Մարկ Անդրիսեն (անգլ.՝ Marc Andreessen, [1]), ամերիկացի ճարտարագետ, ներդրող, ձեռնարկատեր և գյուտարար։ Առանցքային դեր է խաղացել NCSA Mosaic բրաուզերի ստեղծման գործում և դարձել Netscape Communications Corporation-ի համահիմնադիրներից մեկը[2]։

Կենսագրություն խմբագրել

Գիմնազիայում սովորելիս Անդրիսենն ինքնուրույն ուսումնասիրել է BASIC ծրագրավորման լեզուն և ստեղծել սեփական համակարգչային խաղեր։ Ավելի ուշ նա փորձում էր գրել մաթեմատիկական խնդիրներ լուծող ծրագրեր։ Նա պլանավորում էր դառնալ էլեկտրաճարտարագետ, բայց հրաժարվել է այդ մտքից Իլինոյսի համալսարան ընդունվելուց և Գերհամակարգչային հավելվածների ազգային կենտրոնում աշխատանք ստանալուց հետո[3]։ Այնտեղ նա էրիկ Բինայի հետ ստեղծել է Mosaic բրաուզերը։ Այն շատ հայտնի է դարձել, մեկ տարվա ընթացքում ներբեռնվել է մոտ երկու միլիոն անգամ։

1993 թվականին Անդրիսենը ստացել է ինֆորմատիկայի բակալավրի աստիճան և տեղափոխվել Սիլիկոնային հովիտ՝ աշխատանքի անցնելով էլեկտրոնային առևտրի ոլորտում տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող փոքր ընկերությունում: 1994 թվականի ապրիլին Անդրիսենը և Silicon Graphics-ի հիմնադիր Ջեյմս Քլարկը ստեղծել են Mosaic Communications Corporation ընկերությունը (ավելի ուշ վերանվանվել է Netscape Communications Corporation):

2009 թվականին Անդրիսենը և նրա բիզնես գործընկեր Բեն Հորովիցը հիմնել են Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամը, որը ներդրումներ է կատարում ՏՏ ընկերություններում[4]:

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

  • 1997 թվականին ստացել է Ուոլես ՄաքԴոուելի մրցանակ։
  • 2011 թվականին նա զբաղեցրել է առաջին տեղը CNET-ի ամենաազդեցիկ ներդրողների վարկանիշում[5]։
  • 2012 թվականին Անդրիսենը հայտնվել է Time 100 ցուցակում[6]։
  • 2013 թվականի մարտին Անդրիսենը ինտերնետի այն հինգ պիոներների թվում էր, որոնք արժանացել են Եղիսաբեթ թագուհու մրցանակին՝ «ճարտարագիտության մեջ ակնառու ձեռքբերումների համար, որոնք փոխեցին աշխարհը»[7]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Simone Payment, Marc Andreessen and Jim Clark: The Founders of Netscape, The Rosen Publishing Group, 2006, p. 15. 978-1-4042-0719-6.
  2. Dan Frommer. «Marc Andreessen Joins Facebook Board». Alleyinsider.com. Վերցված է October 5, 2008-ին.
  3. «MARC L. ANDREESSEN». ENGINEERING AT ILLINOIS. University of Illinois at Urbana-Champaign. Վերցված է March 31, 2017-ին.
  4. Кони Гульельмо (2012-06-26). «Марк Андриссен и Бен Хоровиц — венчурные хулиганы с миллиардами». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2015-01-01-ին. Վերցված է 2014-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Marc Andreessen and Ben Horowitz». 12 of the most influential tech investors of 2011. CNET. Արխիվացված է օրիգինալից February 8, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
  6. McCracken, Harry (April 18, 2012). «The 100 Most Influential People in the World». Time. Արխիվացված է օրիգինալից April 19, 2012-ին. Վերցված է August 15, 2012-ին.
  7. "2013 Winners Announced" Queen Elizabeth Prize for Engineering

Արտաքին հղումներ խմբագրել