Մասնակից:ՄԱՍՆԱԿԻՑ/Ավազարկղ1
ՄԱՍՆԱԿԻՑ/Ավազարկղ1 |
---|
Ժակ Պիկար, (ֆր.՝ Jacques Piccard, ), շվեյցարացի օվկիանոսագետ, չորս մարդկանցից մեկը, ով եղել է Մարիանյան իջվածքի հատակին։
Կենսագրություն
խմբագրելԺակ Պիկարը ծնվել Է Բրյուսելում՝ ֆիզիկոս և գյուտարար Օգյուստ Պիկարի ընտանիքում: Հոր հետ մասնակցել է «Տրիեստ» բաթիսկաֆի կառուցմանն ու փորձարկումներին, որտեղ նա ամերիկացի լեյտենանտ Դոն Ուոլշի հետ միասին ռեկորդային ընկղմում է կատարել 1960 թվականի հունվարի 23-ին: Ավելի ուշ Պիկարը գրել է «11 հազար մետր խորություն» գիրքը, որում նկարագրել է բաթիսկաֆի ստեղծումից մինչև նրա ընկղմումը Մարիանյան իջվածքում[1]: Սարքը նման անվանում է ստացել Իտալիայի Տրիեստ քաղաքի պատվին, որտեղ կատարվել են դրա ստեղծման հիմնական աշխատանքները:
«Տրիեստը» ջուր է իջեցվել 1953 թվականի օգոստոսին։ Նա մի քանի սուզումներ է կատարել Միջերկրական ծովում 1953-1977 թվականներին: Հիմնական սուզանավորդը Ժակ Պիկարն էր: Նրա հայրը նույնպես մասնակցում էր առաջին ընկղմումներին։ Բաթիսկաֆի փորձարարական սուզումներին մասնակցել է նաև Ժակ Իվ Կուստոն:
1960 թվականի հունվարի 23-ին Ժակ Պիկարը և ԱՄՆ ռազմածովային ուժերի լեյտենանտ, վարպետ-սուզանավորդ Դոն Ուոլշը «Տրիեստ» բաթիսկաֆում երկրի վրա հնարավոր առավելագույն ստորջրյա սուզում կատարեցին։
Նրանք հասել են Համաշխարհային օվկիանոսի «ամենացածր» կետին՝ այսպես կոչված «Չելենջերի անդունդին» ( ծովի մակարդակից 10 911 մետր ցածր): «Տրիեստի» սուզումը տևել է 4 ժամ 48 րոպե, վեր բարձրանալը՝ 3 ժամ 15 րոպե։ Ներքում՝ օվկիանոսի հատակում, համարձակները մնացին մոտ 20 րոպե՝ իրենց թարմացնելու համար ուտելով շոկոլադե սալիկ:
1964 թվականին Ժնևի լճում սուզվել է «Օգյուստ Պիկար» զբոսաշրջային մեզոսկաֆը, որի կառուցմանը մասնակցել է Ժակ Պիկարը։
1969 թվականին Ժակ Պիկարը մասնակցել է Բեն Ֆրանկլին (PX-15) առաքելությանը։
Ժակ Պիկարի որդին՝ Բերտրանը, հայտնի օդագնաց է: Նա առաջինն է աերոստատով անվայրէջք շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել[2]:
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ «Ժակ Պիկար». Արխիվացված է օրիգինալից 2019-05-14-ին. Վերցված է 2020-02-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Աշխարհի շուրջ Արեգակի օգնությամբ(չաշխատող հղում)