Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ29
Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ (ֆր.՝ Diane von Fürstenberg, ), հրեական ծագում ունեցող ֆրանսիացի և ամերիկացի մոդելավորող է:
Կենսագրություն
խմբագրելԴիանա Խալֆինը ծնվել է 1946 թվականին Բրյուսելում՝ հարուստ հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Լեոնը, ծնվել և մեծացել է Քիշնևում, որտեղից 1929 թվականին տեղափոխվել է Բրյուսել[1][2]։ 1942 թվականին նա Լեոն Դեսմետի անունով կեղծ փաստաթղթերով բնակություն է հաստատել Շվեյցարիայում, որտեղ անցկացրել է ռազմական տարիներ, իսկ պատերազմից հետո բացել է էլեկտրոտարրերի առևտրի ձեռնարկություն, որը շուտով Բելգիայում վերածվել է էլեկտրոնային լամպերի վաճառքի խոշորագույն ընկերության[3][4]։ Դիանայի մայրը՝ Լիլիան Նախմիասը, սերում էր Սալոնիկի սեֆարդյան ընտանիքից, որտեղից 1943 թվականին ծնողների հետ արտաքսվել էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար[5]։ Լեոն Խալֆինն ու Լիլիան Նախմիասը ամուսնացել են 1946 թվականին։
Երբ Դիանան 13 տարեկան է եղել՝ ծնողները բաժանվել են, և նա սովորել է Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի գիշերօթիկ հաստատություններում, այնուհետև Ժնևում բնակություն է հաստատել մոր հետ[6]։ Դիանան ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ արքայազն Էգոն ֆոն Ֆյուրստենբերգի հետ, երբ նա 1967 թվականին ընդունվել է Ժնևի համալսարանի տնտեսագիտական բաժին։ Էգոնը պատկանում էր Շվաբական իշխանական տոհմի կրտսեր ճյուղին։ Նրանք ամուսնացել են 1969 թվականին, սակայն ամուսնալուծվել են երեք տարի անց։ Նրանք ունեն դուստր՝ Տատյանան, և որդի՝ Ալեքսանդրը։ 1985 թվականից ապրել են Փարիզում։
1970 թվականին Դիանան կանանց համար դիզայներական հագուստի իր առաջին գիծն է բացել։ Հետագայում նա նաև զբաղվել է կոսմետիկայի արտադրությամբ:
2001 թվականին ամուսնացել է ամերիկացի միլիարդատեր և մեդիամագնատ Բարրի Դիլլերի հետ և հաջորդ տարի դարձել ԱՄՆ-ի քաղաքացի:
2002 թվականին Ֆյուրստենբերգը սեփական նախաբանով և ներածական խոսքով հրապարակել է իր հորաքրոջ՝ ֆրանսիացի բժիշկ-գինեկոլոգ Սիմա Վայսմանի մասին Փարիզից արտաքսման և ազատազրկման ընդունելության ելույթը՝ «Parmi les cris, un chant s'élève: le témoignage exceptionnel d’une femme médecin déportée à Auschwitz»։
2006 թվականի օգոստոսին Դիանան նշանակվել է նորաձևության աշխարհում ամերիկյան հեղինակավոր կազմակերպության՝ նորաձևության դիզայներների ամերիկյան խորհրդի նախագահ[7]։
Եղբայրը՝ Ֆիլիպ Հալֆինը, «Halfin» էլեկտրոնային լամպերի և կիսահաղորդիչների արտադրության բելգիական կորպորացիայի նախագահն էր[8]։
Մրցանակներ և ճանաչում
խմբագրել- 2016 թվականին Նյու Յորքի Նոր Դպրոցը նրան պատվավոր դոկտորի կոչում է շնորհել[9]։
- 2018 թվականի սեպտեմբերի 28-ին դարձել է իր հարազատ Բրյուսել քաղաքի պատվավոր քաղաքացի[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ [www.geni.com/people/Leon-Halfin/6000000008619507599 Генеалогия семьи Халфин]
- ↑ В базе данных на сайте еврейской генеалогии JewishGen.org фамилия его отца записана как Халфен: Шмая Герш-Берович Халфен (1877, Кишинёв — 1935, там же).
- ↑ Интервью с Дианой фон Фюрстенберг
- ↑ «Леон Халфин». Արխիվացված է օրիգինալից 2011-07-27-ին. Վերցված է 2009-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Биографические данные». Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին. Վերցված է 2009-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Диана фон Фюрстенберг
- ↑ «Диана фон Фюрстенберг стала президентом» (ռուսերեն). Վերցված է 2010-02-09-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Halfin.com». Արխիվացված է օրիգինալից 2010-02-09-ին. Վերցված է 2009-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The New School Commencement 2016| The New School News Releases». www.newschool.edu. Վերցված է 2018-10-30-ին.
- ↑ «Diane von Fürstenberg, citoyenne d'honneur de Bruxelles». Focus on Belgium (ֆրանսերեն). 2018-10-15. Վերցված է 2018-10-30-ին.