Մերի Ուոլստոնկրաֆթ (անգլ.՝ Mary Wollstonecraft, [ˈmɛəri ˈwʊlstənkrɑːft], ծն.՝1759 թվական ապրիլի 27, Լոնդոն, մահ.՝ 1797 թվական սեպտեմբերի 10, Լոնդոն), բրիտանացի գրող, փիլիսոփա և XVIII դարի ֆեմինիստ: Հանդիսանում է մի շարք վեպերի, տրակտատների, նամակների հավաքածուների, Ֆրանսիական հեղափոխության պատմության մասին գրքի, դաստիարակության մասին և մանկական գրքերի հեղինակ: Ուոլստոնկրաֆթը հայտնի է իր «Կանանց իրավունքների պաշտպանություն» (1792) էսսեով, որում նա պնդում է, որ կանայք տղամարդկանց նկատմամբ զարգացման առավել ցածր մակարդակի էակներ չեն, և որ հասարակությանը այդպիսինն են թվում անբավարար կրթության պատճառով: Նա առաջարկում է և տղամարդկանց, և կանանց ընդունել որպես բանական էակներ և ներկայացնում է հասարակական կարգ, հիմնված միմիայն բանականության վրա:

Լայնածավալ հասարակության ներսում և հատկապես ֆեմինիստների մոտ Ուոլստոնկրաֆթի անձնական կյանքի իրադարձությունները ստացել են առավել լայն ճանաչում, քան նրա ստեղծագործությունները, իր արտասովորության, և երբեմնի սկանդալային կյանքի շնորհիվ: Հենրի Ֆյուզելիի և Հիլբերտ Իմլեյի հետ ունեցած երկու անհաջող հարաբերություններից հետո, Ուոլստոնկրաֆթը ամուսնացել է փիլիսոփա և անարխիզտական շարժման կարապետ Ուիլյամ Գոդվինի հետ: Նրանց աղջիկը՝ Մերի Շելլին հայտնի է որպես «Ֆրանկենշթեյն» վեպի հեղինակ: Ուոլստոնկրաֆթը մահացել է երեսունութ տարեկան հասակում հետծննդյան տենդից, թողնելով իրենից հետո մի քանի անավարտ ձեռագրեր:

Նրա մահից հետո, Գոդվինը 1798 թվականին հրատարակեց հուշագրություններ իր կնոջ մասին: XX դարում, ֆեմինիստական շարժման ուժեղացմամբ Ուոլստոնկրաֆթի տեսակետները կանանց իրավունքների նկատմամբ և կանացիության մասին տիպիկ պատկերացումների քննադատումները դառնում էին առավել կարևոր: Մեր օրերում Ուոլստոնկրաֆթը ֆեմինիստական փիլիսոփաների մեջ համարվում է առաջիններից մեկը, իսկ նրա կյանքը և գործերը մեծ ազդեցություն են թողել բազմաթիվ ֆեմինիստների կյանքերում:

Մանկություն և Երիտասարդություն խմբագրել

Ուոլստոնկրաֆթը ծնվել է 1759 թվականի ապրիլի 27-ին լոնդոնյան՝ Սպիտալֆիլձ շրջանում: Նրա հայրը վատնել է ընտանիքի ողջ ունեցվածքը, մասնակցելով տարբեր սպեկուլյացիաների, և ծանր ֆինանսական վիճակի պատճառով Ուոլստոնկրաֆթները ստիպված էին հաճախ փոխել բնակության վայրերը[1]: Ավելի ուշ հայրը ստիպել է Մերիին հրաժարվել գումարի այն մասից, որը նա պետք է ժառանգեր իր չափահասության լրացումից անմիջապես հետո: Բացի այդ, հայրը նաև մեծ սեր ուներ ալկոհոլի նկատմամբ, ինչի հետևանքով հաճախ էր հալածանքների ենթարկում իր կնոջը: Մանուկ ժամանակ Մերին նույնիսկ քնում էր իր մոր ննջասենյակի դռան շեմին, նպատակ ունենալով պաշտպանել նրան[2]: Իր կյանքի ամբողջ ընթացքում, Մերին մեծ ազդեցություն է ունեցել քույրերի՝ Էվերինայի և Էլիզայի վրա: Այդպիսի մի վառ օրինակ է ծառայում, այն, որ 1784 թվականին Մերին կարողացավ համոզել Էլիզային, ով տառապում էր հետծննդաբերական դեպրեսիայով, թողնել իր ամուսնուն և երեխային: Արհամարելով բոլորի կողմից ընդունված նորմաները, Մերին նախապատրաստել է ամեն անհրաժեշտ բան քրոջ փախուստի համար: Այդպիսի արարքը անհավանական էր թվում այն ժամանակներում: Հետագայում Էլիզան չկարողացավ այլևս ամուսնանալ և կորցնելով գոյատևելու բոլոր միջոցները, ստիպված եղավ ապրել չնչին փողերով[3]:

