Իվան Աոլոմոնի Բերիտաշվիլի
ივანე ბერიტაშვილი
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1884
ԾննդավայրՎեջին, Թիֆլիսի նահանգ
Մահացել էդեկտեմբերի 29, 1974
Մահվան վայրԹիֆլիս, ՎԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՎրաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունակադեմիկոս, պրոֆեսոր

Իվան Սողոմոնի Բերիտաշվիլի [[[1884]] թվականի սեպտեմբերի 29-ին (1885 թվականի հունվարի 10-ին ), գ․ Վեջինի, Թիֆլիսի նահանգ –1974 թվականի դեկտեմբերի 29-ին , Թբիլիսի, վրացի սովետական ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիրն ու ղեկավարը Վրաստանում։ ՍՍՀՄ ԳԱ (1939), ՍՍՀՄ ԲԳԱ (1944) և Վրաց ՍՍՀ ԳԱ (1941) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1964)[1]։

Կենսագրություն խմբագրել

Իվան Սողոմոնի Բերիաաշվիլի 1910թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1915–1919 թվականներին եղել է Օդեսայի համալսարանի պրիվատ–դոցենտ, 1919-ից՝ Թիֆլիսի համալսարանի պրոֆեսոր, 1935-ից՝ այդ համալսարանին կից ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, 1941 թվականից՝ Վրաց, ՍՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, 1951 թվականից՝ գիտական ղեկավար։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային և մկանային համակարգերի ֆիզիոլոգիային։ Բերիտաշվիլին հաստատել է, որ վերջույթների յուրաքանչյուր ռեֆլեկտոր շարժման համար գոյություն ունեն կոորդինացնող ապարատներ ողնուղեղի այն հատվածներում, որտեղ տվյալ վերջույթից զգացող նյարդային թելիկներ են գալիս։ Ուսումնասիրել է մարդկանց և ողնաշարավոր կենդանիների հոգեկան գործունեության ոլորտներից մեկը՝ տարածության մեջ կողմնորոշվելը, և հաստատել, որ կողմնորոշման համար էական նշանակություն ունեն լաբիրինթային ռեցեպտորները՝ տեսողականի հետ միասին։ 1959 թվականից՝ Բերիտաշվիլի ֆիլոգենեզի տեսանկյունով (ձկներից մինչև կապիկը) զբաղվել է պատկերային և հուզական (էմոցիոնալ) հիշողության հարցերով։ Բերիտաշվիլի ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր (1941

Գրականություն խմբագրել

  • ივანე ბერიტაშვილი, ბიობიბლიოგრაფია, მეცნიერება, თბ., 1977;
  • ძიძიშვილი ნ., ივანე ბერიტაშვილი, თბ., 1962;
  • ცაგარელი მ., ივანე ბერიტაშვილი: ცხოვრება და მოღვაწეობა. თბ., 2010.
  • Воронцов, Д. С., Академик Иван Соломонович Бериташвили (Беритов). К 70-летию со дня рождения и 45-летию научной и педагогической деятельности. «Физиологический журнал СССР»,1956, т. 42, № 1.
  • Григорян, Н.А. Переписка А.Ф. Самойлова и И.С. Бериташвили. Москва: Наука, 1986.
  • Дзидзишвили, Н.Н. Академик И.С. Бериташвили. Тбилиси: Мецниереба, 1974.
  • Ройтбак, А.И. (Ред.) Воспоминания об Иване Соломоновиче Бериташвили. Москва: Наука, 1991.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Окуджава В. М., Векуа И. Н. Памяти выдающегося советского физиолога // Вестник АН СССР, 1975, № 1, с. 123