. Վերցված է 2022-04-14-ին.
  7. «​ՔԱՌԱՍՈՒՆ ՀԵՂԻՆԱԿ` 316 ԷՋԵՐՈՒՄ». archive3.ankakh.com (անգլերեն). Վերցված է 2022-04-14-ին. {{cite web}}: zero width space character in |title= at position 1 (օգնություն)
  8. ««Լոռի, իմ սեր, իմ թախիծ…» գրքի շնորհանդեսը` Ալավերդիում». Լարիսա Փարեմուզյան. Հոկտեմբերի 19, 2010.

Արտաքին հղումներ խմբագրել