HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի (այլ կիրառումներ)

«Լոռի», խորհրդային շրջանի թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Թումանյանի շրջանային կոմիտեի, աշխատավորների դեպուտատների շրջանային և Ալավերդու քաղաքային խորհուրդների օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1965 թվականին, Ալավերդիում։

Լուսաբանել է ԽՄԿԿ և ՀԿԿ կենտկոմների որոշումները, լուսաբանել շրջանի ու քաղաքի տնտեսությունների և արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքները։

Տպագրել է մարզական, մշակութային, միջազգային և հանրապետական լուրեր, գրական էջեր, բժշկական և իրավաբանական տեղեկություններ։

Հաջորդել է «Պղնձի ֆրոնտում» (1931-1962), «Կոմունիզմի համար» (1962-1963, միջշրջանային), «Լոռի» (1963-1964, միջշրջանային թերթերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 664 CC-BY-SA-icon-80x15.png