Լենա Անթառանյան
Լենա Սարգսի Անթառանյան (օգոստոսի 12, 1950), հայ բանաստեղծուհի, 1989 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Լենա Անթառանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1950 |
Մասնագիտություն | բանաստեղծ, երգահան |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ → Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Պարգևներ | 2010 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի։ |
Ներշնչվել է
| |
Ներշնչել է
| |
Լենա Անթառանյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1950 թվականի օգոստոսի 12-ին, Լոռու մարզի շրջանի Օձուն գյուղում։ Ավարտել է Կիրովականի տեխնոլոգիական տեխնիկումը։
Ավելի քան երեք տասնամյակ աշխատել է քաղաքի կերպարվեստի թանգարանում որպես գիտաշխատող։ Եղել է Հայաստանի գրողների միության պրոպագանդայի բյուրոյի Կիրովականի բաժանմունքի ներկայացուցիչ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար (2003 թվականից)։ Այժմ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրենն է (2006 թվականից)։
Նրա ստեղծագործությունները տպագրվել են գրական մամուլում և «Նոր ձայներ», «Հայուհիներ», «Գրական Լոռի», «Հայ արդի քնարերգություն» անթոլոգիաներում։
Թարգմանվել է նաև ռուսերեն, տպագրվել Մոսկվայի «Լիտերատուրնայա գազետա» և ԱՊՀ երկրների գրողների ռուսալեզու տարեգրքում։
Երկեր
խմբագրել- Վերջին ժպիտ, Երևան, 2013։
- Թափուր կառամատույց, Երևան, 2000։
- Հայաստան, բարության փորձաքար, 1999։
- Մոռացվածների երգը, Երևան, 1990։
- Ծառեր, Երևան, 1977։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 2010 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Անթառանյան» հոդվածին։ |