Մասնակից:Հայրապետյան Լամար/Ավազարկղ17
Երկիր | ԱՄՆ, Կանադա |
---|---|
Ժանր | մարտական, ընտանեկան կատակերգություն |
Թվական | 2005 թվական |
Պրեմիերա | 2005 թվականի մարտի 4 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ադամ Շենկման |
Պրոդյուսեր | Հարի Բարբեր |
Սցենարի հեղինակ | Թոմաս Լեննոն, Բեն Գարանտ |
Դերակատարներ | Վին Դիզել, Լորեն Գրեմ, Ֆեյտ Ֆորդ, Բրիտաննի Սնոու |
Օպերատոր | Փիթեր Ջեյմս |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | $ 56 000 000 |
Շահույթ | $ 198 636 868 |
Ճաղատ դայակը: Հատուկ հանձնարարություն (անգլ.՝ The Pacifier)՝ 2005 թվականի կատակերգական, մարտական ֆիլմ, որը նկարահանվել է Ադամ Շենկման ռեժիսորի կողմից[1]: ԱՄՆ-ի և Կանադայի համատեղ աշխատանքն է[2] [3]:
Ֆիլմը մինչև պրեմիերան ցուցադրվեց մարտի 1-ին՝ Հոլիվուդում, իսկ ԱՄՆ-յում լայն վարձույթի դուրս է եկել 2005 թվականի մարտի 4-ին[4]: Ռուսաստանում պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 14-ին[5] : DVD սկավառակի վրա ֆիլմը թողարկվել է հունիսի 28-ին[6]: 2015 թվականի դեկտեմբերին Վին Դիզելը հաղորդեց ֆիլմի շարունակության նկարահանումների մասին[7]:
Ֆիլմի գովազդային կարգախոսն է՝ «Prepare for bottle. Prepare for battle»[3]:
Սյուժե խմբագրել
Նախկին ծովային հետևակի, անվրդով գործակալ Շեյն Վուլֆին հանձնարարված էր պաշտպանել առևանգված գիտնականի հինգ երեխաներին, ով աշխատում էր կառավարությունում[3]: Բացահայտվել է, որ երեխաներին պետք է պաշտպանել ոչ միայն չարագործներից, այլ նաև հենց իրենցից[8]: Դրանից բացի նա չպետք է մոռանար իր իսկ ապահովության մասին[8]: Չէ որ նրանք հինգ հոգի են, նրանք բոլորն էլ կայտառ են ու անկանխատեսելի[8]: Վուլֆը շատ հեշտ կարող է իրեն ենթարկել վատ տղաներին, բայց հաղթահարել հինգ երեխաների նրա համար հեշտ չի լինի: Նա կհանդիպի շատ սպառնալիքների, ինչպես անկարևոր, այնպես էլ կյանքի համար վտանգավոր:
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Վին Դիզել | Շեյն Վուլֆ |
Լորեն Գրեմ | տնօրեն Քլեր Ֆլեչեր |
Ֆեյտ Ֆորդ | Ջուլի Պլամմեր |
Բրիտնի Սնոու | Զոյ Պլամմեր |
Մաքս Տիրիոտ | Սեթ Պլամմեր |
Քրիս Փոթեր | կապիտան Բիլլ Ֆոսեթ |
Քերոլ Քեյն | Հելգա |
Բրեդ Գարրետ | փոխտնօրեն Մյորնի |
Մորգան Յորք | Լուլու Պլամմեր |
Կիգան Հուվեր | Պիտեր Պլամմեր |
Դեննիս Ակայամա | Միստր Չեն |
Մուն-Լին Ցույ | Միսիս Չեն |
Քնադատություն խմբագրել
Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմին չորս աստղից տվեց երկուսը:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Burlingame, Russ. «Vin Diesel Reveals The Pacifier Sequel Is Being Written». Comicbook.com. Վերցված է 17 December 2015-ին.
- ↑ «Weekend Box Office Results for March 4-6, 2005». Box Office Mojo. Վերցված է 2014-04-29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «The Pacifier (2005)». Box Office Mojo. IMDB. Վերցված է 2013-03-02-ին.
- ↑ Abrams, Simon (2005-03-03). «The Pacifier Movie Review & Film Summary (2005) | Roger Ebert». Rogerebert.suntimes.com. Վերցված է 2014-04-29-ին.
- ↑ «CinemaScore». cinemascore.com.
- ↑ «The Pacifier Reviews». Metacritic. Վերցված է 2014-04-29-ին.
- ↑ «The Pacifier». Rotten Tomatoes. Վերցված է 2014-04-29-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «The Pacifier». American Film Institute. Վերցված է 2016-10-31-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆիլմի պաշտոնական կայք (անգլ.)
- «Ճաղատ դայակը:Հատուկ հանձնարարություն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում