Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 46
Կառոլինա Բանգ իսպ.՝ Carolina Bang | |
---|---|
Կառոլինա Բանգ (2017) | |
Ի ծնե անուն՝ | Carolina Herrera Bang |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 21, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կանարյան կղզիներ Սանթա-Կռուզ-դե-Թեներիֆե Իսպանիա |
Երկիր՝ | Իսպանիա |
Ազգություն՝ | Իսպանուհի |
Քաղաքացիություն՝ | Իսպանիա |
Մասնագիտություն՝ | Դերասանուհի |
Կարիերա՝ | 2005 թվականից |
Ուղղություն՝ | Կատակերգություն Կարճամետրաժ ֆիլմեր Դրամա |
IMDb։ | ID 3016653 |
www.carolinaherrera.com |
Կարոլինա Էռերա Բանգ (իսպ.՝ Carolina Herrera Bang, 1985 թվական սեպտեմբերի 21 Սանթա-Կռուզ-դե-Թեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա) - թատրոնի և կինոյի իսպանացի դերասանուհի: Ունի նորվեգական արմատներ: Նրա ամենահայտնի դերն է՝ աճպարարուհին, ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի «Թախծալի բալլադ շեփորի համար» ֆիլմում (2010), որի համար 2011 թվականին նա անվանակարգվել է «Գոյա» կինոմրցանակին «Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ» անվանակարգման մեջ:
Կարիերա
խմբագրելԾնվել է 1985 թվականին Թեներիֆե կղզում, փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մադրիդ: Մադրիդյան պոլիտեխնիկական համալսարանում ուսումնասիրել է ճարտարապետություն, և դրա հետ մեկտեղ սովորել է դերասանական արվեստ:
2005 թվականին, Կարոլինա Բանգը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան, աշխատելով թատրոնում: 2007 և 2008 թվականների ընթացքում, նա նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում[1]: Միևնույն ժամանակ, նա նկարահանվել է «Պակոյի մարդիկ» և «Los exitosos Pells» սերիալներում:
2010 թվականին դերասանուհին նկարահանվել է Ալեքս դե լա Իգլեսիայի «Թախծալի բալլադ շեփորի համար» ֆիլմում[2]: Կառոլինան վերջ ի վերջո անվանակարգվել է «Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ» անվանակարգման մեջ «XXV Գոյա մրցանակ»-ի համար (2011)[3]:
2011 թվականին Բանգը Անտոնիո Ռեսինեսի և Մարիա Բարանկոյի հետ համատեղ նկարահանվել է «Ռասպուտինի դաշույնը» ֆիլմում[4], ինչպես նաև հրավիրվել է «Աիդա» հեռուստասերիալ որպես հյուր: Կարոլինան նաև հաստատել է, որ Telecinco հեռուստաալիքի «Գայլերի երկիր» սերիալում խաղալու է գլխավոր դերը[5][6]: 2011 թվականին նկարահանվել է նաև «Կյանքի վերջին կայծը» ֆիլմում:
2013 թվականին խաղացել է երիտասարդ վհուկ Եվայի դերը «Վհուկները Սուգարամուրդիից» կոմեդիայում:
Անձնական կյանք
խմբագրելԻր հարազատ իսպաներենից բացի, ազատ խոսում է նաև անգլերենով և ուսումնասիրում է գերմաներեն և չինարեն լեզուները[7]: Նա հայտնել է, որ քնելուց առաջ սիրում է դիտել այնպիսի ֆիլմեր ինչպիսիք են` «Լարովի նարինջ» և «Սրտով վայրենի» ֆիլմերը: Կարոլինան Իսպանիայում համարվում է ամենագեղեցիկ կանանցից մեկը[8][9][10]:
2014 թվականի հունիսին Կարոլինան ամուսնացավ ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի հետ:
Պարգևներ և անվանակարգեր
խմբագրելՏարեթիվ | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
Գոյա (կինոմրցանակ, 2011) | Գոյա մրցանակ | «Գոյա» Մրցանակ լավագույն կանացի դերասանական առաջնաելույթի համար | Թախծալի բալլադ շեփորի համար | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Despega la serie 'Plutón BRB Nero'». El Mundo. 24 September 2009. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ Miguel Ángel Valero (10 December 2010). «Cuando los payasos dejaron de ser graciosos». El Mundo. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ 3,0 3,1 «Balada triste de trompeta». 25th Goya Awards. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ «Rodando... "La daga de Rasputín"». carolinabang.net. 2 May 2009. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ «Carolina Bang ficha "Tierra de lobos"». elgatoencerrado.net. 25 March 2011. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ «Coches de caballos, enaguas, corsés... da comienzo el rodaje de la segunda temporada de 'Tierra de Lobos'». ¡Hola!. 14 April 2011. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ «Official Website of Carolina Bang». carolinabang.net. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ Lucía González (14 January 2011). «Si me tocan más papeles de chica sexy, ya tendré tiempo de 'desencasillarme'». El Mundo. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ Jackie O. (14 February 2011). «La gala de los 'joya'». El Mundo. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ «Carolina Bang desnuda». Negativo Digital (Spanish website). 21 December 2011. Վերցված է 18 April 2011-ին.