Ուոլստոնկրաֆթի երիտասարդության մեջ մատնանշվում է նրա ընկերությունը երկու կնոջ հետ: Առաջինը եղել է Ջեյն Արդենը (անգլ.՝ Jane Arden) Բևեռլիից: Նրանք հաճախ գրքեր էին կարդում միասին և հաճախում Արդենի՝ ինքնուսույց-փիլիսոփա հոր դասախոսություններին: Ուոլստոնկրաֆթը վայելում էր Արդենի ընտանիքի ինտելեկտուալ մթնոլորտը, բարձր էր գնահատում իր ընկերությունը Ջեյնի հետ: Նա գրում էր Ջեյնին՝ «Իմ մոտ ձևավորվել է ընկերության ռոմանտիկ հասկացողություն: Ես մի փոքր յուրօրինակ եմ սիրո և ընկերության մասին իմ պատկերացումներում, և ես պարտադիր պետք է զբաղեցնեմ կամ առաջին տեղը, կամ ընդհանրապես ոչ մեկը[4]: Որոշ նամակներում հստակ նկատվում է էմոցիոնալ անկայունություն և ընկճվածության հակում, որոնք հետապնդում էին Մերիին նրա ամբողջ կյանքի ընթացքում[5]:


Второй и гораздо более важной была дружба с Фэнни Блад (Fanny Blood), которая, как утверждала Мэри Уолстонкрафт, способствовала расширению её кругозора[6]. Несчастная в семейной жизни, Уолстонкрафт покинула родительский дом в 1778 году и поступила в компаньонки к Саре Доусон, вдове, жившей в Бате. Уолстонкрафт пришлось нелегко на службе у женщины с тяжёлым характером, но полученный опыт впоследствии очень помог в работе над «Мыслями об образовании дочерей (англ.)» (1787). В 1780 году Мэри вернулась домой, чтобы ухаживать за умирающей матерью[7], а после смерти матери оставила службу и уехала к Бладам. В течение двух лет, проведённых с Бладами, Уолстонкрафт поняла, что идеализировала Фэнни, которая придерживалась традиционных женских ценностей. Но Уолстонкрафт всегда оставалась преданной Фэнни и её семье[8].


Երկրորդ և առավել կարևորը Ֆեննի Բլադի (Fanny Blood) հետ ընկերությունն էր, որը, ինչպես պնդում էր Մերի Ուոլստոնկրաֆթը, նպաստել է նրա տեսադաշտի լայնացմանը[6]: Ընտանեկան կյանքում դժբախտ Ուոլստոնկրաֆթը լքել է հայրական տունը 1778 թվականին և դարձել է Սարա Դոուսոնի գործընկերուհի






































Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tomalin, 9, 17, 24, 27; Sunstein, 11
  2. Todd, 11; Tomalin, 19; Wardle, 6; Sunstein, 16
  3. Todd, 45-57; Tomalin, 34-43; Wardle, 27-30; Sunstein, 80-91
  4. Цитата из книги Todd, 16
  5. Смотри, например: Todd, 72-75; Tomalin, 18-21; Sunstein, 22-33
  6. Todd, 22-24; Tomalin, 25-27; Wardle, 10-11; Sunstein, 39-42